twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Աշխարհ
A+
A-

Լիբանանից մինչև Հայաստան. Ֆրանսիան վտանգ է ներկայացնում աշխարհի համար «Jewish News Syndicate»-ի հոդվածը

29 0Հոկտեմբերի 2024 17:56

Իսրայելական «Jewish News Syndicate» օրաթերթում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Մակրոնի երեսապաշտությունը մերկացնող հոդված է հրապարակվել։  

Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ նյութից։
 
Խմբագրության կողմից.  Հոդվածի հեղինակն է Ջոզեֆ Էփշտեյնը՝ Մերձավոր Արևելքի ճշմարտության հիմնադրամի (EMET) վերլուծաբան և գիտաշխատող։
 
«Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրեն պահում է այնպես, կարծես թե փորձում է վերընտրվել... Եմենում։
 
Այս ամսվա սկզբին նա միացավ ձախակողմյան քաղաքական գործիչներին, ներառյալ սենատոր Բերնի Սանդերսին և բրիտանացի Ջերեմի Քորբինին՝ կոչ անելով Էմբարգո սահմանել հրեական պետությանը զենքի մատակարարման վրա: Մակրոնը նաև հայտարարել է, որ Իսրայելը «չպետք է մոռանա», որ ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից և, հետևաբար, պետք է հարգի ՄԱԿ-ի որոշումները։ Ֆրանսիան նաև արգելել է իսրայելական ընկերություններին՝ իրենց արտադրանքը ցուցադրել հաջորդ ամիս Փարիզում կայանալիք զենքի ցուցահանդեսում:
 
Հեգնանքն ակնհայտ է։ Մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Մակրոնը հանդես եկավ Իսրայել զենքի մատակարարման վրա էմբարգո սահմանելու օգտին, «France24»-ը հրապարակեց հետաքննությունն այն մասին, թե ինչպես  է ֆրանսիական զինամթերքը կիրառվել Իրանի ութ քաղաքներում խաղաղ բնակիչների դեմ, ովքեր բողոքում էին Մահսա Ամինիի՝ ոչ ճիշտ հիջաբ կրելու համար սպանված երիտասարդ կնոջ համար: Բիրմայական «Արդարություն Մյանմարի համար» իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսին հաստատել է, որ ֆրանսիական արտադրության ինքնաթիռները Մյանմարի զինվորականներին օգնում են հանցագործություններ կատարելու մեջ:
 
Մակրոնի պնդումները այն մասին, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Երկիրը անկախություն է ձեռք բերել 1948 թվականին՝ ջախջախելով արաբական յոթ բանակները։ Մակրոնը պետք է մտածի այն մասին, թե ինչ թելեր է քաշում նման մակերեսային փաստարկ առաջ քաշելով։ Ժամանակակից Ֆրանսիան  նացիստական իշխանությունից անկախություն ձեռք բերեց ամերիկյան, բրիտանական և խորհրդային բանակների զոհաբերությունների շնորհիվ։ Եթե չլինեին Վաշինգտոնը, Լոնդոնը և Մոսկվան, Մակրոնը կխոսեր գերմաներեն, բայց ողջամիտ ոչ մի մարդ  չի ասի, որ դա նշված պետություններին քաղաքականություն թելադրելու իրավունք է տալիս Փարիզին
տ։
 
Երբ խոսք է գնում Իրանի և Մյանմարի մասին, Մակրոնը բացահայտորեն անտեսում է նեոլիբերալ արժեքները, որոնցով նա թաքնվում է Իսրայելի վրա հարձակվելիս: Իսկ ինչո՞վ կարող է դրդվել ֆրանսիացի առաջնորդի երեսապաշտությունը։
 
Այս հարցին պատասխանելու համար եկեք դիմենք ֆրանկո-իսրայելական գժտության համատեքստին։ Վերջին տարիներին Ֆրանսիայի անուղղակի աջակցությունն Իրանին գնալով ավելի է անհանգստացնում Իսրայելին: Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հակամարտություններում Փարիզը հայտնվեց Թեհրանի հետ նույն կողմում, թեև տարբեր պատճառներով։
 
Ֆրանսիան Հայաստանին վաճառեց զրահափոխադրիչներ և հակաօդային պաշտպանության համակարգ՝ չնայած որոշ իսրայելցի վերլուծաբանների մտավախություններին այն առնչությամբ, որ դրանք կարող են հայտնվել Իրանում կամ Ռուսաստանում՝ հաշվի առնելով Երևանի սերտ հարաբերությունները երկու երկրների հետ։ Փարիզը անտեսեց այս ռիսկը՝ նախընտրելով մրցակցությունը Բաքվի մերձավոր դաշնակից Անկարայի հետ։
 
Իրանն  էլ ունի Երևանին ռազմական աջակցությունն ավելացնելու իր պատճառները. նա ուզում է Հայաստանը օգտագործել որպես լծակ Ադրբեջանի դեմ: Այս տարվա սկզբին Թեհրանը և Երևանը 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության պայմանագիր կնքեցին, ներառյալ իրանական տխրահռչակ «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը և ՀՕՊ համակարգերը:
 
Մերձավոր Արևելքի գործերում Ֆրանսիայի մասնակցությունը ունի նման պատմություն: Լիբանանում ազդեցությունը պահպանելու համար, Փարիզը փորձեց աջակցել կոռումպացված լիբանանյան կառավարությանը և նույնիսկ զրահափոխադրիչներ է մատակարարել Լիբանանի զինված ուժերին: Խնդիրը նրանում է, որ այդ զորքերը ներծծված են «Հեզբոլլայով»: Գիտակրթական կենտրոն «Alma»-ի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների կողմից Լիբանանի զինված ուժերին մատակարարված զենքերը թալանվել են ահաբեկչական խմբավորման կողմից:
 
Սակայն Փարիզը անտեսում է ազդեցության ամբարտավան և նեոգաղութատիրական ձգտումների հետ կապված վտանգները՝ անկախ այն բանից, թե ինչ վնաս է այն պատճառում:
 
Եկեք դիտարկենք ևս մեկ հեգնանք, թերևս ամենագլխավորը: Մակրոնը հանդես է գալիս արտերկրում գտնվող իսլամիստների օգտին, մինչդեռ նրա կառավարությունը երկրի ներսում պայքարում է նրանց հետ: Նա հայրենի իսլամիստներին մեղադրել է հանրապետությանը տիրանալու պլանավորման մեջ, իսկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայլոն հայտարարել է, որ կքննարկի՝ «Մուսուլման եղբայրները» ընկերությունը որպես ահաբեկչական կազմակերպություն դասելու հնարավորությունը և կարգելի այն: Նա նաև հանդես է եկել քաղաքական իսլամի դեմ պայքարի ջանքերի կրկնապատկման օգտին և հայտարարել է, որ երկիրը պետք է արթնանա և գիտակցի այն վտանգը, որը նա ներկայացնում է:
 
Նախարարը կարող է սկսել իր շեֆին արթնացնելուց»,- գրել է իսրայելցի փորձագետը։
 
Թարգմանությունը՝ Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 647

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

171
02 Հունվարի 2026 11:09
2

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

155
01 Հունվարի 2026 11:26
3

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

138
01 Հունվարի 2026 14:42
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Նոր տարին

82
01 Հունվարի 2026 11:29
5

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

63
03 Հունվարի 2026 16:03
6

Նախագահ. Երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը գտավ իր լուծումը

62
01 Հունվարի 2026 11:43
7

Ժողովրդի և իշխանությունների միասնությունը մեր հաջողությունների գլխավոր գործոնն է. Իլհամ Ալիև

62
01 Հունվարի 2026 15:08
8

Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը և հստակ տեսնում մեր արդարությունը. Ադրբեջանի նախագահ

61
01 Հունվարի 2026 11:48
9

Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը. Ալիև

53
01 Հունվարի 2026 14:40
10

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

49
03 Հունվարի 2026 09:05
Աշխարհ
Ամենակարևոր լուրերն աշխարհից
loading