twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

08 Մայիսի 2025 18:42

Աշխարհով մեկ զենքի տենդագին որոնման մեջ գտնվող Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ընդլայնել ռազմական համագործակցության աշխարհագրությունը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հունաստան աշխատանքային այցը՝ դրա ավելորդ ապացույցն է։
 
Իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում են հայկական լրատվամիջոցները՝ Պապիկյանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական փոխգործակցությունը Հայաստան-Հունաստան ձևաչափով։
 
Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի 2023 թվականին Աթենք նախորդ այցի ժամանակ՝  երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին երկու համաձայնագիր  է ստորագրվել։ Նույն թվականին՝ համաձայնագրին է միացել նաև հունական Կիպրոսը։
 
Նրա մասին, որ հայ-հունական ռազմական համաձայնագիրը զգալիորեն ակտիվացրել է կողմերի միջև շփումները՝ վկայում է հետագա իրադարձությունների ժամանակագրությունը։
 
2024 թվականի փետրվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աթենք այցից անմիջապես հետո, Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։ Պապիկյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսում նա հնչեցրել է քառակողմ ռազմական դաշինք կազմելու գաղափարը՝ ընդգծելով, որ Աթենքը չի բացառում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ համագործակցությունը Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում։ Առավել ևս, Դենդիասը հնարավոր է համարել բազմակողմանի պաշտպանական փոխգործակցություն՝ Հայաստան-Ֆրանսիա-Հունաստան-Հնդկաստան-Կիպրոս ձևաչափով։
 
«Մենք ունենք հաջող եռակողմ պաշտպանական գործընկերություն Կիպրոսի հետ։ Բայց հնարավոր է նաև մեկ այլ եռակողմ, քառակողմ գործընկերություն Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրներ, որոնք հանդիսանում են ընդհանուր բարեկամներ ինչպես Հայաստանի, այնպես  էլ Հունաստանի համար», - հայտարարել է նա։
 
Դեռ 2023 թվականին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը Երևանում պաշտպանության ոլորտում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց արդյունքում ստորագրվեցին. Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության համապատասխան ծրագրեր։
 
Այսպիսով,  բազմակողմ ռազմական հարթակ ստեղծելու մասին Նիկոս Դենդիասի առաջարկը դարձավ՝ Երևանի հետ ռազմական կապերը ամրապնդելու Աթենքտյի քաղաքականության տրամաբանական շարունակությունը։
 
2023 թվականի դեկտեմբերին Կիպրոս կատարած այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը և նրա կիպրացի գործընկեր Միխալիս Յորգալասը պայմանավորվեցին զարգացնել՝ համագործակցությունը օրակարգի ընդլայնման շուրջ. ուսումնամարզական ծրագրեր, փորձի փոխանակում, ռազմատեխնիկական փոխգործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։
 
Մինչ այդ՝ նույն թվականի նոյեմբերին, Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զորավարժություններ անցկացվեցին։
 
Զորավարժությունների ընթացքում կատարվել են մարտական հրաձգություններ, փակ շինություններում գործողություններ, փոքրածավալ գործողությունների պլանավորում և անցկացում։
 
Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարությունների միջև շփումները նկատելիորեն ակտիվացել են։ 2024 թվականի սեպտեմբերին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը այցով ժամանել է Երևան։
 
2025 թվականի փետրվարին Սուրեն Պապիկյանը կրկին բանակցություններ է վարել Պալմասի հետ՝ երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։
 
Դեռ 2024 թվականի նոյեմբերին, հունական «Enikos.gr» պորտալը հաղորդել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի ռուսական արտադրության «С-300» զենիթահրթիռային համակարգ, ինչպես նաև «TOR-M1» և «Osa-AKM» համակարգեր։
 
ՆԱՏՕ-ի անդամ երկրի մոտ ռուսական սպառազինության այդպիսի ծավալի առկայության փաստը՝ օրինաչափ զարմանք է առաջացնում։ Այնուամենայնիվ, 1990-ականներին Հունաստանը ակտիվորեն գնում էր Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը։ Բաց տվյալների համաձայն՝ 2000-ականների սկզբից ի վեր Հունաստանի զինանոցում գտնվում էին մինչև «Օսա-ԱԿՄ» մակարդակին արդիականացված մոտ 30 միավոր «Տոր-Մ1» ԶՀՀ, 20 միավոր «Օսա» ԶՀՀ, մոտ 18 միավոր հնացած տարբերակի «Օսա-ԱԿ», «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համակարգեր, երեք «Զուբր» օդային բարձիկով դեսանտային նավ և երկու «Մի-26» տրանսպորտադեսանտային ուղղաթիռ։
 
Սակայն, ինչպես նշում են ռազմական փորձագետները, այս բոլոր համակարգերն արդեն դուրս են եկել իրենց երաշխիքային ժամկետների շրջանակներից, և դրանց մարտունակությունը վերականգնելու համար կպահանջվի արտադրող՝ Ռուսաստանի մասնակցությունը։
 
Հայաստանի համար լրացուցիչ բարդություն կդառնա ՌԴ-ից պահեստամասերի մատակարարումներից կախվածությունը, ինչը խնդրահարույց է երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցության նվազագույն մակարդակի պայմաններում։
 
Հայ-հունական մերձեցման ֆոնին ուշադրություն է գրավում նաև Հունաստանի ռազմական ուսումնարաններում սովորող հայ կուրսանտների թվի կտրուկ աճը, ինչպես նաև վարժված հատուկ նշանակության ջոկատայինների թվի աճը։
 
2024 թվականին Հունաստանում անցկացվեցվել են «Օլիմպիական համագործակցություն 2024» համատեղ զորավարժություններ, որոնց ընթացքում հայ զինծառայողները կատարել են հունական տանկերի և ֆրանսիական զրահատեխնիկայի կիրառմամբ մարտական առաջադրանքներ։
 
Հարկ է հիշեցնել, որ դեռ 2024 թվականի սկզբին Սուրեն Պապիկյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել էր. «Հայաստանը հասել է լուրջ հաջողությունների զենքի գնման ոլորտում։ Այս գործընթացում մենք ձեռք ենք բերել նաև նոր գործընկերներ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքը Ֆրանսիայի և Հնդկաստանի մասին է, բայց խոսքը նաև այլ գործընկերների մասին է, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»։ Պապիկյանը չի բացահայտել, թե ով է հատկապես դառնալու զենքի նոր մատակարար, սակայն այն ժամանակ արդեն պարզ էր. պաշտոնական Երևանը շարունակում է իր ռազմականացման կուրսը և որդեգրում է ռևանշիստական ծրագրեր։
 
Դրանով հանդերձ Հայաստանում, դատելով ամեն ինչից, թերագնահատում են հետևյալ կարևոր ասպեկտը. Հայաստանին զենք մատակարարող բոլոր երկրները, առաջին հերթին, առաջնորդվում են տարածաշրջանում իրենց սեփական շահերով։ Օրինակի համար՝ Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո ազդեցության նոր կետեր է փնտրում Հարավային Կովկասում։ Հնդկաստանը՝ զինելով Հայաստանին, միաժամանակ առճակատվում է Պակիստանին և ձգտում է Եվրասիայի շուկաների հասանելիության ընդլայնմանը։ Զուգահեռաբար, Նյու Դելին ամրապնդում է ռազմական համագործակցությունը Աթենքի հետ, որի հետ Անկարան ունի վաղեմի տարաձայնություններ։
 
Պատահական չէ, որ հնդկական լրատվամիջոցները Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի 2023 թվականի օգոստոսին Աթենք կատարած մեկօրյա այցը բնութագրել են որպես կարևոր ազդանշան՝ «Քաշմիրի հարցում Պակիստանի շահերը պաշտմանող Թուրքիայի համար»։
 
«Financial Express» օրաթերթը այդ նույն օրերին գրել է՝ որպես Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքի այլընտրանք՝ Հայաստանի և Հունաստանի մասնակցությամբ «ուժի նոր կենտրոն» ստեղծելու Հնդկաստանի ծրագրերի մասին։
 
Հասկանալի է, որ Հայաստանի ռազմականացման ուժեղացնումը անխուսափելիորեն տանում է լարվածության աճի և Ադրբեջանի հետ նոր պատերազմի ռիսկի։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ տարվա նոյեմբերին Հաղթանակի օրվա առթիվ ազգին ուղղված իր ուղերձում հստակ ազդանշան է տվել Երևանին.
 
«Հայաստանը պետք է հրաժարվի ռազմատենչ քաղաքականությունից, դրան պետք է վերջ տրվի։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերին պետք է ականջ դնեն։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ։ Նրանք երբեք չեն կարողանա մրցակցել մեզ հետ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հասել ենք մեր ուզածին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն և պետական ինքնիշխանությունը։ Տարածքային ամբողջականությունը ապահովված է ամբողջ սահմանի երկայնքով, նախկին հարկադիր վերաբնակները, փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողեր։ Հիմա մենք զբաղվում ենք ստեղծագործական աշխատանքով։ Մեզ համար սա է գլխավոր առաջադրանքը»։
 
Հայաստանի ռազմականացման հետևանքների մասին Ալիևը խոսել է նաև 2025 թվականի ապրիլին ADA համալսարանում կայացած միջազգային ֆորումում։
 
«Հետևաբար, ռազմական տեսակետից, լինի դա Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, կամ 2023 թվականի սեպտեմբերի հակաահաբեկչական գործողությունը, և այն, որ մենք դրանից հետո անում ենք մեր ռազմական ներուժը ամրապնդելու համար՝ բացարձակապես հասկանալի է։ Հատկապես, եթե հաշվի առնել, որ ընթանում է Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց։ Մահաբեր զենքերը, որոնք հայերին մատակարարում են նրանց նոր բարեկամները՝ իրականում չեն հանգեցնի խաղաղության և կայունության։ Սա միայն կհանգեցնի ապագայում հնարավոր լարվածության։
 
Պաշտոնական Բաքվի այս հիմնավորված փաստարկները՝ ոչ միայն նախազգուշացում են Հայաստանին, այլ նաև հստակ ազդանշան են ամբողջ միջազգային հանրությանը. Երևանի ռազմատենչ քաղաքականությունը հակասում է Ադրբեջանի խաղաղ օրակարգին և կասկածի տակ է դնում խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարները։ Առավել ևս, որ Հայաստանին զինելու գործընթացը շարունակվում է՝ Բաքվի երկու առանցքային. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրության վերանայման պահանջները չկատարելու ֆոնին։
 
Հայաստանի ղեկավարության կողմից սեփական պատրանքներին հետևելը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Տարածաշրջանում նոր պատերազմը Հայաստանի համար կդառնա ճակատագրական՝ նրա հետագա գոյության առումով։ Երևանը չպետք է մոռանա. Բաքվի խոսքերը երբեք չեն տարբերվում գործից։ 

Caliber.Az
Դիտումներ: 95

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

227
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

194
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

190
07 Մայիսի 2025 13:06
4

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

143
06 Մայիսի 2025 09:43
5

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

129
06 Մայիսի 2025 09:22
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

127
08 Մայիսի 2025 08:59
7

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

122
08 Մայիսի 2025 17:49
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

95
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

58
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

58
06 Մայիսի 2025 22:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading