twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

08 Մայիսի 2025 17:49

Սա ոչ թե պարզապես Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հերթական դիվանագիտական սկանդալ է։ Սա  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ որևէ բարոյաբարքային սահմանափակումների բացակայությունը ապացուցող քայլ է։ Հանուն իր անձնական թերարժեքության բարդույթները բավարարելուն՝ նա պատրաստ է անհարգալից վերաբերմունքով լի քայլեր ձեռնարկել այն հերոսների նկատմամբ, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվել ու զոհվել են՝ մարդկությանը ընդհանրապես և Ֆրանսիային մասնավորապես փրկելով այնպիսի սարսափելի ժանդախտից, ինչպիսին էր հիտլերյան Գերմանիան։
 
Այսօր, մայիսի 8-ին, Փարիզում նախատեսվում են լայնածավալ տոնակատարություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի ութսունամյակի կապակցությամբ։ Եվ, ինչպես հայտնի է դարձել հայրենական լրատվամիջոցներին, հանդիսավոր միջոցառմանը հրավիրվել են Ֆրանսիայում գործող գրեթե բոլոր դեսպանատները, բացի... Ադրբեջանից։ Նման ստոր քայլին երբեք և ոչ մի տեղ չի դիմել ոչ մի եվրոպական երկրի ոչ մի քաղաքական գործիչ։ Տեսեք, օրինակ, Ֆրանսիային հարևան Իսպանիայում երեկ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությանը նվիրված միջոցառում է անցկացվել։ Դրան մասնակցել են տասնյակ երկրների դեսպաններ։ Այդ թվում նաև Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը։ Բայց Մակրոնը որոշել է «կռվել» մեռածների՝ ադրբեջանական ծագումով զոհված հերոսների հետ։ Նա հավանաբար գիտի, որ նացիստական Գերմանիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 600 հազար ադրբեջանցի։ Նա գիտի նաև այն մասին, որ նրանցից 300 հազարը զոհվել են։ Սրա մասին ես ասում եմ լիակատար վստահությամբ, քանի որ հիանալիորեն գիտեմ, թե ինչպես են այս կամ այն ելույթներ և գործողություններ պատրաստվում այդչափ բարձր մակարդակով։ Ահա հիմա էլ, Մակրոնի սեղանին հավանաբար դրել են համապատասխան պատմական տեղեկագիր։ Հետևաբար, ոչ մի կասկած չկա նրանում, որ Մակրոնը տեղյակ է, թե Խորհրդային Ադրբեջանի կողմից ինչ է արվել՝ հանուն նացիստական Գերմանիայի նկատմամբ Հաղթանակը մոտեցնելուն։
 
Իհարկե, նա նաև տեղեկություններ է ստացել նաև այն մասին, թե այս գլոբալ, հաշխարհային նպատակին հասնելու գործում ինչպիսին է եղել՝ ադրբեջանցի նավթագործների և ադրբեջանական նավթի դերը։ Բացի այդ նա հավանաբար գիտի այն մասին, որ հարյուրավոր ադրբեջանցիներ կռվել են ֆրանսիական Դիմադրության (Résistance) կողմից։ Նրանցից տասնյակները (տարբեր աղբյուրների համաձայն՝ 50-ից մինչև 200 մարդ) զոհվել են Ֆրանսիայի ազատագրման համար մղված մարտերում կամ մահապատժի ենթարկվել գերմանացի օկուպանտների կողմից։ Նրանց կողմից, ովքեր ֆրանսիական բանակին ստիպեցին կապիտուլյացիայի ենթարկվել ընդամենը 43 օրում։ Նրանց կողմից, ովքեր առանց կռվի գրավեցին Փարիզը։ Պատմությունը ստորադասական շեղումներ չի հանդուրժում, բայց ելնելով Ֆրանսիայի ներկայիս նախագահի գործողություններից՝ կարելի է ենթադրել, որ նա այդ տարիներին կամ կփախչեր երկրից, կամ կկանգներ և կդիմավորեր Փարիզ մտնող գերմանացի օկուպատորներին՝ թաշկինակով սրբելով արցունքները։ Թե Մակրոնը չգիտի՞ Ավեյրոն Ռոդեզի դեպարտամենտի մայրաքաղաքում եղբայրական գերեզմանատանը գտնվող Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակին նվիրված  հաշահամալիրի մասին։ Գիտի, և ավելի ստոր է դառնում նրա մանր վրեժխնդրությունը։
 
Ի դեպ, իրեն բոլորովին այլ կերպ է պահել՝ Ֆրանսիայի նացիստական օկուպացիայից ազատագրման համար պայքարած ամենահայտնի ադրբեջանցին։ Ահմեդիա Ջաբրաիլովը՝ Դիմադրության հերոս է, մականունը՝ «սև պարտիզան» (Le partisan noir): Ֆրանսիայի նախորդ ղեկավարությունը նրան պարգևատրել է «Ռազմական խաչով», «Մարտական քաջության խաչով», «Ֆրանսիական Դիմադրության շարժման» մեդալով, «Վիրավորվելու համար»  մեդալով և «Արիության համար» մեդալով։
 
Եվ ահա Ֆրանսիայի գործող նախագահը իրեն թույլ է տվել Ա. Ջաբրաիլովի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր ադրբեջանցիների հիշատակի նկատմամբ հրեշավոր անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Նա որոշել է «վրեժ լուծել» ներկայիս Ադրբեջանից՝ դրանով իսկ խոստովանելով իր անձնական անհաջողությունները Հայաստանին աջակցելու բազմաթիվ փորձերում, որը քառորդ դարից ավելի օկուպացիայի տակ էր պահում մեր երկրի տարածքների 20%-ը։
 
Մենք տեսանք, թե որքան բացահայտ և ինքնավստահ էր Հայաստանը հույսը դնում մակրոնական Ֆրանսիայի վրա 44-օրյա պատերազմից առաջ։ Մենք հիշում ենք, թե ինչպես Մակրոնը զայրույթի նոպաներ սարքեց և էժանագին ստեր տարածեց՝ փորձելով կանգնեցնել ադրբեջանական բանակի հաղթական երթը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մենք հիշում ենք նաև այն մասին, որ դրա ավարտից հետո, Մակրոնը ակտիվորեն փորձում էր Ֆրանսիային դիրքավորել որպես Հայաստանի շահերի գլխավոր պաշտպան։
 
Այսօր Ֆրանսիան Մակրոնի կողմից թույլ տրված ռազմավարական սխալների պատճառով դուրս է շպրտված մեր տարածաշրջանից։ Բայց իր ուժերից վեր եվրոպական առաջնորդի դերը խաղալու ջիգեր անող այս քաղաքական թզուկը չի ուզում խոստովանել ակնհայտը։ Նա նախընտրում է մանր, ստոր վրեժխնդրություն Ադրբեջանի դեմ։ Ընդ որում, դրա համար ընտրելով իսկապես ստոր և անբարոյական միջոց։ Ադրբեջանը դա տեսել է։ Չի զարմացել։ Բայց մտքում պահել է՝ և դա կհիշեցնի այն ժամանակ, երբ հարկավոր կլինի բոլորից ավել։

Caliber.Az
Դիտումներ: 101

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

225
07 Մայիսի 2025 18:22
2

ANAMA. Հայտնաբերվել և վնասազերծվել է 504 չպայթած զինամթերք

201
05 Մայիսի 2025 14:24
3

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

189
06 Մայիսի 2025 22:36
4

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

188
07 Մայիսի 2025 13:06
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

142
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

127
06 Մայիսի 2025 09:22
7

Հակառակ առողջ բանականությանը Կրկին պատգամավոր Բադամովի հետ կապված միջադեպի մասին

124
05 Մայիսի 2025 18:36
8

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

122
08 Մայիսի 2025 08:59
9

Պատրիարք Կիրիլը պատարագ է մատուցել Բաքվի եկեղեցում ԼՈՒՍԱՆԿԱՐ

105
05 Մայիսի 2025 14:05
10

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

101
08 Մայիսի 2025 17:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading