twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկակի ստանդարտներ և կողմնակալություն ՄԱԿ-ի նախկին զեկուցողը խթանում է հայկական քարոզչությանը

18 Դեկտեմբերի 2024 17:23

Հայկական լրատվամիջոցները ոգևորությամբ շրջանառում են հերթական անհեթեթությունը՝ խոսքը ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենի սադրիչ հայտարարությունների մասին է, ով հանկարծ սկսել է խոսել «Ղարաբաղում էթնիկ զտումների» և «հայոց ցեղասպանության» մասին։ Այսպես, Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի նախկին զեկուցողը հայտարարել է այն մասին, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կարելի է հեշտությամբ հավասարեցնել էթնիկ զտումների և դիտարկել որպես ռազմական հանցագործություն, կամ մարդկության դեմ հանցագործություն»:
 
«Դա որպես այդպիսին՝ ցեղասպանություն չէ, բայց այն միևնույն է կարելի է համարել ռազմական հանցագործություն, կամ մարդկության դեմ հանցագործություն: Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից, կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարելի է նույնացնել որպես էթնիկ զտում»,- մեծախոսել է ՄԱԿ-ի նախկին զեկուցողը։
 
Դրանով հանդերձ, ինչ վերաբերում է «1915 թվականի ցեղասպանության մասին» առասպելին՝ Վարենը նույնիսկ ենթադրել է, որ ապագայում Թուրքիան կարող է ճանաչել այն։ «Որոշ ժամանակ անց հնարավոր է, որ թուրքական կողմից տեղի ունենա վերաբերմունքի որոշակի փոփոխություն։ Կարող են ծագել տարբեր քաղաքական, սոցիալական և իրավական ենթատեքստերով իրավիճակներ, երբ թուրքական կառավարության համար հեշտ կլինի դա ճանաչել որպես ցեղասպանություն: Այլ կերպ ասած, հնարավոր է, այսօր չէ, բայց դա կարող է ապագայում տեղի ունենալ։ Հետևաբար  չպետք է հանձնվել»,- ասել է ՄԱԿ-ի դիվանագետը։
 
Այսպես,  Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողի կանխակալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ֆերնան դե Վարենը՝ հայկական լոբբիի հերթական գործիքն է, ով միջազգային մի շարք կառույցների իր բազմաթիվ «արտադրամասի կոլեգաների» նման վաստակում է իր փողերը։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն, որ ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողն այժմ այդքան եռանդով դոփում է՝ Ղարաբաղի տարածաշրջանը ինքնակամ լքած հայերի իրավունքների համար, բայց ժամանակին, ունենալով ՄԱԿ-ի անկախ փորձագետի կարգավիճակ՝ ոչ մի բառ չասաց այն մասին, թե ինչպես են կոպտորեն խախտվել՝  ինչպես Հայաստանից, այնպես  էլ նրա կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներից վտարված ադրբեջանցիների իրավունքները։
 
Պատասխանը ակնհայտ է։ Անձնական շահ և երկակի ստանդարտներ, որոնք վաղուց հանդիսանում են արևմտյան կառույցների, այդ թվում նաև ՄԱԿ-ի անբաժանելի մասը։ Ուստի միանգամայն խելամիտ է, որ դեռ հայկական օկուպացիայի ժամանակներից երկակի ստանդարտների հետ բախված Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել՝ Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման հարցը՝ այն ուղղելով նաև ՄԱԿ-ին։ Օրերս Արևմտյան Ադրբեջանի համայնքը (ԱԱՀ) ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում ադրբեջանաֆոբիայի խնդիրը և Հայաստանի հետ կապված քննարկումների ժամանակ քննարկել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների խախտման հարցը։
 
Թե որքանով կարող են արդյունավետ լինել ՄԱԿ-ի համապատասխան կառույցների միջոցները՝ հռետորական հարց է: Այստեղ հարկ է հիշել այն մասին, որ հատկապես Հայաստանն է ադրբեջանական տարածքների օկուպացիայի ողջ ժամանակահատվածում կոպտորեն անտեսել՝ Ադրբեջանի տարածքից հայկական ռազմական կազմավորումների անհապաղ և անվերապահ դուրս բերելու կոչ անող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջապես չորս բանաձևերը։ Սակայն այժմ, երբ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հայկական կողմը չի խորշում դիմել այդ նույն կազմակերպությանը, որի պահանջները նա լկտիաբար խախտել է՝ նույնիսկ ոչ թե ներկայիս, այլ նախկին հատուկ ներկայացուցիչների ծառայություններին։ Ուստի Հայաստանի համար ՄԱԿ-ի հարթակը՝  կեղծ քարոզչություն մղելու եւս մեկ հնարավորություն է։
 
Ու ևս մեկ կարևոր նրբերանգ։ Երեւանին, որը գրեթե ամեն անկյունում գոռում է, թե իբր Ադրբեջանը խախտել է ղարաբաղցի հայերի իրավունքները, չէր խանգարի հոգ տանել Հայաստանում ապրող եզդիների իրավունքների մասին։ Դեռ 2021 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի իրավապաշտպանները կոչ էին անում Երևանին դադարեցնել ակտիվիստ և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հիմնադիր Սաշիկ Սուլթանյանի հետապնդումները, ով հանդես էր գալիս ի պաշտպանություն Հայաստանում եզդի համայնքի իրավունքների։ Ուշագրավն այն է, որ այն ժամանակ ՄԱԿ-ի իրավապաշտպանների կոչերը Հայաստանի իշխանություններին պաշտպանել է անձամբ նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը։
 
Այսինքն, ստացվում է, որ երբ խոսքը վերաբերում էր Հայաստանում եզդի փոքրամասնության իրավունքների խախտումներին՝ Վարենն անմիջապես նրանց պաշտպան է կանգնել, բայց կույր, խուլ ու համր էր, երբ ոտնահարվում էին Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքները։ Սա չէ արդյո՞ք արևմտյան երկակի ստանդարտների ցուցանիշը։ Պատասխանը  պարզ է...

Caliber.Az
Դիտումներ: 34

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ո՞վ է ռևանշիզմի սցենարներ գրում Երևանում Սկանդալային զեկույցի վերլուծություն

132
16 Դեկտեմբերի 2024 18:49
2

Հայ-իսրայելական հարաբերություններ. մշտական ճգնաժամի տարեգրություն Արտյոմ Կիրպիչենկոյի տեսությունը

86
16 Դեկտեմբերի 2024 14:01
3

Հայաստան և ՀԱՊԿ. Մոսկվան գնում է կոշտ քայլերի՞ Երևանի սանձը քաշելու բավականաչափ միջոցներ կան

85
17 Դեկտեմբերի 2024 12:09
4

ANAMA. Ականների զոհ է դարձել է 382 մարդ

82
16 Դեկտեմբերի 2024 11:01
5

ՄՄ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել՝ «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններին

80
16 Դեկտեմբերի 2024 16:31
6

Պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն, Ղարաբաղ՝ 2025 թվականի պետական ​​բյուջեի երեք հիմնասյուներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը

77
17 Դեկտեմբերի 2024 16:34
7

ԱԱՀ. Հայաստանի ներկայացուցիչների պատասխանները և Ֆրանսիայի դեսպանի թվիթները չեն ոչնչացնի Ադրբեջանի մշակութային ժառանգությունը

75
16 Դեկտեմբերի 2024 12:34
8

«Հնդկաստանը Կովկասում. Հայաստանին աջակցությունը, որպես մարտահրավեր Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին» «The Central Asia-Caucasus Analyst»-ի հոդվածը

73
17 Դեկտեմբերի 2024 17:53
9

Քյանան Գուլուզադե. Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կհասնի երեք միլիոնի

63
16 Դեկտեմբերի 2024 10:24
10

Խառնվել են դոլարի հարցին ևս «Հին աշխարհի հիստերիկներ»

59
17 Դեկտեմբերի 2024 14:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading