Տարածաշրջան
A+
A-
Օվերչուկ. Հարավային Կովկասում միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ
09 0Հոկտեմբերի 2024 14:02
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, առաջին ալիքին ասել է ՌԴ փոխվարչապետ, ռուսական կողմից եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցնում իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից»,- բացատրել է նա:
Caliber.Az
Դիտումներ: 89