Քաղաքականություն
A+
A-
Բելառուսի արտաքին գործերի նախարարը կայցելի Ադրբեջան
03 Հունիսի 2023 16:27
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը կայցելի Ադրբեջան:
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանում Բելառուսի դեսպանատանը, արտգործնախարարը կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։
Միջոցառման շրջանակներում Սերգեյ Ալեյնիկը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Բաքվում։ Հանդիպման հիմնական թեման կլինի «Չմիավորման շարժում. միասնական և անսասան՝ առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում»:
Caliber.Az
Դիտումներ: 123