Բելգիայի դեսպանը՝ COP29-ի կարևորության մասին
COP29-ը կլինի Ադրբեջանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Միշել Պիտերսմանը ADA համալսարանում անցկացվող «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հնարավորություններն ու մարտահրավերները. եվրոպական և տարածաշրջանային հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։
«COP 29-ը կլինի կարևորագույն միջազգային իրադարձություններից մեկը, որը տեղի է ունեցել Ադրբեջանում նրա անկախությունից ի վեր»,- ընդգծել է նա։
Դեսպանը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է որոշումներ կայացնել ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակներում։ Նրա խոսքով, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը պահանջում է վճռական և համակարգված ջանքեր բոլոր հիմնական խաղացողների կողմից: