Տարեգրություն
A+
A-
Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
16 Մայիսի 2024 10:01
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի դեմ զինված հարձակումը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ես ցնցված և ապշած եմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից։ Խստորեն դատապարտում եմ այդ հարձակումը։ Իմ մտքերը վարչապետ Ֆիցոյի, նրա ընտանիքի և սլովակ ժողովրդի հետ են։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,- ասվում է պետության ղեկավարի հրապարակման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 56