Գլոբալ ռազմականացում երթի մեջ
    Պրեյգերմանի վերլուծությունը

    Վերլուծություն  29 Ապրիլի 2024 - 16:17

    Եվգենի Պրեյգերման
    Caliber.Az

    Մոլորակի բոլոր տարածաշրջաներում տեղի է ունենում ակտիվ ռազմականացում, որը անդրադառնում է՝ խորը համակարգային ճգնաժամով ժամանակակից միջազգային հարաբերություններում։ Ռազմական ծախսերի յուրաքանչյուր նոր «ռեկորդի» հետ մեծանում են մեծ պատերազմների երկարաժամկետ ռիսկերը, քանի որ միջուկային դարաշրջանում զսպման տրամաբանությունը ունի ակնհայտ սահմանափակումներ։

    Ապրիլի 22-ին Ստոկհոլմի Խաղաղության Հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է՝ «Գլոբալ ռազմական ծախսերի միտումներ - 2023 թ.» ամենամյա զեկույցը: Բաց տվյալների հսկայական զանգվածի վրա հիմնվելով, փորձագետները չափում են աշխարհում անցած տարվա ընթացքում ռազմական ծախսերի քանակական փոփոխությունները և ֆիքսում են ցուցանիշների դինամիկան ավելի երկար ժամանակահատվածների համար: Անակնկալներ չեն եղել. հետազոտությունների անցկացման ժամանակ 2023 թվականը բացարձակ ռեկորդ է սահմանել բոլոր 35 տարիների ընթացքում:

    Թվերի լեզվով

    Համաշխարհային ռազմական ծախսերն արդեն անընդմեջ 9 տարի և անցած տարում ավելանում են, SIPRI-ի տվյալներով, նախորդ տարվա համեմատ աճել են 6,8%-ով՝ կազմելով 2,443 տրիլիոն դոլար։ Այսինքն, համաշխարհային ՀՆԱ-ի 2,3%-ը ծախսվել է ռազմական կարիքների վրա։ Առաջին անգամ, 2009 թվականից ցուցանիշի աճ է գրանցվել մոլորակի բոլոր տարածաշրջաններում։ Դրանով հանդերձ ռազմական կարիքների համար ամենաշատ ծախսերը կատարում են՝ ԱՄՆ-ը (916 մլրդ դոլար), Չինաստանը (296 մլրդ), Ռուսաստանը (109 մլրդ), Հնդկաստանը (83,6 մլրդ) և Սաուդյան Արաբիան (75,8 մլրդ): Այս թոփ 5 երկրների մասնաբաժնի գումարը՝ աշխարհի բոլոր համապատասխան ծախսերի 61%-ն է։ Իսկ երկու հիմնական ռազմական տեությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի ընդհանուր մասնաբաժինը՝ կազմում է 49%։

    2022 թվականի համեմատ՝ վարկանիշի հինգ առաջատարների ցուցակը չի փոխվել, թեև նրանցից ոմանց մոտ ռազմական բյուջեները ավելի նկատելի են փոփոխվել, քան մյուսների մոտ։ Այսպես, Ռուսաստանում ծախսերի տարեկան աճը կազմել է 24%։ Եվ սա ամենևին էլ ամենաբարձր ցուցանիշ չէ բոլոր երկրների մեջ։ Օրինակ, Ուկրաինան տարվա ընթացքում ռազմական ծախսերը ավելացրել է 51%-ով (64,8 մլրդ և 8-րդ տեղ վարկանիշում), Ֆինլանդիան՝ 54%-ով (7,3 մլրդ և 35-րդ տեղ), Լեհաստանը՝ 75%-ով (31, 6 մլրդ և 14-րդ տեղ։ ), իսկ ամենամեծ պաշտպանական բյուջե ունեցող 40 թոփ երկրների շարքում աճի բացարձակ առաջատար է դարձել Ալժիրը։ Այնտեղ ցուցանիշն աճել է 76%-ով և կազմել 18,3 մլրդ դոլար (աշխարհում 19-րդ տեղ):

    Եթե գումարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծախսերը, ապա ստացվում է 1,341 տրիլիոն դոլար կամ համաշխարհային պիրոգայի 55%-ը: Հյուսիսանտլանտյան դաշինքի՝ պաշտպանական բյուջեները ՀՆԱ-ի 2%-ի կամ ավելի բարձր մակարդակի վրա ամրագրելու (անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան պահանջել է 2,5%-ի չափանիշ սահմանել) աճող մղումների հաշվառմամբ կարելի է վստահորեն կանխատեսել, որ ՆԱՏՕ-ն առաջիկա տարիներին չի զիջի իր վիճակագրական դիրքերը: Դրանով հանդերձ ուշագրավ է, որ 2023 թվականին ռազմական ծախսերի կրճատման առաջատարը 40 թոփ երկրների շարքում եղել է դաշինքի անդամ պետություն՝ Հունաստանը։ Նրա պաշտպանական ծախսերը նվազել են 17%-ով։ Քիչ են ծախսել նաև Իտալիան (-5,9%) և Ռումինիան (-4,7%)։

    Աշխարհի ռազմական ծախսերի ցուցակի թոփ 10 բոլոր երկրները 2023 թվականին ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները։ Նրանց «ներդրումը» մեկ տարվա ընթացքում ավելացել է 105 միլիարդ դոլարով, և ընդհանուր առմամբ նրանք ծախսել են 1,799 տրիլիոն, այսինքն՝ կրել են համաշխարհային բոլոր ծախսերի 74%-ը։ Այստեղ նույնպես կարելի է բազմաթիվ ռեկորդներ բացահայտել։ Օրինակ, Ռուսաստանի ռազմական ծախսերը սպասելիորեն գնահատվում է որպես ամենաբարձրը՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Իսկ Չինաստանը ցույց է տալիս՝ SIPRI-ի դիտարկումների երեքուկես տասնամյակների ընթացքում ռազմատեխնիկական հզորացման ամենակայուն միտումը. նրա պաշտպանական ծախսերը արդեն 29 տարի անընդմեջ աճում են:

    Ցուցակում առանձնակին սովորաբար ԱՄՆ-ն է։ Վաշինգտոնի ռազմական բյուջեն ավելի քան երեք անգամ գերազանցում է Չինաստանի ծախսերը, որը ոչ միայն վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը, այլ նաև որին, ամերիկյան դոկտրինալ փաստաթղթերը պաշտոնապես նշում են որպես իրենց հիմնական ռազմավարական հակառակորդը:

    ԱՄՆ-ի չափից դուրս ռազմական ցուցանիշները՝ Վաշինգտոնի գլոբալ շահերն ապահովելու համար ռազմական ուժերի կենտրոնական նշանակությունը շեշտող նույն դոկտրինալ փաստաթղթերի համաձայն՝ կապված են ոչ միայն սեփական զինված ուժերի զարգացման հետ: Եվս մեկ կարևոր գործոն է հանդիսանում ամերիկյան հզոր ռազմարդյունաբերական համալիրը։ Նրա ավանդական քաղաքական և տնտեսական ազդեցությունը դրված է մակերեսի վրա: Օրինակ, դա հեշտորեն կարելի է նկատել եվրոպացի դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Հյուսիսատլանտյան տարածքում ռազմարդյունաբերական համալիրը կառուցքավորված է այնպես, որ Եվրոպայում ռազմական ծախսերի աճը տանում է՝ առաջին հերթին ամերիկյան արդյունաբերության հսկաների պատվերների ավելացմանը:

    Նման դասավորւթյուն կա նաեւ սպառազինության համաշխարհային շուկայում։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալներով, 2023 թվականին ամերիկյան զենքի վաճառքն արտասահմանում աճել է 16%-ով և հասել պատմական ռեկորդի՝ 238 միլիարդ դոլարի։ Նման պայմաններում վստահորեն աճում են՝ «Lockheed Martin»-ի, «General Dynamics»-ի, «RTX»-ի և «Northrop Grummam»-ի նման արտադրող ընկերությունների բորսային գնանշումները: Մինչդեռ ամերիկյան զենքի արտահանումը տեղի է ունենում երկու սխեմաներով. առևտրական և քաղաքական։ Առաջինը ենթադրում է անմիջական պայմանագրեր արտադրողների հետ (թեև նույնպես սովորաբար պահանջում են կառավարության կողմից հավանություն), որը անցյալ տարի հասել է 157,5 միլիարդ դոլարի։ Զուտ քաղաքական գծով, երբ մատակարարումների շուրջ բանակցությունները ուղղակիորեն վարում են Պենտագոնի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, արտահանվել է գրեթե 81 միլիարդ դոլարի զենք։ Համեմատության համար. տասը տարի առաջ՝ 2013 թվականին, քաղաքական գծով արտահանումը կազմում էր 27,3 միլիարդ դոլար։

    Այս համատեքստում պարզ է, թե ինչու ԱՄՆ-ի ռազմական բյուջեի ընդհանուր աճը խթանող հիմնական կատեգորիան ծախսերն են՝ «հետազոտության, զարգացման, փորձարկման և գնահատման» վրա։ 2023 թվականին դրանք աճել են 9,4%-ով։ ԱՄՆ-ի ռազմական ծախսերի աճի մեկ այլ ակնհայտ գործոն է օգնությունը Ուկրաինային, ինչը նշանակում է ինչպես Կիևին ուղղակի ռազմական մատակարարումներ, այնպես էլ Ամերիկայի սեփական զենքի պաշարների համալրում:

    Ցանկացած անհասկանալի իրավիճակում՝ ռազմականացում

    Իհարկե, բաց տվյալները, որոնց վրա հիմնվում են SIPRI-ի հետազոտողները, չեն կարող արտացոլել ամբողջ նկարագիրը: Անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու որոշ կառավարությունների դժկամության պատճառով, զեկույցում ներկայացված որոշ ցուցանիշներ կրում են գնահատական բնույթ։ Բացի այդ, տարբեր երկրներում վիճակագրական ծառայությունների աշխատանքի առանձնահատկությունները կարող են որոշ տվյալները դարձնել «անտեսանելի»։ Հետևաբար, իրականում շատ երկրներում և տարածաշրջաններում ռազմական ծախսերի ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր են: Սակայն, ամեն դեպքում, SIPRI-ի զեկույցը հստակ ցույց է տալիս այն միտումները, որոնք այնքան պարզ են բացահայտվում, որ դրանք հեշտությամբ նկատելի են նույնիսկ պրոֆեսիոնալ հետազոտական գործիքներով չզինված աչքի համար:

    Ինչպես և սպառազինությունների վերահսկման համակարգի գրեթե լիակատար փլուզման դեպքում, նման սրընթաց ռազմականացումը հանդիսանում է բնական պատասխան՝ միջազգային հարաբերություններում սրվող համաշխարհային ճգնաժամին: Պետությունը որքան քիչ աստիճանով է կարող սեփական անվտանգությունը ապահովելու համար հույս դնել այնպիսի միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են միջազգային իրավունքը և բազմակողմ կազմակերպությունները, այնքան ավելի շատ են ապավինում ուժի գործոնին: Որքան քիչ բան կարող են անել դիվանագետները՝ այնքան մեծ է ուշադրությունը զինվորականների նկատմամբ։

    Ուստի ռազմականացման պարույրը՝ անխուսափելի ուղեկիցն է համաշխարհային գործերում համակարգային վերափոխումների, ինչը մենք հիմա նկատում ենք: Կոնկրետ թեժ կետերը, որոնք ավելի ու ավելի շատ են դառնում մոլորակի տարբեր մասերում, դրվում են վստահության ընդհանուր ճգնաժամի և ինստիտուցիոնալ դիսֆունկցիայի վրա: Ցավոք սրտի, այս միտումի վերջն ու սահմանը դեռ չի երևում: Գլոբալ ռազմականացումը ընդլայնվելու է, իսկ SIPRI-ի զեկույցները կշարունակեն գրանցել նոր ռեկորդներ:

    Պայմանավորվել այնուամենայնիվ ստիպված կլինեք

    Առավել ևս, և՛ պատմությունը, և՛ պարզապես ողջախոհությունը համառորեն հուշում են, որ համաշխարհային ռազմականացման աճի միտումը չի կարող անվերջ զարգանալ: Մինչև անցյալ դարի կեսերը նմանատիպ միտումներն ընդհատվեցին խոշոր պատերազմներով։ Դրանց արդյունքում, ուժերի իրական հարաբերակցության վերաբերյալ հարցերը գոնե ժամանակավորապես հանվեցին, և, համապատասխանաբար, վերացան՝ այդ հավասարակշռությունը ավելի ակտիվ ռազմականացման հաշվին փոխելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը։ Այսօր նման տրամաբանությունը կարող է առաջվա պես գործել տարածաշրջանային համատեքստում։ Համենայն դեպս, եթե դրանցում հիմնական հակառակորդներ են հնդես գալիս միջուկային զենք չունեցող տարածաշրջանային դերակատարները։

    Սակայն գլոբալ միջուկային տերությունների առճակատման մակարդակում, այդ թվում նաև նրանց պրոքսի բախումները տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում, միայն ռազմական ուժի վրա հաշվարկներով չեն կարող արդարանալ: Այսօր պայմանական պոտենցիալների ցանկացած՝ նույնիսկ շատ լայնածավալ և սրընթաց զարգացման հետևում անմիջապես սկսում է երևալ միջուկային սպառնալիքի գործոնը: Մենք դա լավ ենք տեսնում Ուկրաինայում հակամարտությամբ և դեռ բազմիցս կտեսնենք այլ ճգնաժամային համատեքստերում: Նույնիսկ բոլոր պետությունների՝ որպես միջուկային դարաշրջանում հատուկ կամ պոտենցիալ թշնամիներին զսպելու միջոցի ռազմականացման բնորոշը հույս ունի լուրջ սահմանափակումներ՝ գիտական գրականության մեջ լավ նկարագրված «անվտանգության երկընտրանքի» երևույթի պատճառով:

    Այսինքն, այն պատճառով, որ հակամարտող կողմերը ցանկացած դեպքում միմյանց նույնիսկ զուտ պաշտպանական գործողությունները կընկալեն որպես իրենց անվտանգության ուղղակի սպառնալիք և հետևաբար անընդհատ սնուցելու են էսկալացիոն պարույրը։ Իսկ միջուկային զենքը սահմանափակում է նման էսկալացիաների հերթափոխի թույլատրելի քանակը։ Հետևաբար, պայմանավորվել այնուամենայնիվ ստիպված կլինեք: Եթե, իհարկե, հույս չդնեք միջուկային Արմագեդոնի փորձերի վրա:

    Caliber.Az

    Դիտումներ: 51

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ղարաբաղն առանց խաղաղապահների Նոր գլուխ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմության մեջ

15 Մայիսի 2024 - 18:11

Ճանապարհը մաքրվել է Ադրբեջանն ու ԵԱՀԿ-ը ազատվում են անցյալի բեռից

15 Մայիսի 2024 - 11:49

Այստեղ տեսնում եմ, այնտեղ չեմ տեսնում Մեզ, սկզբունքորեն, ամեն ինչ ձեռք է տալիս

15 Մայիսի 2024 - 10:20

Քահանա Բագրատը՝ հայ ընդդիմության ֆիասկոյի խորհրդանիշ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

14 Մայիսի 2024 - 17:57

Բասկերվիլների շունը «Հին աշխարհի հիստերիկներ»

14 Մայիսի 2024 - 13:24

Նոյեմբերը կդառնա ադյո՞ք խաղաղության ամիս Միջնորդները պետք է հեռու մնան

15 Մայիսի 2024 - 14:55
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Միխալկո. ԵՄ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացին

    16 Մայիսի 2024 - 10:46

    Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

    16 Մայիսի 2024 - 10:45

    Ադրբեջանն ամրապնդում է ռազմական կապերը Սլովակիայի հետ

    16 Մայիսի 2024 - 10:23

    Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

    16 Մայիսի 2024 - 10:01

    Հայաստանը պաշտոնապես վերադարձրել է 4 ադրբեջանական գյուղերը

    16 Մայիսի 2024 - 09:54

    Հանդուրժողականությունն ու բազմամշակութային արժեքները հանդիսանում են ադրբեջանական հասարակության համակեցության ժողովրդավարական նորմը

    16 Մայիսի 2024 - 09:43

    Բողոքի ցույցեր ու եկեղեցին Հայաստանում և Վրաստանում

    Ռիզվան Հուսեյնովի հետ՝ հրատապ հարցերի մասին

    16 Մայիսի 2024 - 09:35

    Ալիևը՝ COP29-ի շրջանակներում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովի մասին

    16 Մայիսի 2024 - 09:16

    Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Մայիսի 2024 - 09:06

    Ստեղծվում է Բժշկական հաստատությունների հավատարմագրման և որակի վերահսկման կենտրոն

    Նախագահի կարգադրությունը

    15 Մայիսի 2024 - 19:40

    Բաքվի դատարանը երկարացրել է նախկին անջատողական առաջնորդների կալանքի ժամկետը

    15 Մայիսի 2024 - 18:32

    Ղարաբաղն առանց խաղաղապահների

    Նոր գլուխ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմության մեջ

    15 Մայիսի 2024 - 18:11

    Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել Ղարաբաղում կայունություն ապահովելու համար. Քերիմ Վելիև

    15 Մայիսի 2024 - 17:53

    Անար Էյվազով. խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    15 Մայիսի 2024 - 17:36

    Ադրբեջանում երեք տարածաշրջանային ֆինտեխ կենտրոն կբացվի

    15 Մայիսի 2024 - 17:06

    Քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային ընթացակարգերի պարզեցումը

    15 Մայիսի 2024 - 16:08

    Ֆրանսիան պետք է հրաժարվի տարածաշրջանում ապակայունացնող գործողություններից

    Յաշար Ալիևի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

    15 Մայիսի 2024 - 15:35

    Նոյեմբերը կդառնա ադյո՞ք խաղաղության ամիս

    Միջնորդները պետք է հեռու մնան

    15 Մայիսի 2024 - 14:55

    Նախարար. Ադրբեջանում իրականացվող բարեփոխումները ծառայում են գյուղատնտեսության զարգացմանը

    15 Մայիսի 2024 - 14:26

    Էլեկտրոնային վճարումների համակարգի քանի՞ ընկերություն է լիցենզիա ստանալու հայտ ներկայացրել ԱԿԲ

    15 Մայիսի 2024 - 14:08

    Առաջարկվում է Ղարաբաղում Երիտասարդական թաղամաս կառուցել

    15 Մայիսի 2024 - 13:30

    Ռուսաստանին հանդիսավոր ուղեկցում են Ղարաբաղից

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    15 Մայիսի 2024 - 13:17

    Միլլի Մեջլիսը օրինագիծ է ստացել 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին

    15 Մայիսի 2024 - 12:54

    ՌԴ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ լրտեսական առաքելությունը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ

    15 Մայիսի 2024 - 12:36

    Զորլու Թորե. Թյուրքական պետությունների միությունը կդառնա աշխարհի տնտեսական կենտրոններից մեկը

    15 Մայիսի 2024 - 12:25

    ԱԿԲ. Բնակչության սովորությունների փոփոխությունը հանգեցրել է թվային վճարումների ծառայությունների աճին

    15 Մայիսի 2024 - 12:02

    Ճանապարհը մաքրվել է

    Ադրբեջանն ու ԵԱՀԿ-ը ազատվում են անցյալի բեռից

    15 Մայիսի 2024 - 11:49

    Ավարտվել է «Պահեստի սպաների պատրաստման դասընթացը»

    15 Մայիսի 2024 - 11:44

    Գիշերային կալանքները Հայաստանում. հինգ ռևանշիստներ ճաղերի հետևում

    15 Մայիսի 2024 - 11:34

    ԱԿԲ. Ինտերնետ բանկինգ գործարքները կազմել են մոտ 60 մլրդ մանաթ

    15 Մայիսի 2024 - 11:29

    Ալի Ասադովը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

    15 Մայիսի 2024 - 11:04

    Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է

    15 Մայիսի 2024 - 10:48

    Այստեղ տեսնում եմ, այնտեղ չեմ տեսնում

    Մեզ, սկզբունքորեն, ամեն ինչ ձեռք է տալիս

    15 Մայիսի 2024 - 10:20

    Ադրբեջանը մտադիր է միանալ ծովային բեռնափոխադրումների մասին միջազգային կոնվենցիային

    15 Մայիսի 2024 - 10:13

    2031 թվականին Ադրբեջանը կարող է ընդունել Համաշխարհային ռազմական խաղերը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    15 Մայիսի 2024 - 09:56

    Մուխթար Բաբաևը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ

    15 Մայիսի 2024 - 09:43

    Տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի ռազմական մասնագետների աշխատանքային հանդիպումը

    15 Մայիսի 2024 - 09:32

    Փոխնախարարը՝ Լաչինի օդանավակայանի շինարարության առաջընթացի մասին

    15 Մայիսի 2024 - 09:11

    Բայրամով. ԵԱՀԿ-ի աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ արդյունք չտվեց

    14 Մայիսի 2024 - 18:04

    Քահանա Բագրատը՝ հայ ընդդիմության ֆիասկոյի խորհրդանիշ

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    14 Մայիսի 2024 - 17:57

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ