Տարածաշրջան
A+
A-
Ղազախստանը պատրաստ է այսուհետ էլ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար
15 0Հոկտեմբերի 2024 16:02
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ էլ Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը, այս մասին նա բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին։
Նախագահները քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
Caliber.Az
Դիտումներ: 103