twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Նոր մանրամասներ «Բաքու-Գրոզնի» ավիավթարի հետաքննության վերաբերյալ. Գլխավոր դատախազության հայտարարությունը

31 Դեկտեմբերի 2024 09:08

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ Embraer-190 ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։

Դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մերձակայքում տեղի ունեցած՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող, Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող՝ Embraer 190 ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, հայտնում է Caliber.Az-ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությունների և ցուցումների հիման վրա՝ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը դեպքի առաջին օրվանից ինտենսիվ կապեր է պահպանում՝ Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդրի Բաստրիկինի, ինչպես նաև  Բրազիլիայի գլխավոր դատախազ Պաուլո Գոնետի  հետ։

Միջաեպի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով՝ դեպքի վայրում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Բրազիլիայի պրոֆեսիոնալ քննիչների և փորձագետների մասնակցությամբ։

Իր ղազախ գործընկեր Բերիկ Ասիլովի հետ քննարկումների ընթացքում Քյամրան Ալիևը մտքեր է փոխանակել ՝հավաքագրված ապացույցների ճիշտ իրավական գնահատման, հանցագործության վայրի զննության, առաջնային ապացույցների հավաքագրման և այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել՝ համատեղ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ցուցաբերված բազմակողմանի աջակցության համար։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարբերաբար հանրությանը կտեղեկացնի հետաքննության ընթացքի մասին։

Caliber.Az
Դիտումներ: 471

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

193
10 Հունվարի 2026 10:38
2

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

161
09 Հունվարի 2026 10:29
3

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

152
09 Հունվարի 2026 16:56
4

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

138
10 Հունվարի 2026 09:58
5

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

134
09 Հունվարի 2026 17:25
6

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

122
09 Հունվարի 2026 21:16
7

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

120
09 Հունվարի 2026 09:48
8

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

119
09 Հունվարի 2026 17:24
9

Մտավոր սեփականության գործակալություն. «Սարը գելին» երգը պատկանում է ադրբեջանցի թուրքերին

113
09 Հունվարի 2026 18:31
10

Ադրբեջանն ու Հորդանանը դիտարկել են էներգետիկ համագործակցության հնարավորությունները

87
09 Հունվարի 2026 11:02
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading