Սկսվել է Ասկերան տանող ճանապարհի շինարարությունը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Սկսվել է Բարդա-Աղդամ մայրուղուց Ասկերան քաղաք տանող ճանապարհի ակտիվ շինարարությունը։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել է՝ Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին, ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 18 կիլոմետր, այն լինելու է բազմաշերտ։
Շարունակվում են հողային աշխատանքները, կատարվում են ճանապարհի հիմքի տեղադրման աշխատանքները, հարթեցվում է տեղանքը, անցկացվում են ջրահեռացման խողովակներ։
Դեպի Ասկերան ճանապարհը թույլ կտա արագ և հարմարավետ շարժվել Բարդայից դեպի Խանքենդի, Լաչին և Շուշա քաղաք (առանց Աղդամ քաղաք մտնելու, այլ շրջանցելով այն):
Դա հանդիսանում է՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացվող նախագծերից մեկը, որոնք կարևոր դեր են խաղալու հայկական բազմամյա օկուպացիայից ազատագրված քաղաքների, շրջանների և գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։