Սոցիում
A+
A-
Արտերկրում կրթության վերաբերյալ Ադրբեջանի պետական ծրագիրը կընդգրկի 186 համալսարան
27 Փետրվարի 2023 17:04
«Արտասահմանյան երկրների հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում երիտասարդների կրթության 2022-2026 թվականների պետական ծրագիրը» կընդգրկի 186 բուհ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը։
Նրա խոսքով, 28 երկրների 186 համալսարաններ տրամադրում են ընդհանուր առմամբ 4126 կրթական ծրագիր, այդ թվում՝ 575-ը բակալավրիատի, 3551-ը՝ մագիստրատուրայի համար. «Պետական ծրագրի մասին հայտարարություններն արդեն տեղադրված են կայքում»։
Caliber.Az
Դիտումներ: 36