Սպորտ
A+
A-
Ադրբեջանցի մարտիկը եզրափակիչում հաղթել է հայ մրցակցին ՏԵՍԱՆՅՈՒԹ
13 Մարտի 2023 18:04
Մարտի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել խառը մենամարտերի (MMA) միջազգային մրցաշար:
Մրցումներին մասնակցել են մարզիկներ Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Տաջիկստանից, Իրանից, Հայաստանից և այլ երկրներից, հաղորդում է Caliber.Az-ը։
Ադրբեջանը մրցաշարում ներկայացնում էր աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էլչին Հուսեյնովը (90 կգ):
Հուսեյնովը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ մենամարտում հաղթելով Հայաստանի ներկայացուցիչ Սարուկ Հակոբյանին։
Նշենք, որ Էլչին Հուսեյնովը Հայրենական պատերազմի մասնակից է։
Caliber.Az
Դիտումներ: 162