twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի պաշտպանությունը Հայաստանում իրադարձությունների ակնարկը

27 Նոյեմբերի 2025 16:49

Հայաստանում շարունակվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև պայքարը: «Միասնության թևեր» շարժման հիմնադիր, հուսահատորեն ժուղովրդավարությունը նվաճել փորձող նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը մամուլի ասուլիս է անցկացրել: Այնտեղ նա ձգտել է, ինչպես նրան է թվում, բացատրել Հայաստանում քաղաքական փակուղու պատճառները և քայլեր ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև հաղթահարելու այն անտարբերությունը, որի մեջ, դարձյալ, նրա խոսքով, գտնվում է Հայաստանի քաղաքացիների 60-70 տոկոսը:

 
Թաթոյանի կարծիքով, քանի դեռ հարցը դրվում է որպես «նախկինները ընդդեմ Փաշինյանի», վերջինս կհաղթի: Նրա խոսքով, ժողովուրդն արդեն ասել է, որ «նախկինները չեն կարող վերադառնալ իշխանության»: Հետևաբար, իշխանության վերադառնալու նրանց փորձերը սնուցում են Փաշինյանի իշխանությանը: «Ես ձգտում եմ լինել նրանց ձայնը: Եվ մենք միասին կխզենք այդ փակ համակարգը, որը առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում թունավորում է կառավարման համակարգը», - խոստանում է Թաթոյանը:
 
Մի խոսքով, Թաթոյանը փորձում է իր վրա քաշել ձայների ամբողջ սպեկտրը: Նախ, նա հրապարակավ սահմանազատվում է ղարաբաղյան կլանից և այդպիսով փորձում է իր ճամբար ներգրավել այն չկողմնորոշված կատեգորիային, որոնք միանման չեն վստահում Փաշինյանին և ղարաբաղցիներին։
 
Երկրորդը, նա փորձում է կոչ անել Քոչարյանի և Սարգսյանի ընտրազանգվածին՝ նրանց համոզելով այս «կաղ ձիերին» աջակցելու անհեռանկարության մեջ։ Այս ուղերձը ամրապնդելու համար նախկին օմբուդսմենը նույնպես դիմել է նախկին նախագահներին կոչով. «Եթե ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, մի մասնակցեք ընտրարշավին»։
 
Կարծես, Թաթոյանից ծեփում են՝ հաջորդ տարվա ընտրություններում Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդի նման մի բան։ Չի բացառվում, որ Թաթոյանի անձը Մոսկվայի կողմից օգտագործվում է որպես այլընտրանքային ուժ, այն բանից հետո, երբ համոզվել են, որ Քոչարյանն ու Սարգսյանը ոչ մի շանս չունեն, իսկ ռուսաստանցի  օլիգարխ Սամվել Կարապետյանը հեռացվել է մրցարշավից։ Այս տրամաբանությամբ հենց Մոսկվաից է եկել ազդանշան ղարաբաղցիներին, որ ցանկալի է նրանք դուրս գան ընտրարշավից։
 
Եվ եթե Կարապետյանը բավականաչափ անփույթ էր, որ թույլ տվեց իրեն կապկպել, ապա Թաթոյանը իրեն պահում է օրինականության և էթիկայի նորմերի շրջանակներում, ոչ մեկին չվիրավորելով և կոչ չանելով՝ իշխանության բռնի զավթման: Թաթոյանը, երկար տարիներ լինելով օմբուդսմեն, կարողացել է ժողովրդականություն ձեռք բերել հայ հասարակության որոշակի մասի մոտ։ Եվ այնուամենայնիվ, նրան պակասում է ինչպես անձնական խարիզմը, այնպես  էլ փոփոխություններ կրողի դրոշմներ, որոնք առատորեն կան գործող վարչապետի մոտ և որոնք նրան ապահովում են առաջատար դիրք վարկանիշներում: Փաշինյանը իրոք խարիզմատիկ է, իսկ Ադրբեջանի հետ կարգավորման գործում առաջընթացը՝ Վաշինգտոնի հռչակագրի, խաղաղ պայմանագրի նախաստորագրման, սահմանին հանդարտության և հաղորդակցությունների մասնակի ապաշրջափակման տեսքով իրական արդյունքները նրան բնութագրում են որպես անհրաժեշտ, թող երբեմն և ցավոտ, փոփոխությունների ֆլագմանի:
 
Եվ, թերևս, Փաշինյանի հենց այս բնութագրերն են նրան ապահովում հաջողությունը նաև Հայ եկեղեցու դեմ պայքարում: Այո, առայժմ վաղ է խոսել անվերապահ հաղթանակի մասին, սակայն կարելի է հավաստագրել Էջմիածնի բոլոր քաղաքական նախաձեռնությունների կասեցումը: 2024 թվականին հաջողությամբ կասեցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ դեպի Երևան երթը: Նույն թվականին Գալստանյանը հայտնվեց ճաղերի հետևում: Նրա հետ միասին ձերբակալվեցին նաև օրինական կառավարության տապալման կոչ անող եկեղեցու այլ ներկայացուցիչներ:
 
Փաշինյանի այս քայլերը, հավասարապես նաև կաթողիկոսի վրա հարձակումները՝ վրդովմունքի փոթորիկ չառաջացրին հայ հասարակության մեջ: Իսկ կառավարության հակաեկեղեցական կուրսին աջակցության ամենաակնառու ցուցանիշը դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը՝չ Վաղարշապատի  խոշորացված համայնքի տեղական ընտրություններում, որի մեջ է մտնում նաև  Էջմիածինը:
 
Ավելի վաղ կառավարության ղեկավարը առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ այս գործընթացում նախատեսելով պետության  առանցքային դերը, և հայտարարել է նրան հեռացնելու շարժումը անձամբ ղեկավարելու իր մտադրության մասին: Իսկ արդեն նախորդ օրը հայկական լրատվամիջոցները հաղորդեցին. Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանում ասել է, որ արդեն ձևավորվել է հոգևորականների խումբ, որը աշխատում է իշխանությունների շահերից ելնելով և մշակում է գործողությունների ծրագիրը։
 
Գարեգին Բ-ի վրա կուտակվող ամպերը նրան ստիպեցին այդ օրերին անցկացնել եպիսկոպոսների ժողով։ Ինչ-որ բան հուշում է, որ եպիսկոպոսները քննարկել են ոչ թե նախաձեռնողական, այլ կանխազգուշական օրակարգ, այսինքն մտածում էին ոչ թե այն մասին, թե ինչպես հեռացնել աշխարհիկ կառավարությունը, այլ ավելի շուտ այն մասին, թե ինչպես պահպանել իրենց հոգևոր, ֆինանսականի հետ ուժեղ խառնված իշխանությունը։ Եթե դա այդպես է, ապա դրանում կա Փաշինյանի վիթխարի վաստակը, որը կաթողիկոսին դրեց պաշտպանվողի դիրքում։
 
Եթե ամփոփենք, ապա Փաշինյանը դեռևս պահպանում է առավելությունը ընդդիմության և Գարեգին Բ-ի դեմ պայքարում։ Սակայն նա պետք է շարունակի և նույնիսկ ուժեղացնի իր տիտանական աշխատանքը՝ մի կողմից մեծացնելով իր քաղաքական գրավչությունը, իսկ մյուս կողմից կանխելով բռնի իշխանափոխությանն ուղղված բոլոր հնարավոր սադրանքները։

Caliber.Az
Դիտումներ: 32

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

214
24 Նոյեմբերի 2025 19:31
2

«Բաքվին և Երևանին հարկավոր է խաղաղություն։ Մնացած բոլոր տարբերակները մենք արդեն փորձել ենք...» Սամվել Մելիքսեթյանը՝ Caliber.Az կայքում

146
27 Նոյեմբերի 2025 15:55
3

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

135
24 Նոյեմբերի 2025 17:30
4

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

135
25 Նոյեմբերի 2025 09:22
5

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

132
24 Նոյեմբերի 2025 18:34
6

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

117
25 Նոյեմբերի 2025 09:28
7

Հայերն ու ադրբեջանցիները Բաքվում «Խաղաղության կամուրջ» են ստեղծում

107
24 Նոյեմբերի 2025 09:19
8

«Խաղաղության կամուրջը» ապագայում ենթադրում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների հետ. Ֆարհադ Մամեդով

101
24 Նոյեմբերի 2025 09:28
9

Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվել են նոր փոքր ընտանեկան ձեռնարկություններ

97
24 Նոյեմբերի 2025 21:20
10

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

96
25 Նոյեմբերի 2025 10:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading