Սոցիում
A+
A-
Նշանակվել է Ադրբեջանի COP29 օպերացիոն ընկերության խորհրդի նախագահը
22 Հունվարի 2024 15:36
Նարմին Ջարչալովան նշանակվել է Ադրբեջանի COP29 օպերացիոն ընկերության խորհրդի նախագահ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը, նա ավարտել է՝ Ադրբեջանի Լեզուների համալսարանը (բակալավր), իսկ 2013 թվականին՝ ADA համալսարանը (մագիստրոս):
2013 թվականից աշխատել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի միջազգային կապերի բաժնում, հիմնադրամում ղեկավարել է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության ծրագրերը և տարբեր պաշտոններում աշխատել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։
Նա եղել է՝ 2023 թվականին ԱՄԷ-ում անցկացված COP28 ադրբեջանական տաղավարի նախագծային մենեջերը։
Caliber.Az
Դիտումներ: 91