twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

23 Դեկտեմբերի 2024 15:59

Հայաստանի ղեկավարությունը շարունակում է տենդորեն նոր գործընկերներ փնտրել Երևանին զենք մատակարարելու համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանին սպառազինության մատակարարման հիմնական մատակարարողներ են հանդիսանում Ֆրանսիան և Հնդկաստանը, բայց վերջերս «քարերի երկիրը» եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության հետ։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Աթենք կատարած այցի շրջանակներում՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այդ նույն տարում այս համաձայնագրին միացել է նաև հունական Կիպրոսը։
 
Հարկ է նշել, որ հայ-հունական ռազմական համաձայնագիրը նկատիորեն ակտիվացրել է շփումները Հունաստանի եւ Հայաստանի միջեւ։ Այսպես, այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանի Աթենք կատարած այցից հետո՝ Երևան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, ով հայտարարել է, որ Աթենքը չի բացառում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ համատեղ գործունեությունը Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև չի բացառել՝ Հայաստան-Ֆրանսիա-Հունաստան-Կիպրոս-Հնդկաստան բազմակողմ ռազմական համագործակցության հաստատումը։
 
 «Մենք Կիպրոսի հետ ունենք հաջող եռակողմ պաշտպանական գործընկերություն։ Բայց հնարավոր է նաև մեկ այլ եռակողմ, քառակողմ գործընկերություն Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրներ, կարևոր տերություններ, որոնք հանդիսանում են ընդհանուր բարեկամներ ինչպես Հայաստանի, այնպես  էլ Հունաստանի համար»,- ասել է Դենդիասը՝ Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում, փաստորեն հնչեցնելով քառակողմ ռազմական դաշինքի ձևավորման գաղափարը։
 
Հետևաբար կարելի է ասել, որ սպառազինության նոր մատակարարների ի հայտ գալը ապագայում էլ ավելի կմեծացնի Հայաստանի ռազմականացումը։ Դեռ այս տարվա սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել սպառազինության գնումների ոլորտում»։ «Այս գործընթացում մենք ձեռք ենք բերել նաև նոր գործընկերներ  խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքը Ֆրանսիայի և Հնդկաստանի մասին է, բայց խոսքը ինչպես նաև այլ գործընկերների մասին է, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»,- այն ժամանակ ասել է Պապիկյանը։
 
Այս խոսքերը հաստատում են, որ հակառակ խաղաղության՝ իր պատրաստակամության մասին հայկական կողմի կեղծ հայտարարությունների՝ Երևանը ակտիվորեն զինվում է և որդեգրում է ռևանշիստական ծրագրեր։
 
Ու ևս մեկ բան։ Երևանում կարծես թե հաշվի չեն առնում այն փաստը, որ Հայաստան սպառազինության յուրաքանչյուր արտահանողը առջին հերթին իր շահերն է հետապնդում այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում։ Օրինակ, Ֆրանսիան Հայաստանին զինում է բացառապես հանուն Հարավային Կովկասում սեփական նպատակները առաջ մղելուն՝ հատկապես աֆրիկյան երկրներում Փարիզի քաղաքականության խայտառակ ձախողումից հետո։ Հնդկաստանը՝ զինելով Հայաստանին, նույնպես հետապնդում է տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական նպատակները՝ փորձելով դիմակայել Պակիստանին և ընդլայնել իր հասանելիությունը դեպի եվրոպական և եվրասիական շուկաներ։ Զուգահեռաբար Հնդկաստանը ընդլայնում է ռազմական համագործակցությունը Հունաստանի հետ, որը լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ 2023 թվականի օգոստոսին Աթենք կատարած մեկօրյա պաշտոնական այցի ժամանակ հնդկական լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ այս իրադարձությունը կարևոր «ազդանշան կդառնա՝ Քաշմիրի հարցում Պակիստանի շահերին աջակցող Թուրքիայի համար»։ Այդ ժամանակ էլ «Financial Express» օրաթերթը հայտնել է որպես այլընտրանք՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի և Հունաստանի մասնակցությամբ ուժի նոր կենտրոն ստեղծելու Հնդկաստանի ծրագրերի մասին։
 
Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա համեմատաբար վերջերս հունական «Enikos» պորտալը հայտնել է այն մասին, որ Աթենքը կարող է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության երկու սպառազինության այլ համակարգեր։ Իսկ ընդհանրապես, Հայաստանի ռազմականացումն անխուսափելիորեն տանում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի, ինչի մասին Բաքվում մեկ անգամ չէ որ զգուշացրել են ամենաբարձր մակարդակով։ Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա ապրիլին ԱԴԱ համալսարանում կազմակերպված՝ «COP29-ը և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում իր ելույթում ուղղակիորեն հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի ռազմականացման ուժեղացման հետ կապված պատասխան միջոցներ կձեռնարկի։ «Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը Հայաստանին զինեն մեր դեմ։ Նրանք դա անում են բացահայտ ու ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են  այդպիսով ինչ-որ բան ապացուցել մեզ։ Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Մենք այս դիրքորոշումը հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- զգուշացրել է պետության ղեկավարը։
 
Ինձ թվում է, որ Երևանում պետք է ականջ դնեն այս նախազգուշացմանը ու երբեք չմոռանան, որ պաշտոնական Բաքվի խոսքերը երբեք չեն շեղվում գործից։

 

Caliber.Az
Դիտումներ: 481

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

166
11 Հունիսի 2025 15:00
2

Բաքուն և Երևանը ոտք են դնում ամուր հողի վրա Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով

123
11 Հունիսի 2025 13:37
3

Հայեր, քրդեր, չերքեզներ, թաթեր և թուրքեր. ի՞նչն էր նրանց միավորում։ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

104
11 Հունիսի 2025 09:25
4

Սադարակից մինչև Աբու Դաբի. հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության ավարտը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

99
12 Հունիսի 2025 11:19
5

Ֆիլիպիններից ճանապարհորդ. Ղարաբաղում նոր ապագա է ձևավորվում

93
11 Հունիսի 2025 11:23
6

Եվրամիությունը աջակցություն է հայտնել Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպմանը

88
11 Հունիսի 2025 10:46
7

Մոսկվա - Երևան. մեդիակոնֆլիկտը վերաճում է տնտեսական շանտաժի Մեկնաբանում են Պետրովն ու Ռազուվաևը

75
12 Հունիսի 2025 09:28
8

Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել

75
12 Հունիսի 2025 10:16
9

Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը

71
12 Հունիսի 2025 09:45
10

Աշխարհահռչակ ճանապարհորդները այցելել են Քելբեջար

71
11 Հունիսի 2025 12:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading