Քաղաքականություն
A+
A-
Հիքմեթ Հաջիև. «Լուծարվե՛ք և զինաթափե՛ք»
19 Սեպտեմբերի 2023 17:58
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նոր հրապարակում է տարածել Х սոցիալական ցանցում:
Այս մասին հայտնում է Сaliber.Az-ը՝ հղում անելով Հ.Հաջիևի X-ում էջին։
«Անօրինական անջատողական խամաճիկ ռեժիմը պետք է ինքնալուծարվի, իսկ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված հայկական զինված ուժերը պետք է զինաթափվեն։ Ադրբեջանը կիրառում է ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ օրինական ռազմական թիրախների դեմ և ամեն կերպ խուսափում է խաղաղ բնակչությանը հասցվող կողմնակի վնասներից։
Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։
Լուծարվե՛ք և զինաթափե՛ք», – գրել է Հ.Հաջիևը։
Caliber.Az
Դիտումներ: 136