twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Մեծ խաղ՝ խոշոր խաղադրույքներ

04 Դեկտեմբերի 2025 15:26

Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ տարբեր երկրների, այդ թվում նաև բարիկադների հակառակ կողմերում գտնվողների հետ պարիտետային հարաբերություններ հաստատելու այդ երկրի իշխանությունների հայտը իրականություն է դառնում։
 
Սա են, մասնավորապես մատնանշում նաև  Բրյուսելում անցկացված «Հայաստան-ԵՄ» գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքները, որտեղ ստորագրվել է «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։ Այս կապակցությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը իր ելույթում նշել է հետևյալը. «...Մենք ընդունել ենք Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգ, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և մեր գործընկերության օրակարգը դուրս է բերում ռազմավարական մակարդակի վրա»։
 
Այսպիսով, կարելի է հավաստագրել, որ Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները մտել են նոր փուլ, որոնք բնութագրվելու են ավելի մեծ հավակնություններով և ավելի սերտ համագործակցությամբ, ինչի մասին են վկայում նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հուսադրող հայտարարությունները։ Այսպես, ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը իր X միկրոբլոգում նշել է, որ Հայաստան-ԵՄ նոր օրակարգի ընդունումը հանդիսանում է բազմաթիվ ոլորտներում ավելի սերտ համագործակցության ձգտումների արտացոլում՝ սկսած օրենքի գերակայությունից և տնտեսությունից մինչև վիզային ռեժիմի ազատականացմանը և անվտանգության հարցերում համագործակցությանը։
 
Այստեղ հարկ է նշել նաև այն, որ ուշադրությունից դուրս չի մնացել նաև ֆինանսական բաղադրիչի հարցը՝ Կալլասը Միրզոյանի և ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը Երևանին կտրամադրի 15 միլիոն եվրո, որը, նրա խոսքով, «կուղվի Հայաստանի կայունության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ. ականազերծման հարցերով վերապատրաստում, կտրամադրվեն սարքավորումներ»։
 
Հաշվի առնելով սա՝ կարելի է ասել, որ ԵՄ-ի և Հայաստանի ռազմավարական գործընկերության նոր մակարդակի անցումը հատկապես այս փուլում հանդիսանում է Բրյուսելի մտածված քաղաքականության ցուցանիշ։
 
Այս համատեքստում արժե նշել նաև այն շահագրգռվածությունը, որը ԵՄ-ն դրսևորում է Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում այս տարվա օգոստոսի 8-ին։ Մասնավորապես, ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսը չի զլացել հայտնել, որ Եվրամիությունը ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններ է անցկացնում՝ Թրամփի երթուղու միջպետական խողովակաշարի (TRIPP) նախագծին մասնակցելու հնարավորության վերաբերյալ։ Դրանով հանդերձ նա ճշտել է, որ քննարկումները վերաբերում են ոչ միայն մոտ 42 կիլոմետրանոց հատվածին, այլ նաև ամբողջ ենթակառուցվածքին, որը պետք է ապահովի կապվածությունը ինչպես արևելյան, այնպես  էլ արևմտյան ուղղություններով։
 
Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին TRIPP-ի առնչությամբ խոսել է նաև Հայաստանում ԵՄ-ի դեսպան Վասիլիս Մարագոսը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն պատրաստ է միջոցներ ներդնել «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում և վստահեցնելով, որ Եվրամիությունը մտադիր է աջակցել տարածաշրջանում իրականացվող ցանկացած ենթակառուցվածքային նախագծերին: Եվրոպացի դիվանագետը ուշադրությունից դուրս չի թողել նաև ֆինանսական գործոնը՝ հիշեցնելով ԵՄ-ի կողմից 2021 թվականին ստանձնած մոտ 2,5-2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական պարտավորությունները: Ի դեպ, այդ ներդրումները արդեն իսկ ուղվել են մի շարք նախագծերի իրականացմանը, ներառյալ Սիսիան-Քաջարան մայրուղու կառուցմանը: Ընդ որում ֆինանսավորումը իրականացվում է Եվրամիության բյուջեի, Հայաստանի կառավարությանը տրամադրված վարկերի և «Europe Team» («Եվրոպայի թիմ») ծրագրի շրջանակներում գործընկերների միջոցների հաշվին:
 
Սակայն այստեղ ներկայացված հուսալից պատկերով հանդերձ կա նաև մեդալի մյուս կողմ. Երևանի արևմտամետ կուրսը ենթադրում է Մոսկվայի կողմից մոդերացվող եվրասիական ինտեգրացիոն նախագծերից հետագա հեռացում, ինչի մասին պարբերաբար հիշեցնում են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ ԵՄ-ն։
 
Մասնավորապես, Մոսկվան ավելի վաղ բազմիցս հայտարարել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի կազմում Հայաստանի միաժամանակյա անդամակցության անթույլատրելիության մասին։ Հիշվում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կտրականապես նշել է, որ Եվրամիության հետ Երևանի մերձեցումը հիմնարար սկզբունքների անհամատեղելիության պատճառով անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։ Բացի այդ, ռուսական կողմը Հարավային Կովկասում իր նախկին ֆորպոստին բարձր մակարդակով զգուշացրել է արտաքին քաղաքականության կողմնորոշման փոփոխության «հետևանքների» մասին, որպես օրինակ բերելով Ուկրաինան։
 
Եվրամիությունը նույնպես չի ցանկանում Հարավային Կովկասում ի դեմս Ռուսաստանին տեսնել իր քաղաքական հակառակորդի, ինչի մասին նույնպես հայտարարվել է Բրյուսելում։
 
Այսպիսով, Կայա Կալլասը  Հայաստանին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ «ԵՄ-ի համար դժվար պատժամիջոցներին». «Աշխարհակարգը փոխվում է, ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականության հետ ռազմավարական դիրքորոշումների համապատասխանեցումը շատ կարևոր է ԵՄ-ի գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի համար, որի համապատասխանության մակարդակը հիմա կազմում է 37%: Ռուսաստանի դեմ մեր կողմից կիրառված պատժամիջոցները դժվար են [ԵՄ-ի համար], բայց մենք, այնուամենայնիվ, նույնը խնդրում ենք նաև մեր գործընկերներից»։
 
Իր հերթին, Մարթա Կոսը փաստորեն Երևանին խոստացել է օգնություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. «ԵՄ-ն Հայաստանին կաջակցի՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության տարածման և կիբեռհարձակումների դեմ հակազդեցությունում»։ Եվ այստեղ պետք չէ շատ խելոք լինել, որպեսզի հասկանալ, թե հատկապես ում է հասցեագրված այս հայտարարությունը։
 
Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, ինքնին եզրակացություն է ծագում այն մասին, որ Երևանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ այս կողմերից յուրաքանչյուրը հետապնդում է իր սեփական շահերը, որպեսզի Հարավային Կովկասը չվերածել «երդվյալ թշնամիների» միջև բախումների ասպարեզի։

Caliber.Az
Դիտումներ: 9

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

133
01 Դեկտեմբերի 2025 14:49
2

Հինգ տարի է անցել Լաչինի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրումից

115
01 Դեկտեմբերի 2025 10:01
3

Խաղաղություն ընդեմ «միացումի» Հոգեհանգիստ հայ ռևանշիստների ձևով

102
02 Դեկտեմբերի 2025 10:36
4

Չեխոսլովակիա 1938, թե՞ Ադրբեջան 2020. Ո՞ր ուղին կընտրի Ուկրաինան Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

83
02 Դեկտեմբերի 2025 09:04
5

Ամպեր՝ Գարեգին II-ի վրա և օղակ Զելենսկու շուրջը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

78
01 Դեկտեմբերի 2025 09:28
6

Ադրբեջանում փոխվել է աշխատանքային կենսաթոշակների նշանակման կարգը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

74
01 Դեկտեմբերի 2025 15:26
7

ԵԱՀԿ Մինսկի խումբը անցավ պատմության գիրկը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

72
01 Դեկտեմբերի 2025 14:15
8

Լավ նորություններ Ադրբեջանում քաղցկեղով հիվանդների համար Նոր հնարավորություններ

70
01 Դեկտեմբերի 2025 16:05
9

Բաքվի բուլվարը վերափոխվում է Նոր տարվա համար Տոնավաճառը պատրաստ է ընդունել այցելուներին/ ՏԵՍԱՆՅՈՒԹ

70
01 Դեկտեմբերի 2025 12:20
10

Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

68
01 Դեկտեմբերի 2025 13:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading