twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Բաքուն և Թեհրանը քննարկել են երկաթուղային համագործակցության զարգացումը

19 Դեկտեմբերի 2024 09:27

Իրան կատարած այցի շրջանակներում՝ «Ադրբեջանական  երկաթուղիների» (ԱՀ) նախագահ Ռովշան Ռուստամովը հանդիպել է՝ այս երկրի երկաթուղային վարչակազմի ղեկավար Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ։
 
Ինչպես Report-ին հայտնել են  ԱԵ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Իրանում «Աստարա» տերմինալի զարգացման վերաբերյալ ծրագրերը, մինչև 2025 թվականի վերջը դրա արդիականացման ավարտը, ինչպես նաև Հարավային բեռնատար տերմինալի գործունեության ընդլայնման համատեղ քայլերը։
 
Կողմերը քննարկել են նաև Արազ գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման նախագիծը։ Այս կամուրջը՝ Իրանի տարածքով կկապի Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ կայուն ցամաքային հաղորդակցություն ապահովելու նպատակով։
 
Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը Ջուլֆա քաղաքում ծանոթացել է երկաթուղային ենթակառուցվածքների վիճակին։ Պատվիրակության անդամներն այցելել են երկաթուղու անիվների փոխման արհեստանոց և բանակցություններ վարել՝ Իրանի պաշտոնատար անձանց  հետ՝ համատեղ նախագծերի իրականացման շուրջ։

Caliber.Az
Դիտումներ: 356

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading