twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

«Հնդկաստանը Կովկասում. Հայաստանին աջակցությունը, որպես մարտահրավեր Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին» «The Central Asia-Caucasus Analyst»-ի հոդվածը

17 Դեկտեմբերի 2024 17:53

Ամերիկյան «The Central Asia-Caucasus Analyst» պարբերականում հրապարակվել է՝ Սաիդ Ֆազլ-է-Հայդերի՝ Հարավային Կովկասում սպառազինության մրցավազքին նվիրված հոդվածը։  Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ նյութից։
 
Խմբագրության կողմից. Սաիդ Ֆազլ-է-Հայդերը՝ Կարաչի (Պակիստան) քաղաքում գտնվող «Wikistrat»-ի վերլուծաբան է։ Նա հանդիսանում է  նաև Ջեյմսթաունի հիմնադրամի «Eurasia Daily Monitor»-ի մշտական հեղինակը:
 
«Հնդկաստանը և Պակիստանը բարդ հարաբերություններ ունեն 1947 թվականից ի վեր։ Երկու պետությունները անցկացրել են երեք լայնամասշտաբ պատերազմներ՝ հիմնականում Քաշմիրի տարածքի համար։ Երկրները մշտապես միմյանց մեղադրում են անդրսահմանային հակամարտություն հրահրելու մեջ։ Նրանց մրցակցությունը տարածվել է նաև՝ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
 
Իսլամաբադը պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը՝ 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Սակայն երկրների միջև սերտ հարաբերություններ կային դեռ այս պատերազմից առաջ. նրանց կապերը սկիզբ են առել դեռ 1991 թվականից։ Պակիստանը եղել է Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից մեկը։ Անկարան և Իսլամաբադը դատապարտել են Հայաստանին՝ Ղարաբաղի  տարածաշրջանում Ադրբեջանի վրա հարձակվելու համար։ Այդ ժամանակից ի վեր նրանք միջազգային ատյաններում հետեւողականորեն պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Պակիստանը նույնիսկ հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Իր հերթին, Բաքուն պաշտպանել է Իսլամաբադի դիրքորոշումը Քաշմիրի վեճի շուրջ, ինչը դժգոհություն է առաջացրել Նյու Դելիի մոտ:
 
Թուրքիան նույնպես աջակցել է Պակիստանին։ Անկարայի և Բաքվի կողմից Իսլամաբադի դիրքորոշմանը աջակցությունը մտահոգություն է առաջացրել Նյու Դելիում, ինչը որոշիչ դեր է խաղացել Հնդկաստանի և Հայաստանի միջև ավելի սերտ կապեր հաստատելու գործում: Նյու Դելին վերջին չորս տարիների ընթացքում զգալիորեն ամրապնդել է պաշտպանական գործընկերությունը Երևանի հետ։ Մինչդեռ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան պաշտոնապես ձևակերպել են եռակողմ դաշինքը՝ 2021 թվականին ընդունելով Իսլամաբադի հռչակագիրը։
 
Հետևանքները
 
Հնդկաստանի և Պակիստանի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումները զգալիորեն թուլացրել է Ադրբեջանի և Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից զենքի և զինամթերքի մատակարարման առումով։ Նախկինում նրանք պաշտպանական մատակարարումների հարցերում կախված էին Մոսկվայից։ 2011-2020 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի զենքի հիմնական ներմուծման 94 տոկոսը: Ադրբեջանը նույն ժամանակահատվածում Ռուսաստանից գնել է զրահատեխնիկա, ՀՕՊ համակարգեր, «Սմերչ» հրթիռներ, Համազարկային կրակի  ռեակտիվ համակարգեր և տանկեր։
 
Այսպիսով, Նյու Դելիի և Իսլամաբադի մուտքը տարածաշրջանային պաշտպանական շուկա Բաքվին և Երևանին հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնել իրենց ռազմական գնումները՝ նվազեցնելով կախվածությունը Մոսկվայից։
 
Հարավասիական երկրների տարածաշրջան մուտքը հանգեցրել է երկու մրցակից բլոկների ձևավորմանը։ Մի դաշինք, որը կոչվում է «Երեք եղբայրներ», ներառում է Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը, միևնույն ժամանակ, երբ հակառակորդ խումբը ներառում է Հայաստանը, Ֆրանսիան և Հնդկաստանը:
 
Եզրակացություններ
 
Ադրբեջանի հետ Պակիստանի պաշտպանական համագործակցությունը  և Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը ձևավորում է՝ Հարավային Կովկասն ու Հարավային Ասիան կապող նոր դինամիկա: Երեւանի հետ Նյու Դելիի ռազմական գործընկերության վրա ազդում է նրա աշխարհաքաղաքական մրցակցությունը Իսլամաբադի հետ, որն ակտիվորեն աջակցում է Բաքվի պաշտպանունակությանը: Պակիստանի համար Ադրբեջանը առանձնահատուկ նշանակություն ունի որպես էներգետիկ ոլորտում պոտենցիալ գործընկեր՝ հաշվի առնելով հարավասիական երկրում էներգետիկ ռեսուրսների պակասը։
 
Հնդկաստանը իր հերթին ձգտում է Հայաստանի հետ տնտեսության բոլոր ոլորտներում համագործակցության խորացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը։ Երևանի ռազմավարական դիրքը կարող է նաև նպաստել՝ Եվրոպայի հետ կապ հաստատելու Նյու Դելիի նախաձեռնություններին:
 
Միևնույն ժամանակ, Պակիստանը, հավանաբար, կօգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի հավասարակշռել տարածաշրջանում Հնդկաստանի աճող ազդեցությունը, ինչը ընդգծում է Հարավային Կովկասի և Հարավային Ասիայի աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոխկապակցվածությունն ու մրցունակությունը», - գրել  է պակիստանցի վերլուծաբանը:
 
Թարգմանությունը՝ Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 410

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջան ու Եվրոպա. Երկխոսություն հավասար պայմաններով Caliber.Az-ը՝ Կոպենհագենում գագաթնաժողովի արդյունքների մասին

173
04 0Հոկտեմբերի 2025 13:39
2

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

105
06 0Հոկտեմբերի 2025 13:40
3

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

78
06 0Հոկտեմբերի 2025 21:46
4

Հինգ տարի առաջ Գյանջան ենթարկվեց Հայաստանի ԶՈՒ-ի առաջին հրթիռային հարձակմանը

65
04 0Հոկտեմբերի 2025 10:43
5

ԱՄՆ-ում հայտարարել են՝ Բաքվի առանցքային դերի մասին Տրանսկասպյան միջանցքում

63
04 0Հոկտեմբերի 2025 12:33
6

Հեյդար Ալիևի հիմնադրամը դպրոց է կառուցել Գյոյթեփեում

60
04 0Հոկտեմբերի 2025 11:02
7

Ջաբրայիլում 880 բնակիչներ ընդգրկվել են զբաղվածության ապահովման միջոցառումներում

58
04 0Հոկտեմբերի 2025 13:38
8

Ադրբեջանի ապահովագրական ոլորտի ակտիվներն աճել են

57
04 0Հոկտեմբերի 2025 11:17
9

Հինգ է տարի անցել՝ Ջաբրայիլի հայկական օկուպացիայից ազատագրումից

55
04 0Հոկտեմբերի 2025 10:45
10

Իլհամ Ալիևը՝ Ջաբրայիլի ազատագրման տարեդարձի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

55
04 0Հոկտեմբերի 2025 11:49
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading