Ֆարիդ Գաիբով. Մենք տարին ավարտում ենք հաջողությամբ և վաղվա օրվա հանդեպ հավատով
«Ուրախալի է, որ տարին ավարտում ենք հաջողությամբ և վաղվա օրվա հանդեպ հավատով»։
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին կառույցի պաշտոնական կայքում գրառման մեջ նշել է երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովը։
«Դեկտեմբերը հաշվետու ամիս է, ուստի բնական է, որ կենտրոնացած ենք տարվա մարզական արդյունքների վրա։ Չնայած միջազգային մրցումների սակավությանը, դեկտեմբերին մեր մարզիկները նվաճեցին 30 մեդալ։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ադրբեջանցի մարզիկները միայն պաշտոնական, հեղինակավոր միջազգային մրցումներում նվաճել են 837 մեդալ»,- ասել է նախարարը։
Ֆ.Գաիբովը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում հաջողություններ են գրանցվել ինչպես երիտասարդական, այնպես էլ սպորտային ասպարեզներում. «Իհարկե, դա հնարավոր դարձավ նախագահ Իլհամ Ալիևի հաձնարարականների և մշտական աջակցության շնորհիվ։ Շուշա քաղաքի տարվա շրջանակներում այս տարի հնագույն մշակութային մայրաքաղաքում անցկացվեցին մի շարք միջազգային և տեղական միջոցառումներ»։