twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կասպարովը երկակի սանդըղակով Նախկին չեմպիոնի երկերեսանիությունը որպես ռազմավարություն

28 Նոյեմբերի 2025 18:37

Բաքվում ծնված, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, իսկ այժմ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը՝ Հալիֆաքսի միջազգային անվտանգության ֆորումում քննադատել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, որի տեսանյութը տեղադրվել է ֆորումի YouTube ալիքում։
 
Այսպես, նրա խոսքով, այսօր  Ուկրաինան՝ միակ ուժն է, որը զսպում է Ռուսաստանի բանակը և թույլ չի տալիս նրա առաջխաղացումը դեպի Եվրոպա. «Հարցը ընդհանրապես ձեր ունեցած զենքի քանակի մասին չէ։ Հարցը նրանում է, թե արդյոք դուք պատրաստ եք կռվել և մեռնել։ «Մենք կանադական բրիգադ ունենք Լատվիայում»։ Բայց ի՞նչ հրաման ունի այդ բրիգադը։ Եթե ռուսները հատեն սահմանը, այս բրիգադը կկրակի՞։ Մենք գիտենք պատասխանը. դա կլինի բանակցությունների շաբաթ»։
 
Կասպարովը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է ազատ Եվրոպան խորհրդային ագրեսիայից պաշտպանելու համար, բայց այսօր «այն՝ ֆեյք է», և դրանով զբաղվում է միայն մեկ երկիր՝ «իրենով փակելով Եվրոպան». «Եթե Ուկրաինան չլիներ, ռուսական տանկերը արդեն կանգնած կլինեին Լեհաստանում։ Եվ մենք դեռ քննարկում ենք՝ նրան ընդունե՞լ ՆԱՏՕ, թե՞ ոչ»։
 
Նախկին չեմպիոնը նաև ընդգծել է, որ միայն Ուկրաինայի շնորհիվ է, որ Ռուսաստանը մինչև հիմա չի իրականացրել իր կայսրությունը վերակենդանացնելու երազանքը. «Բայց եթե, Աստված մի արասցե, Ուկրաինային ստիպեն ընդունել այդ «գործարքը», ապա կարելի է չկասկածել. Պուտինը կհասնի իր ուզածին»։
 
Անձամբ ես ամբողջությամբ և լիովին աջակցում եմ Կասպարովի ասած ամեն ինչին։ Սկսենք նրանից, որ մենք բազմիցս լսել ենք տարբեր ռուս քաղաքական գործիչների դրա մասին վկայող հայտարարությունները այն մասին, որ նրանք իրականում լրջորեն չեն ընկալում նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունն և անկախությունը։ Մենք նաև պարբերաբար ականատես ենք լինում նրան, թե ինչպես է ռուսական հեռուստաալիքների կողմից առաջ մղվում թեզն այն մասին, որ «այդ անկախ պետությունները պետականություն չեն ունեցել»։
 
Մեր հիշողությունից չի ջնջվել նաև 2008 թվականի օգոստոսը, երբ ռուսական տանկերը կանգնած էին Թբիլիսիից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և այն, որ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի «անկախությունը»։ Մեր աչքի առաջ ունենք նրա օրինակ, թի ինչպես է Ռուսաստանի  Դաշնությունը աջակցում անջատողականությանը Մերձդնեստրում, այնտեղ տեղակայված է ռուսական խոշոր ռազմական բազա։
 
Այսինքն, Ռուսաստանը չի հարգում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։ Նրանք համարում են, որ իրավունք ունեն իրենց սեփական հայեցողությամբ վերաձևափոխել անկախ երկրների սահմանները։ Ե՛վ Ղրիմի անեքսիան, և՛ Դոնբասում անջատողականության աջակցությունը, և՛ Ուկրաինայի դեմ ավելի քան երեքուկես տարի տևող պատերազմը՝ դրա վկայությունն են։
 
Կասպարովը բացարձակապես ճիշտ է նաև նրանում, որ միայն Ուկրաինայի զինված ուժերի և ուկրաինացի ժողովրդի հերոսությունն ու քաջությունը խափանեցին Ռուսաստանի՝ մի քանի եվրոպական երկրներ ներխուժելու ծրագրերը, որոնք, իրենց հերթին, ունակ չեն ավելին անել, քան «խորը մտահոգություն» ցուցաբերել ռուսական անօդաչու թռչող սարքերի իրենց տարածքներ ներխուժման վերաբերյալ։
 
Դրանում մենք մի անգամ չէ, որ համոզվել ենք, բայց կարող ենք նաև թարմ օրինակ բերել ի դեմս Էմանուել Մակրոնի, ով գալարվում էր ինչպես լորտուն թավայի մեջ՝ նախանձելի հետևողականությամբ փոխելով իր դիրքորոշումը Ուկրաինա ֆրանսիական զորքերի ուղարկման առնչությամբ: Եվ Հինգերորդ Հանրապետության նախագահի կողմից Սուրբ Վիտուսի այդ պարերը միայն ապացուցում են այն փաստը, որ ժամանակակից Եվրոպայի ողբերգությունը կայանում է նրանում, որ Հին Աշխարհի որոշ երկրներին ղեկավարում են բացահայտ քաղաքական մարդուկներ:
 
Եվ եվրոպացի քաղաքական գործիչների այս ջղաձգական մարմնաշարժումների ֆոնին Ադրբեջանի դիրքորոշումն էլ ավելի հետևողական տեսք ունի: Այո, Ադրբեջանի Հանրապետությունը ռազմական օգնություն չի ցուցաբերում ուկրաինական կողմին՝ նման հարցերում Բաքվի չեզոքությունը անփոփոխ է՝ բայց անընդհատ մարդասիրական օգնություն է ուղարկում այդ երկրին, այդ թվում նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար, որը կենսական կարևոր նշանակություն ունի պատերազմի պայմաններում։  
 
Բացի այդ, Ադրբեջանի պետությունը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այսպես, «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հետևյալը. «Մենք Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրերից աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք աջակցել դրան»։
 
Այս ամենը, անշուշտ, մեծ դժգոհություն է առաջացրել Մոսկվայում, բայց դրանում է և կայանում Ադրբեջանի պետության ղեկավարի արիությունն ու սկզբունքայնությունը, որ նա միշտ անսասան և բացահայտ ցուցադրում է միջազգային իրավունքին իր աջակցությունը։ Հատկապես այս հատկանիշներ են  Իլհամ Ալիևին դարձնում մեր ժամանակների ամենաակնառու քաղաքական գործիչներից մեկի։
 
Վերադառնալով Կասպարովին, նշեմ, որ, սկզբունքորեն ընդունելով նրա քննադատության ճշտությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ և Եվրոպայի երկրներին վախկոտության մեջ մեղադրանքները՝ ես չեմ կարող չտալ մի պարզ հարց. «Իսկ ինչո՞ւ Գարի Կիմովիչը նույնքան տրամաբանական, զգացմունքային և հետևողական չէր միջազգային հանրության մեծամասնության քննադատության մեջ, որը գրեթե երեք տասնամյակ լուռ հետևել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիային»։
 
Այդ ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան՝ ամեն ուժով ձգտում էին պահպանել Հայաստանի համար բարենպաստ ստատուս քվոն՝ անտեսելով նրա կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքի խախտումը։
 
Առավել ևս, այն տարվա ընթացքում, երբ կատարվեց Խոջալուի ցեղասպանությունը և Շուշայի ու Լաչինի օկուպացիան՝ Միացյալ Նահանգներում ընդունեցին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը։ Եվ ըստ իրենց էության դրանք պատժամիջոցներ էին օկուպացիայից տառապող երկրի դեմ։ Դրանով հանդերձ, հակամարտության ողջ ժամանակահատվածի ընթացքում Հայաստանը ոչ մի անգամ չի ենթարկվել որևէ պատժամիջոցների ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ԵՄ-ի կողմից։
 
Ադրբեջանին, ի տարբերություն Ուկրաինայի, ոչ ոք չհատկացրեց հարյուր միլիարդավոր դոլարների ռազմական կամ տնտեսական օգնություն, ընդհակառակը, 2020 թվականի աշնանը  44-օրյա պատերազմի ժամանակ եվրոպական շատ երկրներ ճնշում են գործադրել Բաքվի վրա, իսկ Ֆրանսիայի Սենատը արդեն Ադրբեջանի հաղթանակից հետո՝ այսպես կոչված «լղհ»-ի «անկախության» ճանաչման մասին խայտառակ բանաձև ընդունեց։ Սակայն, չնայած այս ամենին՝ Ադրբեջանի պետությունը սեփական ուժերով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հենվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
 
Այս ամբողջ ժամանակի ընթացքում մենք Գարի Կասպարովից չենք լսել՝ մեր երկրի արդար գործողությունների աջակցության ոչ մի խոսք, չնայած հեց Ադրբեջանն է հանդիսանում նրա հայրենիքը։ Նա ծնվել է Բաքվում և վայելել է ամբողջ հանրապետության և ադրբեջանական ժողովրդի համաազգային առաջնորդ Հեյդար Ալիևի աջակցությունը, առանց որի նա երբեք չէր հասնի շախմատի Օլիմպոսի գագաթնակետին։
 
Կարծում եմ, որ այժմ մոռացության մատնված ղարաբաղյան հակամարտության հարցում Կասպարովը առաջնահերթությունը տվել է ոչ թե արդարության և միջազգային իրավունքի հաղթանակին, այլ իր էթնիկ պատկանելությանը։ Հետևաբար, լսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին նրա հուզական հայտարարությունները, մենք նշում ենք նրա երկերեսանիությունը։ Քարոզներ կարդալու համար պետք է հարգել պատվիրանները, իսկ շախմատի նախկին չեմպիոնը դրանք հարգում է, մեղմ ասած, հատվածականորեն, այսինքն՝ շատ և շատ ընտրողաբար։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները։
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

127
16 Դեկտեմբերի 2025 09:34
2

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

117
16 Դեկտեմբերի 2025 11:51
3

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

104
18 Դեկտեմբերի 2025 15:43
4

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

100
16 Դեկտեմբերի 2025 09:40
5

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
16 Դեկտեմբերի 2025 10:16
6

Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
18 Դեկտեմբերի 2025 15:46
7

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

92
16 Դեկտեմբերի 2025 15:09
8

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

86
17 Դեկտեմբերի 2025 10:03
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

81
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարը ստուգել է զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը

69
18 Դեկտեմբերի 2025 10:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading