Բայրամովը Խովաևին պատմել է Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտների մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հունիսի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ կապերը, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։
Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևին տեղեկացրել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում, հանդիսանում են խաղաղ գործընթացի համար հիմնական խոչընդոտը։