twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վիշտ EUMA-ից Եվրալրտեսները հաստատուն մտնում են օրակարգ

18 Դեկտեմբերի 2024 11:20

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը լճացում է ապրում։ Թեև կողմերն ասում են այն մասին, որ տեքստի 90 տոկոսն արդեն համաձայնեցված է, ինչպես նաև նշում են 17 կետերից 15-ի մասին, որոնց շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել՝ հատկապես մնացած կետերն են կազմում հակասությունների ամենաուժեղ հանգույցը, որոնց շուրջ համաձայնության հասնելը առայժմ հնարավոր չէ։
 
Ինչպես հայտնի է, այդ կետերից մեկն է հանդիսանում՝ հայաստանի հիմնական օրենքը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից մաքրելու նպատակով սահմանադրական բարեփոխում կատարելու Բաքվի պահանջը։ Այս մասին արդեն շատ է գրվել ու խոսվել՝ կարծես թե այդ հարցում առայժմ հույսի նշույլ չկա՝ առնվազն մինչև 2027 թվականը՝ ամսաթիվ, երբ Հայաստանի իշխանությունը որոշել է սահմանադրական հանրաքվե անցկացնել։
 
Դրա հետ մեկտեղ, վերլուծելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները, ինչպես նաև փորձագետների արտահայտությունները, կարելի է գալ այն եզրակացության, որ խաղաղ գործընթացում փորձաքարի բաղադրիչ էությունը կազմող հերթական խնդրահարույց թեման (հնարավոր է, պաշտոնապես և ներառված չէ համաձայնագրի տեքստի մնացած չլուծված երկու կետերում) է հանդիսանում Հայաստանում ԵՄ-ի լրտեսական առաքելությունը (EUMA):
 
Ադրբեջանը վերջին ամիսներին գնալով ավելի հստակ է արտահայտում իր դժգոհությունը այս առաքելության գործունեությանը և առհասարակ գոյությանը։
 
Այսպես, հոկտեմբերին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը՝ նախագահ Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, ընդգծել է, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններում անվստահություն առաջացնող հարցերից մեկն է հանդիսանում սահմանի այսպես կոչված «եվրոպական դիտորդական առաքելության» ժամկետի երկարաձգումը՝ առանց Բաքվի համաձայնության կամ նույնիսկ առանց նրա հետ խորհրդակցելու
 
«Դրանում ի՞նչ անհրաժեշտություն կար։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնվել էր, որ այդ առաքելությունն այնտեղ կմնա 2 ամիս և բաղկացած կլինի սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն, երբ այս առաքելության ժամկերտը երկարաձգվեց, մեզ հետ ոչ ոք չի խորհրդակցել: Իսկ  այժմ՝ այն լրացուցիչ ժամկետով երկարացնելու ուղղությամբ բանակցություններ են անցկացվում։ Առաքելության անդամների պահվածքը, ինչպես ասում են՝ «հեռադիտակային դիվանագիտությունը», միանգամայն անընդունելի է և դուրս էր գալիս քաղաքական վարվելաձևի նորմալ չափանիշների շրջանակներից, և ադրբեջանական կողմը այդ հարցը կբարձրացնի Եվրամիության հետ շփումներում», - ասել է նախագահ Ի.Ալիևը։
 
Իսկ բոլորովին վերջերս, և մենք այդ մասին նույնպես գրել ենք, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, որ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին Եվրամիության առաքելության գործունեությունը  պետք է դադարեցվի՝ նշելով, որ այդ առաքելությունը ծրագրվել էր որպես կարճաժամկետ։
 
«ԵՄ-ի առաքելությունը չի հանդիսանում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող գործոն։ Այն կախված է Հայաստանից և Ադրբեջանից։ Սահմանին երրորդ կողմի առկայությունը միայն հանգեցնում է լարվածության ուժեղացմանը։ Իսկ որոշ եվրոպական երկրները՝ հանդես գալով ԵՄ-ի առաքելության անունից, իրականացնում են իրենց ծրագրերը Հայաստանում»,- նշել է Հաջիևը։
 
Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը՝ իր «ՖՄ-ի կարծիքներ» Տելեգրամ- ալիքում հրապարակման մեջ նշում է. «Խաղաղ պայմանագրի կետերից մեկը պատմում է սահմանների որոշման մասին, և Ադրբեջանը դեմ է հանդես գալիս սահմանին երրորդ ուժերի ներկայությանը՝ անկախ նրանից՝ զինված են արդյոք այդ ուժերը, թե հագուստափոխված են այսպես կոչված դիտորդների կապույտ ժիլետներով։ Տրամաբանությունը պարզ է. եթե բանակցությունների սեղանին չկան երրորդ կողմեր, ապա տեղում ոչ ոք չպետք է լինի»,- և հավելում է. «Վերջերս Փաշինյանը նշել է, որ EUMA -ի ներկայացուցիչները չեն հայտնվի սահմանի այն հատվածներում, որոնք արդեն սահմանազատվել և սահմանագծվել են։  Այսինքն ստացվում է, որ  EUMA -ն երկար տարիներ կլինի Ադրբեջանի հետ սահմանին... Հայաստանը նման մոտեցմամբ կասկածի տակ է դնում սահմանը որոշող միջկառավարական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, այն կհասցնի կաթվածահար վիճակի։ Չէ՞ որ այդ դեպքում Ադրբեջանը կարող է՝ EUMA-ի գործունեությունը դադարեցնելու մասին պայման դնել՝ հանձնաժողովի գործունեությունը շարունակելու համար...»։ Փաստորեն, նման առաջին ազդանշանը Հիքմետ Հաջիևը արդեն հնչեցրել է (տես վերևում)։
 
Մամեդովը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԵՄ-ն Հայաստանին ընտրել է որպես առաջնահերթային իր արտաքին քաղաքական գործունեության մեջ, չնայած դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների աշխատակիցների թվի հայտարարված կրճատմանը։ Այդ նույն ժամանակ տեղում (և մենք արդեն գրել ենք այս մասին), EUMA-ն խանդավառությամբ զեկուցում է չորս հազարանոց պարեկային ծառայության մասին, իսկ Երևանում Ֆրանսիայի դեսպանը ցուցադրաբար գովաբանում է առաքելությունը՝ այն հայտարարելով գրեթե փրկարար հայ ժողովրդի համար՝ ի դեմս «թուրքական բուռն գրոհի» տեսքով սպառնալիքի։ Այս բոլոր գործողությունները «ազնվական աղմուկ» են ստեղծում Հայաստանում և Արևմուտքում և կոչված են Բաքվին հաղորդել, որ առաքելությունը չի պատրաստվում հեռանալ։
 
Դրա հետ մեկտեղ, և դա նույնպես նշում է Ֆարհադ Մամեդովը, Հայաստանն առայժմ ԵՄ-ին չի դիմել EUMA-ի գործունեությունը երկարաձգելու խնդրանքով, որի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։
 
Երեւանը հայտնվել է հետաքրքիր իրավիճակում։ Բաքվի կողմից ԵՄ-ի առաքելությունը ամփոփելուն մղելու հաճախակիացած ազդանշանների ֆոնին՝  դրա երկարաձգման հայտը լուրջ հարվածի տեսք կունենա խաղաղ գործընթացի համար: Մնում է սպասել, թե ինչպիսի քայլ կձեռնարկի Փաշինյանի կառավարությունը։
 
Ընդհանուր առմամբ, ի հայտ է գալիս մի պատկեր, որտեղ Հայաստանը օգտագործում է արտաքին գործոնները՝ հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը դիմակայելու համար։ Իր հերթին, արտաքին ուժերը Հայաստանին օգտագործում են՝ իրենց շահերից ելնելով տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Հայաստանը ցուցադրում է ինչպես դեպի խաղաղություն կամքի բացակայություն, այնպես  էլ ինքնիշխանության դեֆիցիտ՝ Հիվանդի համար մահացու ախտանիշների համակցություն:

Caliber.Az
Դիտումներ: 291

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

182
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

143
03 Հունիսի 2025 09:19
3

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

117
03 Հունիսի 2025 09:22
4

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

109
05 Հունիսի 2025 13:30
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

97
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

82
03 Հունիսի 2025 17:58
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

65
04 Հունիսի 2025 18:29
9

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

65
04 Հունիսի 2025 16:51
10

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

62
05 Հունիսի 2025 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading