Հայաստանում Պուտինի հակառակորդների հավաք
    Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան.

    Վերլուծություն  22 Օգոստոսի 2022 - 17:07

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Հայաստանը կրկին ոտքի է ելել իր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական լրատվամիջոցներում նշմարվել է Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներ, որում նրան կասկածում են Երևանի «Սուրմելի» առևտրի կենտրոնում պայթյուն կազմակերպելու մեջ։ Նման մեղադրանքներին կոշտ արձագանքեց Հայաստանում ՌԴ դեսպանատունը, սակայն Երեւանում դրանով չսահմանափակվեցին եւ մայրաքաղաքի քաղաքապետարանի մակարդակով թույլ տվեցին անցկացնել հակառուսական հանրահավաք։ Առավել ևս, ակցիան կկայանա օգոստոսի 24-ին, կարծես թե նշանավորելով Ուկրաինայում այսպես կոչված ռուսական «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի կես տարին։

    Հայկական ԶԼՄ-ներում գրում են, որ բողոքի ցույցը կազմակերպում են Ռուսաստանը լքած «Կովչեգ» խմբավորման ընդդիմադիրները, որը ֆինանսավորվում է ՌԴ իշխանությունների մոլի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկիի կողմից։ Նշենք, որ վտարանդի ընդդիմադիրների ու հասարակական գործիչների կողմից ստեղծված Ռուսաստանի հակապատերազմական կոմիտե «Կովչեգ» նախագիծը սկսել են այս տարվա մարտին։ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի հիմնադիրներից են ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, քաղաքագետներ՝ Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Վլադիմիր Կարա-Մուրզան, տնտեսագետներ՝ Սերգեյ Գուրիևը և Սերգեյ Ալեքսաշենկոն, պատմաբան Յուրի Պիվովարովը, լրագրող Եվգենի Կիսելևը, ձեռնարկատերերներ՝Բորիս Զիմինը և Եվգենի Չիչվարկինը, գրող Վիկտոր Շենդերովիչը։

    Երևանում միջոցառումը, ինչպես բացահայտ հայտարարել են դրա կազմակերպիչները, ուղղված է «ռազմական հատուկ գործողության դեմ և ռուսական պետության ղեկավարի հրաժարականի օգտին»։ Դրանով հանդերձ Երեւանի քաղաքապետարանում հավանաբար գիտեին ակցիայի նպատակների մասին, թե ինչ կարգախոսներ են այնտեղ հնչեցնելու, սակայն, այնուամենայնիվ, համաձայնվել են դրա անցկացմանը։ Մոսկվան, տրամաբանորեն, բացատրություն կպահանջի և Երևանին կհիշեցնի, թե ինչպես պետք է իրեն պահի դաշնակիցը։ Թե ինչ տեսքով դա կարտահայտվի՝առայժմ հարց է։

    Ռուսաաստանի միջազգային հարցերով խորհրդի փորձագետ Քյամրան Հասանովը Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ Մոսկվան կարձագանքի հակառաուսական ցույցը դատապարտող ինչ-որ դիվանագիտական նոտայով։

    «Բայց միայն այն դեպքում, եթե հանրահավաքը լայնածավալ լինի»,- պարզաբանում է Ք. Հասանովը։ -Այսինքն, եթե ցույցին հավաքվեն մի երկու տասնյակ մարգինալներ, ապա Ռուսաստանը դժվար թե դրան ուշադրություն դարձնի։ Այնուամենայնիվ չի բացառվում, որ փակ խողովակներով ազդանշաններ հնչեն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը աչք է փակում հակակրեմլյան դրսեւորումների վրա։ Այդուհանդերձ, բողոքի ակցիայի կազմակերպիչները Ռուսաստանից փախածներ են, ովքեր երկիրը լքել են, որպեսզի փրկեն իրենց ֆինանսական վիճակը։ Այլ կերպ ասած՝ հանրահավաքի նախաձեռնողները հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, սակայն դրան կարող են միանալ նաեւ այն հայերը, ովքեր Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելով «Սյւրմելի» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ։ Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է թույլ տվել անցկացնել նման հանրահավաք։ Սա ունի չափազանց տարօրինակ տեսք. Ռուսաստանը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից է, իսկ Երևանում իշխանությունների համաձայնությամբ հակառուսական հանրահավաք է անցկացվում»։

    Հարցին, թե Հայաստանում հակառուսական հիստերիան տեղավորվում է արդյոք Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի առճակատման ընդհանուր համատեքստում, Ք. Հասանովը նշել է, որ համատեքստը տեսանելի է այն առումով, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, բայց առաջինի նկատմամբ ակնհայտ շեղվածությամբ։

    «Հայաստանը նորմալ հարաբերություններ է պահպանում արևմտյան երկրների ղեկավարության հետ, իսկ նրանց շատ է հարկավոր, որպեսզի Երևանը նույնպես միանա հակառուսական պատժամիջոցներին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հայաստանին նույնիսկ կոնկրետ ցուցակի մեջ է մտցրել՝ սպառնալով կոշտ քայլերի դիմել, եթե նա չափազանց շատ ներողամիտ լինի Մոսկվային: Դե, Փաշինյանը տալով հակառուսական միջոցառում անցկացնելու թույլտվությունը, այդպիսով իր արևմտյան կուրատորներին ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և չի կառչում Ռուսաստանից։ Այսինքն վարչապետը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ՝ չնայած նրան, որ Հայաստանի դաշնակիցը կոնֆլիկտի մեջ է նրա հետ»,- եզրափակել է քաղաքագետը։

    Caliber.Az

    Դիտումներ: 129

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ