Սպորտ
A+
A-
Ռաֆիզ Հասանովը նոկդաուն է ուղարկել հայ կարատեիստին ՏԵՍԱՆՅՈՒԹ
06 Դեկտեմբերի 2022 15:26
Ադրբեջանցի մարզիկ Ռաֆիզ Հասանովը Մոսկվայում ընթացող միջազգային մրցաշարում 5։0 հաշվով հաղթել է հայ կարատեիստ Դավիթ Միկիյանին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, 11 կարատեիստներից բաղկացած Ադրբեջանի հավաքականը 6 մրցանակ է նվաճել «Մոսկվա՝ կարատեի աշխարհ» մրցաշարում, որին մասնակցել են աշխարհի 15 երկրների 307 մարզիկներ։ Ռաֆիզ Հասանովը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում զիջելով ռուսաստանցի Էռնեստ Շարաֆուտդինովին։
Ասիման Գուրբանլին (+84 կգ) նվաճել է ոսկե մեդալ: Ռոման Հեյդարովը (կատա), Ամինաղա Գուլիևը (-60 կգ), Հուսեյն Մամեդլին (-67 կգ) և Փանահ Աբդուլլաևը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Caliber.Az
Դիտումներ: 273