Տարածաշրջան
A+
A-
Կրեմը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է անում
13 Փետրվարի 2024 17:01
Կրեմը զսպվածության կոչ է անում ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետևենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։
Caliber.Az
Դիտումներ: 75