twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

19 Դեկտեմբերի 2024 10:21

Դեկտեմբերի 5-ին Caliber.Az կայքում  հրապարակվել է մեր հեղինակ Սամիր Վելիևի՝ «Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. գաղտնի կուրատոր» հետաքննություն հոդվածը, որում հիմնվելով իրազեկ աղբյուրներից ստացված հավաստի տվյալների վրա, պատմվել  էր Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներից մեկի՝ Դիանա Բրաունի անդուրեկան ծածուկ աշխատանքի մասին։
 
Հիշեցնենք, որ Դիանա Բրաունը, ըստ պաշտոնական վարկածի, հանդիսանում է պատասխանատու դիվանագիտական առաքելության գործունեության քաղաքական ուղղության համար, սակայն մեր երկրում նրա գործունեության մյուս, կողմնակի աչքի համար թաքնված կողմը՝ ադրբեջանական ընդդիմության համադրմանը ծառայելն է։ Զուգահեռաբար, ինչպես հայտնել են մեր աղբյուրները, Ադրբեջանի քաղաքացիների շրջանում ակտիվիստների և վստահելի անձանց օգնությամբ՝ Բրաունը՝ հյուրընկալող երկրի տարբեր պաշտոնյաների մասին բացասական տեղեկություններ է հավաքել։
 
Բնականաբար, այս հոդվածի հրապարակումը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Ընդ որում ոչ միայն մեր հասարակության մեջ, այլ նաեւ հենց ամերիկյան դիվանագիտական առաքելությունում։ Եվ ահա շուտով Caliber.Az-ի խմբագրական համարին զանգահարեց մեր հրապարակման հերոսուհին, ով վերջնագրային տոնով պահանջեց հեռացնել հրապարակումը մեր կայքից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում դիմելու է դատարան։ Դե ինչ արած, սպառնալիքներից մենք չենք վախենում և ճնշումներին չենք ենթարկվում։ Իսկ ինչ վերաբերում է դատարանին, ապա մենք իրավական պետություն ենք, և ցանկացած մարդ դատարանը դիմելու և իրավական շրջանակներում գործելու հնարավորություն ունի։ Մենք էլ մեր տեղեկատվության մեջ համոզված ենք և պատրաստ ենք՝ ադրբեջանական ընդդիմությանը «պաշտպանելուն» Դիանա Բրաունի մասնակցության ապացույցներ ներկայացնել։ Համապատասխանաբար, այստեղ  խոսք անգամ չի կարող լինել, որ մեր հրապարակմամբ մենք վնասել ենք հասցրել ինչ-որ մեկի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին։
 
Հասկանալով, որ Դիանա Բրաունին չի հաջողվել հանդգնությամբ վերցնել  Caliber.Az-ը՝ մեր խմբագրության աշխատակիցների հետ կապվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղարը, ով փորձեց մեզ հավաստիացնել, որ Դիանա Բրաունի մասին հոդվածում գրված ամեն ինչ չի համապատասխանում իրականությանը։ Դրանով հանդերձ նա  նույնպես սկսեց մեզ խնդրել նյութը հեռացնել կայքից։ Ինչպես դժվար չէ կռահել, նրա այս խնդրանքը քաղաքավարի, բայց վճռականորեն մերժվել է:
 
 Իսկ գիտե՞ք, ինչն է այստեղ հետաքրքիր։ Ամերիկյան լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվում են՝ մեր երկրի կառավարության հասցեին լպիրշ և հիմնազուրկ քննադատությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հակաադրբեջանական բովանդակությամբ նյութեր։ Եվ ինչպե՞ս կարձագանքեր հակաադրբեջանական բովանդակությամբ հոդված հրապարակած այս կամ այն ամերիկյան լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը, եթե, ասենք, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցը զանգահարեր նրան ու պահանջեր հեռացնել հրապարակումը։ Լավագույն դեպքում կանջատեր հեռախոսը։ Վատագույն դեպքում կհրապարակվեր մեկ այլ հոդված, այս անգամ արդեն այն մասին, որ «ադրբեջանցի դիվանագետները փորձում են միջամտել խմբագրության աշխատանքին»։ Փառք Աստծո, մեր երկրի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների տարիների ընթացքում մենք արդեն մեր մեջ իմունիտետ ենք զարգացրել նման զրպարտչական նյութերի նկատմամբ։
 
Ի դեպ, կարող ենք իրավիճակին նայել նաև այլ տեսանկյունից։ Ամերիկացիները սիրում են խոսել այն մասին, որ խոսքի և մամուլի ազատությունը ԱՄՆ-ում դիտարկվում է որպես ամենակարևոր ազատություններից մեկը, և որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը այն պաշտպանել են Սահմանադրության առաջին փոփոխությամբ, որը 1791 թվականին ներառվել է իրավունքների մասին Բիլլի (օրինագծի) մեջ։ Ասենք, որ ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվեր մի հրապարակում կամ սյուժե, որը Դայան Բրաունին կամ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցչի սրտովը չլիներ։ Նրանք կկարողանային արդյո՞ք ահա այսպես պարզապես վերցնել և զանգահարել ամերիկյան լրատվամիջոցի խմբագրություն և պահանջել/խնդրել հեռացնել հոդվածը կամ սյուժեն: Համոզված ենք, որ ոչ, որովհետև այնտեղ՝ Ամերիկայում, դա այլ է, դա տաբու է, դա ոտնձգություն է խոսքի ազատության դեմ։ Բայց ինչու՞ այդ դեպքում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանկարծ որոշել է, որ կարող են այդպես հանգիստ զանգահարել ադրբեջանական լրատվամիջոցների խմբագրություն, միջամտել խմբագրական գործընթացին և անամոթաբար խախտել օրենքն ու շրջանցել՝ երկրում խոսքի և տեղեկատվության ազատության, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեության ապահովման համար ստեղծված պայմանները։ Օֆ այո, չէ որ դա Ամերիկան է, այնտեղ չի կարելի, իսկ այստեղ՝ Ադրբեջանում, կարելի է, այդպե՞ս է ստացվում։
 
Ի վերջո ի՞նչ կարող ենք ասել։ Caliber.Az-ը Դիանա Բրաունի մասին հոդվածը չի հեռացրել և չի պատրաստվում դա անել։ Իսկ ինչ վերաբերում է ինքնին՝ տիկին Բրաունին, ապա մենք չենք բացառում, որ նրան կարող են պերսոնա նոն գրատա հայտարարել իր դիվանագիտական դերին անհամատեղելի և դիվանագիտական հարաբերությունների մասին՝ Վիեննայի կոնվենցիայի դրույթներին հակասող գործողությունների համար։ Թեև նա դեռ կարող է փրկել իր դեմքը և կամավոր լքել մեր հիանալի երկիրը, օրինակ՝ «առողջական վիճակի պատճառներով»։ Ինչպես մենք և նշել ենք մեր նախորդ նյութում, միշտ ավելի լավ է հեռանալ ինքնակամ, քան լինել վտարված և իր ծառայողական ցուցակում խլացուցիչ ձախողում ունենալ:

Caliber.Az
Դիտումներ: 307

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռևանշիզմ արվեստի քողի տակ Մշակույթային ական Սանկտ Պետերբուրգի բեմի վրա

188
14 Մայիսի 2025 14:19
2

Ադրբեջանցի փորձագետը դարձել է հայկական հաղորդման հյուրը ՏԵՍԱՆՅՈՒԹ

181
14 Մայիսի 2025 18:28
3

Տիրանայում տեղի է ունեցել Ալիևի և Փաշինյանի միջև ոչ պաշտոնական հանդիպում ՏԵՍԱՆՅՈՒԹ

123
16 Մայիսի 2025 15:29
4

Հայկական զորքերը շարունակում են սրել իրավիճակը. հերթական գնդակոծություն

107
14 Մայիսի 2025 09:19
5

Կանոնադրություն, ՄԱԿ… Էմին Գալալիի մտորումները

102
15 Մայիսի 2025 09:24
6

Փաշինյանը Տիրանայում պատասխանել է ադրբեջանցի թղթակցի հարցերին ՏԵՍԱՆՅՈՒԹ

80
16 Մայիսի 2025 10:20
7

Փաշինյանը Կրեմլի կրունկի տակ Տոմիցը և Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

79
14 Մայիսի 2025 15:20
8

Հերթական սադրանքը. հայկական բանակը շտապ հոգեբույժների կարիք ունի Մանրամասն / Տեսանյութ

61
14 Մայիսի 2025 16:20
9

Ադրբեջանական բանակը հղկում է պաշտպանական և հակահարձակողական գործողությունները

61
15 Մայիսի 2025 16:23
10

Ադամանդե ծուխը ցրվել է. Հայաստանի արտաքին առևտուրը ցածր մակարդակի վրա է Խազար Ախունդովի ակնարկը

60
16 Մայիսի 2025 09:37
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading