Մակրոնի ինտրիգան հայկական կետչուպով
    Ավաղ, ոչ պատրիկ

    Վերլուծություն  27 0Հոկտեմբերի 2022 - 11:33

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Հայերի պատվավոր բարեկամ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շարունակում է աշխարհին մոլորեցնել հայության խնդիրներով։ Իր վերջին թեզում ֆրանսիացի առաջնորդը հասել է զարմանալի պարադոքսի՝ Հայաստանում տիրող իրավիճակը համեմատելով Ուկրաինայի պատերազմի հետ։ Բայց ինչու ամբողջ աշխարհը պետք է կարեկցի մի երկրին, որը ավելի ու ավելի շատ բյուջետային գումարներ է ծախսում զենք գնելու վրա, ակտիվորեն պատրաստվում պատերազմի, այն ժամանակ, երբ նրան խաղաղություն են առաջարկում, Մակրոնը չի պարզաբանել։

    Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի աշխարհին մոռանալ մյուս պատերազմների մասին։ Այդ մասին, ելույթ ունենալով Հռոմում Սուրբ Էգիդիուսի (Sant'Egidius) համայնքի «Խաղաղության ճիչը՝ կրոններն ու մշակույթը երկխոսության մեջ» միջկրոնական գագաթնաժողովին՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

    «Այդ պատերազմը (Ուկրաինայում) ներխուժում է մեր Եվրոպա, ցնցում, փոխում է մեր կյանքը։ Բայց ես չեմ ուզում, որպեսզի նա ստիպի մեզ մոռանալ մյուս պատերազմների մասին: Օրինակ՝ պատերազմը Կովկասում, այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, պատերազմը Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում։ Մի կողմից կա ժողովուրդ՝ ագրեսիայի զոհ, մյուս կողմից՝ առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել։ Եվ այս իրավիճակում զերծ մնալ, մտածել, որ կարելի է չեզոքություն պահպանել, նշանակում է ընդունել, որ «ուժի օրենքը» դառնում է համընդհանուր»,- մասնավորապես ասել է Էմանուել Մակրոնը։

    Մակրոնի անդրսահմանյան պոպուլիզմը այստեղ կարծես անհաջող թատերական կրկնություն լինի՝ նախապատրաստվեց, սովորեց բառերը, բայց արտահայտեց ծիծաղելի ու հիմար։ Ամեն ինչ չափազանց ակնհայտ է: Մակրոնը համարում է, որ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինի «ադրբեջանական ագրեսիայից» տառապող Հայաստանը։ Միգուցե նա տեղյակ չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ արդեն երկու տարի է, ինչ չի պատերազմում, որ Բաքուն խաղաղություն է առաջարկում Երեւանին։ Հայաստանն էլ, ընդհակառակը՝ իր ողջ ուժով ջանում է ազատվել խաղաղությունից և կայունությունից, ինչպես եղնիկը, որին զոռով քարշ են տալիս վանդակ։ Էլ չենք խոսում այն մասին, որ նա իր զինված հրոսակներին ոչ մի կերպ չի հեռացնում արդեն Ադրբեջանի գիրկը վերադարձած Ղարաբաղից, և նույնիսկ պարբերաբար նողկալի սադրանքներ է կազմակերպում պայմանական սահմանին։ Այնպես որ Ադրբեջանը ստիպված է կանխել սահմանին բանսարկությունները և հայկական ավազակախմբերին դուրս շպրտել իր հողից։

    Հայաստանի պարագայում Մակրոնի երկակի չափանիշները ավելի քան պարզորոշ են երևում. Երևանից՝ Ղարաբաղից իր զինյալների դուրս բերելը և ընդհանրապես նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարումը պահանջելու փոխարեն՝ Մակրոնը չգիտես ինչու շարունակում է Ադրբեջանին մեղադրել շինծու խախտումների և նույնիսկ ագրեսիայի մեջ։

    Մինչդեռ պարզ հետամուտ է լինում, որ Հայաստանը, Ուկրաինայի փոխարեն Մակրոնի համար թիվ մեկ թեմա է դարձել այն պահին, երբ նա հասկացել է, որ Ռուսաստանը այժմ զբաղված է ավելի հրատապ խնդիրներով, և ահա տես, լավ պահ է, երբ կարելի է խաղաղապահի ձևաչափում ներթափանցել Հարավային Կովկասի գործընթացներ՝ այստեղ քաղաքական բոնուսները ավելի շատ են։ Իսկ հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հավակնությունները, չի բացառվում, որ նա որոշել է տարածաշրջանում Ռուսաստանը փոխարինել Ֆրանսիայով։ Բայց տես, նա հաշվի չի առել իրադարձությունների նման զարգացման վրա Ադրբեջանի արձագանքը։ Իսկ Բաքուն, ի գիտություն նրա, չի ընդունում ոչ կոմպետենտ արտատարածաշրջանային խաղացողների մասնակցությունը, որպես տարածաշրջանում խաղաղ գործընթացի հաստատման միջնորդների եթե, առավել եւս, այդ միջնորդը լոբբինգ է անում կողմերից մեկի շահերը։ Հատկապես այն բանից հետո, երբ Մակրոնը մեր երկրին մեղադրել է տարածաշրջանում «սարսափելի պատերազմ» սանձազերծելու մեջ։ Ֆեյք պարոն նախագահի կողմից, ինչին, իհարկե, Ադրբեջանը չէր կարող չարձագանքել։

    Բաքվի հասցեին Ֆրանսիայի ղեկավարի վերջին անհեթեթ մեղադրանքներից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին Ֆրանսիայի մասնակցության անթույլատրելիության մասին։ Մակրոնին, ըստ էության, դուռը ցույց տվեցին, այժմ նա կարող է այս ձևաչափով երկխոսություն կառուցել միայն կողմերից մեկի հետ՝ այստեղից էլ Հայաստանին իր խնդիրներով համաշխարհային հանրության ամենաարդիական թեմաների ցանկի մեջ ներքաշելու, նրան «ագրեսիայի զոհ» ներկայացնելու փորձով անշնորհք ինտրիգներ։ Ադրբեջանին Սիրիայում, Սոմալիում, Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու, ինչ-որ զուգահեռ անցկացնելու փորձը անհեթեթ ու հիմարություն է և, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատում է, որ Մակրոնը համաշխարհային գործընթացների իր ըմբռնման մեջ բացահայտ մակերեսային գիտելիքների տիրապետող անձ է։ Իսկ ֆեյքերի քաղաքականություն ձևավորելով նա նման է ինչ որ այլ վերացական քաղաքական հարթությունից եկվորի և չի տեսնում, թե իրականում ով է խոսում տարածաշրջանում խաղաղության մասին և ով է դա առաջարկում։ Առավել ևս, նա համոզված է, որ դա չեն տեսնում նաև ուրիշները։

    Բայց ինչ-որ կերպ դժվար է հերքել, որ օրերս հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում կրկին խաղաղության կոչ արել Հայաստանին։

    «Ես վարչապետին տեղեկացրել եմ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին։ Մենք համարում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո, եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը։ Ցանկացած դեպքում, սա է մեր մտադրությունը։ Մենք հայկական կողմին ներկայացրել ենք հինգ հիմնական սկզբունքներից բաղկացած մեր առաջարկները։ Հուսով եմ, որ հայկական կողմը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նախագահը։

    Իսկ ու՞ր է պատասխանը։ Որտե՞ղ են Երեւանի խաղաղության ձգտման գոնե ինչ որ նշաններ։ Ինչ որ այնտեղից նման բան չի լսվում, բայց դրա փոխարեն վերջին գլխավոր նորություններից մեկն այն է, որ Երևանը շարունակում է ակտիվորեն զինվել՝ մեկուկես անգամ ավելացնելով 2023 թվականի ռազմական բյուջեն։

    Ինչպես հոկտեմբերի 24-ին նշել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, նախատեսվում է պաշտպանության բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով (900 մլն դոլար), այսպիսով այն կկազմի մոտ 505 մլրդ դրամ (1 մլրդ 256 մլն դոլար)։ Կրկին հարց է ծագում՝ ինչու չափազանց բարդ տնտեսական ժամանակներ ապրող Հայաստանը, որի բնակչության կեսը, ըստ վիճակագրության, ապրում է աղքատության շեմից ցածր՝ որոշել է ավելացնել զենք գնելու ծախսերը, այլ ոչ թե, օրինակ, սոցիալական կարիքների, կամ առողջապահության վրա։

    Արդյո՞ք խաղաղ և հաջող ապրելուց հրաժարվող Երեւանը արժանի է կարեկցանքի։ Իսկ ինչպե՞ս կարելի է ընդհանրապես ակնհայտ «ոչ աղքատ», մկանների հետ խաղալու փորձ անող Հայաստանին համեմատել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, որի տարածքում ընթանում է ոչ թե ուրվական, այլ լայնածավալ պատերազմ, որտեղ արկեր են պայթում և խաղաղ մարդիկ են զոհվում: Մակրոնը, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, կրկին զբաղված է իմաստների փոխարինմամբ՝ ապատեղեկացնելով համաշխարհային հանրությանը, փորձելով համաշխարհային տերությունների քննարկման օրակարգ մտցնել՝ հայության խնդիրների տեսքով իր խելահեղ քաղաքականության սիրելի գլուխկոտրուկը։ Բայց, ըստ էության, ընդամենը կրկին ու կրկին ցուցադրում է իր մարդախույզ քաղաքական դիլետանտությունը և սերը պարզունակ ինտրիգների նկատմամբ։ Ավաղ, ոչ պատրիկ։

    Caliber.Az

    Դիտումներ: 144

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ