twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

21 Հունվարի 2025 14:18

Հունվարյան իրադարձությունները հաստատեցին Երևանի՝ իր կողմնորոշումը դեպի Արևմուտք էլ ավելի ուժեղացնելու մտադրությունները։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հավանություն են տվել՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու օրինագծին, ինչպես նաև Վաշինգտոնում ստորագրեցին ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան։ Սպասելիորեն, այս քայլերը առաջացրել են Ռուսաստանի լուրջ դժգոհությունը։ Մոսկվայում չեն բացառել տարածաշրջանի ապակայունացումը՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Դրանով իսկ ռուսական կողմը Երևանին փաստորեն հասկացրել է, որ արևմտյան «անվտանգության հովանոցը», որի մասին երազում են Հայաստանում,  կարող է նրա համար ամենևին էլ անվտանգ չլինել։ Առավել ևս, Մոսկվան Երևանին նախազգուշացրել է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում երկրի միաժամանակ գտնվելու անհամատեղելիության մասին՝ նրան դնելով հետագա արտաքին քաղաքական կուրսը ընտրելու առաջ։
 
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության ամրապնդումը, որն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, միանգամայն բացատրելի է, եթե հաշվի առնել, որ Ռուսաստանը ամեն գնով ցանկանում է Հայաստանը պահել իր ազդեցության գոտում։ Դրա հետ մեկտեղ ռուսական կողմը, չնայած Հայաստանի հասցեին հնչող քննադատություններին, բոլորովին չի շտապում դիմել՝ Երևանի վրա ճնշում գործադրելու որևէ գործիքի։ Մոսկվայում, հնարավոր է, ենթադրում են, որ այն զգալի ֆինանսական օգուտները, որը Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ին մասնակցելուց և հակառուսական պատժամիջոցները շրջանցելուց՝ նրան թույլ չեն տա ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանից։
 
Դրանով հանդերձ, առանցքային փաստարկը, որին դիմում է ռուսական կողմը հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության հարցում, մնում է ինքնին Ռուսաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգության գործոնը։ Այսպես, օրերս Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը հայտարարել է այն մասին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի համար՝ հնարավոր համարելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի բազաներ տեղակայելու հավանականությունը։
 
«...Անշուշտ, դա սպառնում է Ռուսաստանի շահերին։ Իհարկե, կան Հայաստանը հակառուսականի վերածելու ռիսկեր, եթե նրանք արդեն կնքել են նման պայմանագիր։ Իհարկե, Հայաստանում տեղակայելու են ՆԱՏՕ-ի բազաները, իսկ մեր զորքերը այնտեղից դուրս կշպրտեն։ Մեր ռազմաբազաները գտնվում են Գյումրիում և Երևանում։ Սա շատ լուրջ է։ Ողջ հարավային ուղղությունը ամրապնդելու կարիք  կլինի»,- հայտարարել է նա Ազգային լրատվական ծառայությանը (ԱԼԾ):
 
Նույն համատեքստում է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ԱՄՆ-ը կարող է Հայաստանից պահանջել՝ ռազմավարական համագործակցության շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
 
 «Մենք ռազմավարական գործընկերներ ենք՝ նշանակում է, որ դու պետք է միանաս պատժամիջոցներին  (Ռուսաստանի դեմ)»: Այսպես են հիմա պահանջում Սերբիայից։ Եվ Հայաստանից էլ կպահանջեն»,- ասել է Լավրովը՝ 2024 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Այսպիսով, Մոսկվան Հայաստանին հասկացրել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը Երեւանի համար լավ բան չի խոստանում։
 
Հարկ է նշել, որ Հայաստանը միակ հետխորհրդային երկիրը չէ, որի հետ ԱՄՆ-ը ստորագրել է ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Նման պայմանագիր ԱՄՆ-ը Վրաստանի հետ ստորագրել է դեռ 2009-ին, բայց դրա գործունեությունը դադարեցրել են 2024-ին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու վրացական իշխանությունների նախաձեռնության հետ կապված։ Սա արդեն նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկացած հրահանգներին։ Եվ ակնհայտ է, որ հատկապես նման հեռանկարն է լիովին ձեռնատու պաշտոնական Երեւանին եւ առաջացնում է ռուսական կողմի լուրջ դժգոհությունը։
 
2021 թվականին կնքված համանման պայմանագիրը գործում է նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
 
Մինչդեռ ուշագրավ է ևս մեկ այլ կարևոր նրբերանգ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 20-ին նախատեսված Դոնալդ Թրամփի երդմնակալության հրավեր չստացավ։ Ինչո՞ւ։ Ակնհայտորեն այն պատճառով, որ Հայաստանը առանձնապես չի հետաքրքրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
 
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությանը, ապա, ինչպես համարում են փորձագետների մեծամասնությունը՝ Մոսկվան կշարունակի Երեւանի վրա «մեղմ ճնշման» քաղաքականությունը՝ դրանով հանդերձ չկիրառելով ազդեցության քաղաքական գործիքներ։
 
Ինչպես Caliber.Az-ին հայտնել է ռուս փորձագետ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը, Հայաստանի իշխանությունը կառավարվում է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից։
 
 «Հետևաբար Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը պետք է դիտարկել որպես եվրասիական կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ապամոնտաժման շարունակություն։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի կառավարությունում Հայաստանի հասցեին արտահայտվում են շատ զգույշ, զուսպ ձևակերպումներով։ Հայաստանն ամրապնդում է իր կուրսը դեպի Արևմուտք՝ դրանով հանդերձ առաջվա պես պահպանելով երկու՝ ռուսական և արևմտյան աթոռների վրա նստելու առավելությունը։ Բայց, հնարավոր է, որ Արեւմուտքում կձգտեն վերազինել եւ պահպանել Հայաստանը։ Որովհետև Հայաստանի լուծարումը չի մտնում ամերիկյան ծրագրերի մեջ։ Ռուսաստանը չի կարող ազդել Փաշինյանի վարչակազմի վրա, քաղցրաբլիթների պաշարը, ինչպես նաև այն առավելությունները, որոնք Հայաստանին առաջարկվում էին փոխգործակցության այս կամ այն ձևերից՝ ըստ երևույթին սպառվել են։
 
Հայաստանը տնտեսապես Ռուսաստանից ստացել է հնարավոր առավելագույնը՝ պահպանելով հայկական ապրանքների մուտքը դեպի ռուսական շուկա, ապահովելով ռուսական ֆիրմաների աշխատանքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների գնման հարցում և այլն։ Բայց Հայաստանը՝ մեկուսացված պետություն է, և եթե Արևմուտքը չափից ավել ջանք գործադրի Վրաստանի հետ, ապա վրաց-հայկական հարաբերությունները կարող են վատթարանալ: Եթե Արեւմուտքը սկսի ճնշում գործադրել Վրաստանի վրա, ապա Թբիլիսին ստիպված կլինի ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ, այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անհարմար դրության մեջ, և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ոչ մի պայմանավորվածություն նրան չեն օգնի։ Եվ փաստ չէ, որ Թրամփի վարչակազմը կցանկանա սերտորեն զբաղվել Հայաստանով։ Փաստն այն է, որ Թրամփը նրանցից չէ, ովքեր կառչում են ոչ եկամտաբեր բիզնեսներից, իսկ Հայաստանն ամերիկացիների համար հեշտությամբ կարող է դառնալ հենց այդպիսին։ Համապատասխանաբար, Հայաստանը կարող է դառնալ մեկուսացված, ամերիկամետ երկիր, որի հարաբերությունները փլուզվել են Ռուսաստանի, Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ չմարված հակամարտությամբ և Թուրքիայի հետ պատմական անվստահությամբ»,- եզրափակել է Վ. Կոլտաշովը։

 

Caliber.Az
Դիտումներ: 525

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

263
13 Սեպտեմբերի 2025 22:52
2

Կրեմլի «մեղմ ուժը». քամուն տրված միլիոններ և ձախողում Ադրբեջանում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

231
13 Սեպտեմբերի 2025 11:21
3

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները

222
13 Սեպտեմբերի 2025 09:26
4

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում

220
13 Սեպտեմբերի 2025 10:48
5

Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր

220
13 Սեպտեմբերի 2025 11:28
6

Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կեսին

212
13 Սեպտեմբերի 2025 11:57
7

Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում

211
13 Սեպտեմբերի 2025 12:20
8

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ

206
13 Սեպտեմբերի 2025 12:54
9

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանում գործազրկությունն աճում է

202
13 Սեպտեմբերի 2025 12:55
10

Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա Քյուրշաթ Զորլու

195
13 Սեպտեմբերի 2025 09:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading