Բաքուն և Մինսկը դարձել են քույր քաղաքներ Փաստաթղթեր են ստորագրվել
Մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Մասնավորապես՝ ստորագրվել է ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային համակարգի փոխադարձ կիրառման մասին արձանագրություն, զբոսաշրջության ոլորտում 2024-2025 թթ. համագործակցության զարգացման միջոցառումների պլան, համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր մրցակցային քաղաքականության, պետական գնումների, սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդային գործունեության ոլորտներում, փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Բելառուսի ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության միջև, փոխըմբռնման հուշագիր Բաքվի և Մինսկի միջև եղբայրական կապերի հաստատման մասին: