twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

19 Դեկտեմբերի 2024 15:24

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել՝ «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Ինչպես սովորաբար, նախագահի կողմից արտահայտված թեզերը արտացոլել են՝ կոնցեպտուալ հայացքը տարածաշրջանում և աշխարհում ներկա իրավիճակի, ինչպես նաև գալիք փոփոխությունների հեռանկարների վրա։
 
Դրական գնահատելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավիճակը՝ Ալիևը անդրադարձել է ռուս լրագրողի կողմից՝  Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վտանգի և իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջանի քաղաքականության մասին տագնապալի հարցին։ Ալիևը հույս է հայտնել, որ նման սցենարի չի հասնի՝ հաշվի առնելով աղետալի հետևանքները բոլոր կողմերի համար, ինչպես նաև հույս դնելով՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և այլ մայրաքաղաքների ղեկավարների իմաստության վրա։ Դրանով հանդերձ նա հավելել է, որ այդ հույսն ամրապնդվում է Դոնալդ Թրամփի ընտրությամբ, որի նախընտրական հայտարարությունները և նախկին լիազորության ժամանակահատվածը նախանշում են՝ Սպիտակ տան աշխարհաքաղաքական ուղենիշների գալիք փոփոխություններ։ Իսկ Ադրբեջանը՝ նախագահի խոսքով, կարող էր իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում, հաշվի առնելով իր յուրահատուկ կարգավիճակը. և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում մեր երկիրն ընկալվում է որպես բացարձակապես անկախ դերակատար։
 
«Դե նաև այն պատճառով, որ սա միակ երկիրն է, որը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակից և միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիայի դաշնակից»,- հավելել է Ի.Ալիևը։ Պետության ղեկավարը այս համատեքստում նաև հիշեցրել է, որ Բաքուն նախկինում արդեն եղել է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների վայր։ «Այնքան էլ շատ չեն այն երկրները, որոնց վստահում են և՛Արևմուտքում,  և՛ Ռուսաստանում, և՛ Արևելքում»,- ասել է նախագահը։
 
Այնուհետ Դմիտրի Կիսելյովը ռուս հասարակությանը ակնհայտորեն հուզող հարց է տվել. հարկավոր է արդյո՞ք թուրքական ռազմաբազա Ադրբեջանում։ Իլհամ Ալիևը պատասխանել է, որ նման բազայի անհրաժեշտություն չկա, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշինքի հռչակագիրը պարունակում է կետ, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն՝ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Այս անկեղծ և սպառիչ պատասխանում բացահայտվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների էությունը՝ երկու եղբայրական երկրները պարտավորվում են արտաքին ագրեսիայի դեպքում միմյանց օգնության հասնել, սակայն նրանց միությունը չի սպառնում երրորդ երկրների անվտանգությանը։
 
Հարցազրույցի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկն է դարձել Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հարցը՝ այս երկրի արևմտամետ կուրսի պրիզմայով։ Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հարձակողական զենքի մատակարարումները սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը և վկայում է Երևանում ռեւանշիստական տրամադրությունների մասին։ Հայաստանի ռազմատենչ կուրսին պատասխան է դարձել՝ 2025 թվականի համար Ադրբեջանի պաշտպանական բյուջեի ռեկորդային աճը։ Նախագահ Ի.Ալիևը նաև նշել է, որ զինված սադրանքի դեպքում Հայաստանին ոչ ոք չի օգնի, ինչպես որ չօգնեցին ո՛չ 2020 թվականին, ո՛չ 2023 թվականին։
 
Այնուհետև Ալիևը բացահայտել է խաղաղ պայմանագրի նախագծի տասնյոթ կետերից այն երկու կետերի էությունը, որոնց շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել,- առաջինը՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելն է, իսկ երկրորը, սահմանին մյուս երկրների ներկայացուցիչների չտեղակայելը՝ նկատի ունենալով ԵՄ-ի լրտեսական առաքելությունը։
 
Բացի այդ, նախագահը նշել է, որ կա ևս երկու կետ, «որոնք հայկական կողմը պետք է կատարի»։ Առաջինը՝ փոխել իր սահմանադրությունը՝ նրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակելու պատճառով։ Երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնվելն է, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ կորցրել է իր արդիականությունը։
 
Այսպիսով, պարզ դարձավ, որ եթե հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ներկայացուցիչների սահմանին չտեղակայելու մասին առաջին երկու կետերը քննարկվում են խաղաղության պայմանագրի բովանդակության համատեքստում, ապա մյուս երկուսը՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ անմիջականորեն ընդգրկված չեն պայմանագրի նախագծում, սակայն հանդիսանում են Բաքվի նախապայման այն ստորագրելու համար։
 
Պատասխանելով Ղարաբաղի հայերի վերաբերյալ հարցին՝ Ալիևը հակիրճ խոսել է այն մասին, թե ինչպես է Բաքուն 2023 թվականի սեպտեմբերին հակաահաբեկչական գործողությունից առաջ հանրայնորեն հասանելի դարձրել վերաինտեգրման ծրագիրը, որին հայկական համայնքի կողմից ոչ մի արձագանք չի հետևել։ Բացի այդ, նախագահը ընդգծել է՝ Հայաստանից արտաքսված շուրջ 300 հազար ադրբեջանցիների խնդիրը քննարկելու անհրաժեշտությունը։ «Մենք մինչև հիմա Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե նրանք ինչպես են տեսնում ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը իրենց պատմական հողերում։ Կարծում եմ, որ եթե այս երկու գործընթացները գնան զուգահեռ կուրսով, ապա այն կստեղծի էլ ավելի լավ սոցիալական մթնոլորտ խաղաղության համար։ Որովհետև խաղաղությունը՝ ոչ միայն խաղաղ պայմանագրի տակ ստորագրելն է, այն նաև հասարակական կոնսենսուս է»,- ասել է Ալիևը:
 
Անդրադառնալով Ղարաբաղի վերականգնման մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հարցին՝ պետության ղեկավարը նշել է, որ ողջունում է ներդրումներն ու կապալառուներին Ռուսաստանից՝ դրանով հանդերձ հիշեցնելով, որ առաջին ներդրումային նախագիծը եղել է Ջաբրայիլում իր և Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ համատեղ բացված «ԿԱՄԱԶ» սպասարկման կենտրոնը։ Հարցին, թե Ադրբեջանը արդյո՞ք ունի նոր ատոմակայանի կարիք՝ Ալիևը պատասխանել է, որ այդ համատեքստում Բաքվին դեռ անհրաժեշտ է կատարել որոշ տնային աշխատանք, մասնավորապես, այս նախագծի անհրաժեշտությունը գնահատելու նպատակով։
 
Զրույցի ևս մեկ կարևոր թեմա է դարձել  COP29 կլիմայական համաժողովը։ Ի.Ալիևը, նշելով նրանում ձեռք բերված պատմական պայմանավորվածությունները, հավասարապես նաև այս գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակը, ինչպես նաև խոսել է՝ ամերիկյան և ֆրանսիական առաջատար հրատարակությունների կողմից կլիմայական համաժողովի համատեքստում մեր երկրի հասցեին վարկաբեկման հզոր արշավի մասին։ Այնուամենայնիվ,  մեկ արտահայտությամբ նախագահը բովանդակալից արտահայտել է այդ քարոզարշավի էֆեկտը. «Այն չառաջացրեց դժվարություններ, բայց պարզապես առաջացրեց նողկանքի և զզվանքի զգացմունք»։ 
 
Լրագրողի հետ զրուցելով  Բաքվի հակագաղութային օրակարգի մասին՝ Ալիևը ընդգծել է, որ սա ոչ թե պարզապես պատասխան է Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականությանը, և որ այն կրում է ավելի խորը բնույթ։ «Եթե ամենասկզբում, երևի ինչ-որ տեղ, կարելի էր այդպես դիտարկել (որպես Ֆրանսիայի պատասխան-Խմբ.), ապա հիմա, երբ մենք խորասուզվել ենք այդ թեմայում, երբ տեսնում ենք ֆրանսիական գաղութատիրության նողկալի դեմքը, երբ մեր ներկայացուցիչները ակտիվորեն շփվում են ֆրանսիական գաղութների բնակիչների հետ, ընդ որում և՛ իրենց երկրում, և՛ Բաքվում, և՛ այլ վայրերում, ապա մենք իրականում տեսնում ենք այն,  ինչը այդքան երկար տարիներ  թաքցվել էր աշխարհի հանրությունից։ Իսկ ինչո՞ւ։ Իսկ որովհետև ոչ ոք չէր ուզում խառնվել: Ոչ ոք գլխացավ չէր ուզում»:
 
Այնուհետև նախագահ Ալիևը ներկայացրել է նախագահ Մակրոնի օրոք Հինգերորդ Հանրապետության արտաքին քաղաքական ֆիասկոի պատկերը՝ մեկը մյուսի հետևից նշելով անհաջողությունները տարբեր տարածաշրջաններում, սկսած Աֆրիկայից և վերջացրած Վրաստանով, դրանով հանդերձ նշելով, որ «ատամները ջարդեցին Ադրբեջանի վրա»։ Որպես դատավճիռ՝ Ի.Ալիևը հնչեցրել է «Moody’s» գործակալության  կողմից Ֆրանսիային տրված վարկանիշը. «Էլ ինչ տրիպլ-էյ, այնտեղ արդեն փոքրատառ Ա-է»։ Այսպիսով, նախագահի խոսքերը վկայում են այն մասին, որ Մակրոնի օրոք ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները դժվար թե կարգավորվեն։
 
Անդրադառնալով՝ վրացական իրադարձություններին և ինքնիշխան պետությունների գործերին արևմտյան երկրների միջամտության ավելի լայն հարցին՝ Ալիևը ընդգծել է, որ Վրաստանի շուրջ իրադարձությունները՝ փաստորեն ճակատամարտ է Կովկասի համար՝ այնուհետև դա բացատրելով Հարավային Կովկասի մյուս երկու երկրների կողմից արդեն իսկ արված աշխարհաքաղաքական ընտրությամբ։ «Ադրբեջանը՝ իրեն պաշտպանելուն ունակ, ինքնուրույն և բավականին որակավորված դերակատար է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
 
Ալիևը հետաքրքիր տեղեկատվություն է բացահայտել Հայաստանի վերաբերյալ. «Հայաստանը հասկանալի է թե ուր է գնում։ Նա, ըստ էության, ՀԱՊԿ-ից դե ֆակտո դուրս է եկել։ Մեր ճշտված տվյալներով, միակ պատճառը, որի համար դե յուրե դուրս չի գալիս, որովհետև Պետդեպարտամենտի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացել»։
 
Պատասխանելով Ադրբեջանում ռուսաց լեզվի մասին հարցին՝ Ալիևը բերել է՝ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ և նշել է մի կարևոր թեզ. «Ռուսաց լեզվի նկատմամբ նման վերաբերմունքը կտրականապես չի վնասում ո՛չ ադրբեջաներեն լեզվին, ո՛չ մեր նույնականությանը, ո՛չ մեր մշակույթին։ Բացարձակապես։ Ընդհակառակը, այն տալիս է մի տեսակ բարեկամական մթնոլորտ», - և հավելել է, - Իսկ նրանք, ովքեր փորձում են քաղաքական դրդապատճառներով վարկաբեկել լեզուն, մեծ սխալ են թույլ տալիս»։
 
Ավարտին, նախագահ Ալիևը ռուսաստանցիներին մաղթել է պատերազմի շուտափույթ ավարտ և հասարակության համախմբում դժվարին ժամանակահատվածում, ինչպես նաև նշել է, որ մեր երկրները, ժողովուրդները և ղեկավարությունը միավորում է՝ իրենց ազգային արմատներին և ավանդական արժեքներին նվիրվածությունը։
 
Ընդհանուր առմամբ, նախագահ Ալիևի պատասխանները լավատեսություն են ճառագում տարածաշրջանի ապագա զարգացման առնչությամբ և դրա հետ մեկտեղ, բոլոր խելամիտ մարդկանց՝ իրենց ինքնության և ինքնիշխանության համար պայքարելու կոչ:

Caliber.Az
Դիտումներ: 37

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ո՞վ է ռևանշիզմի սցենարներ գրում Երևանում Սկանդալային զեկույցի վերլուծություն

156
16 Դեկտեմբերի 2024 18:49
2

Հայաստան և ՀԱՊԿ. Մոսկվան գնում է կոշտ քայլերի՞ Երևանի սանձը քաշելու բավականաչափ միջոցներ կան

103
17 Դեկտեմբերի 2024 12:09
3

Պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն, Ղարաբաղ՝ 2025 թվականի պետական ​​բյուջեի երեք հիմնասյուներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը

97
17 Դեկտեմբերի 2024 16:34
4

Հայ-իսրայելական հարաբերություններ. մշտական ճգնաժամի տարեգրություն Արտյոմ Կիրպիչենկոյի տեսությունը

97
16 Դեկտեմբերի 2024 14:01
5

ՄՄ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել՝ «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններին

93
16 Դեկտեմբերի 2024 16:31
6

ANAMA. Ականների զոհ է դարձել է 382 մարդ

89
16 Դեկտեմբերի 2024 11:01
7

«Հնդկաստանը Կովկասում. Հայաստանին աջակցությունը, որպես մարտահրավեր Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին» «The Central Asia-Caucasus Analyst»-ի հոդվածը

87
17 Դեկտեմբերի 2024 17:53
8

ԱԱՀ. Հայաստանի ներկայացուցիչների պատասխանները և Ֆրանսիայի դեսպանի թվիթները չեն ոչնչացնի Ադրբեջանի մշակութային ժառանգությունը

84
16 Դեկտեմբերի 2024 12:34
9

Խառնվել են դոլարի հարցին ևս «Հին աշխարհի հիստերիկներ»

76
17 Դեկտեմբերի 2024 14:12
10

Քյանան Գուլուզադե. Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կհասնի երեք միլիոնի

71
16 Դեկտեմբերի 2024 10:24
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading