twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ձայն՝ հանուն Հարավային Կովկասի բարգավաճման և միասնության Թեյմուր Աթաեւի տեսակետը

29 0Հոկտեմբերի 2024 12:31

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն՝ 3100 ընտրատեղամասերում (99,7%) արդյունքների հաշվարկից հետո երկրում խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին  է քվեարկել մոտ 1 մլն. 120 հազար ընտրող, ինչը կազմում է քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի ավելի քան 54%-ը (մոտ 60% ընտրողների ներկայությամբ հանդերձ )։ Ինչ վերաբերում է չորս ընդդիմադիր միավորումներին, ապա հանրագումարում նրանք հավաքել են ընտրողների ձայների 37,5%-ից մի փոքր ավելին։ Հիշեցնենք, որ  երկրի խորհրդարանի ընտրությունները առաջին անգամ անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ քվեարկությունն անցկացվել է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված իր շնորհավորանքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ղեավարին սրտանց շնորհավորել է իշխող կուսակցության հաղթանակի առթիվ, այն անվանելով Վրաստանի «առաջատար քաղաքական ուժ»։ Ինչպես նշանակալից ընդգծել է պետության ղեկավարը, քվեարկության արդյունքներն արձանագրել են Վրաստանի քաղաքացիների կողմից աջակցությունը զարգացման գծին, կայունության և ավանդական արժեքներին, որոնք կծառայեն երկրի «համապարփակ բարգավաճմանը»։
 
Դրա հետ մեկտեղ, Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել ընտրությունների արդյունքների՝ «պատմականորեն բարեկամության, եղբայրության և բարիդրացիության պայմաններում ապրող մեր ժողովուրդների կամքով թելադրված ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, Հարավային Կովկասում և ավելի լայն աշխարհագրությունում մեր երկրների դիրքերի հետագա ամրապնդմանը» նպաստելու հետ կապված։ «Մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու» առումով Ի.Ալիևը, Իրակլի Կոբախիձեին հրավիրելով «հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Ադրբեջան», վստահություն է հայտնել, որ «մենք առաջիկայում ևս կշարունակենք մեր ժողովուրդների բարգավաճմանը, մեր տարածաշրջանի բարեեցությանը և անվտանգությանը ուղղված համատեղ ջանքերը, մեր երկկողմ և բազմակողմ փոխշահավետ հաջող գործունեությունը»։
 
Համաձայնվենք, որ ուղերձի տեքստը բացարձակապես մեկնաբանությունների կարիք չունի, իսկ նամակում ասվածը հերթական անգամ հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների անխախտելիությունը։
 
Ինչ վերաբերում է ճեպազրույցում արտահայտված Կոբախիձեի խոսքերին, նշենք նրա հստակեցումը՝ վրաց ժողովրդի կողմից դեպի խաղաղության, զարգացման և «պայծառ եվրոպական ապագայի» «միակ, այլընտրանք չունեցող» ճանապարհի ընտրության մասին։ Ինչի լույսի ներքո նա շնորհակալություն  է հայտնել «յուրաքանչյուր մարդու, ով մասնակցել է մեր նախընտրական քարոզարշավին», որը հանգեցրել է «շատ տպավորիչ հաղթանակի»։
 
Այս առումով, իհարկե, առանձնահատուկ տեսանկյունից կարելի է նշել կայացած ընտրությունների քարոզարշավին իրենց ակտիվությամբ ոչ պակաս կարևոր դեր խաղացած Վրաստանի ադրբեջանական բնակչության (մոտ 300 հազար) դիրքորոշումը, որի վրա ուշադրություն են դարձնում ինչպես այս երկրի քաղաքական, այնպես էլ նրա փորձագիտական հանրության շրջանակներում։ Դրանով իսկ, մեր հայրենակիցները կատարեցին էքզիստենցիալ ընտրություն՝ ի աջակցություն պաշտոնական Թբիլիսիի հակապատերազմական գործունեության ձևաչափի աջակցմանը, այսինքն հօգուտ խաղաղության և ավանդական մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման։ Այս տեսանկյունից, հաշվի առնելով նույնիսկ արևմտյան առաջատար ԶԼՄ-ների կողմից ընտրատեղամասերում «երկար հերթերի» մասին արձանագրումներին՝ վերլուծաբանները աչքաթող չեն անում ադրբեջանցի բնակիչների ակտիվությունը, որոնց ներկայացուցիչների կողմից իշխող կուսակցության օգտին տված տոկոսը ձայների ընդհանուր քանակի թվային հաշվով կազմել է ոչ ավել ոչ պակաս 7-8%: Ինչը ակնհայտորեն ցույց է տալիս Վրաստանի ադրբեջանցիների խոշորագույն ներուժը՝ երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի վրա ունեցած զգալի ազդեցության առումով, ընդ որում ոչ միայն ընտրական համատեքստում։ Այսպիսով, Վրաստանի ադրբեջանական բնակչության ընտրությունը, որը վստահորեն քվեարկել է երկրում ապակայունացում հրահրելու կանխակալ արտաքին ուժերի փորձերի դեմ՝ նախաձեռնելով քաղաքացիական առճակատմանն ուղղված քայլեր, ցույց տվեց մեր հայրենակիցների ամենակարևոր ուժը՝ թույլ չտալու պետությունում ռազմաքաղաքացիական առճակատման իրավիճակը վեկտորում։ Ինչի առումով, իհարկե, հույս է հայտնվում, որ ինչպես «Վրացական երազանքը», ինչպես նաև պետական իշխանությունները զգալի ջանքեր կգործադրեն՝ ադրբեջանական բնակչության որոշակի խնդիրների ընկալման և դրական լուծման հարցում։
 
Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների թեժ հետքերով, տարածաշրջանում կայունության և անվտանգությա  պահպանման առումով պաշտոնական Բաքվի և Թբիլիսիի դիրքորոշումը հանդիսանում է միասնական։ Սա հստակ ընդգծում է Հայաստանի գործունեության սկզբունքորեն այլ ձևաչափը, որի քայլերը Հարավային Կովկասում լիովին հակասում են մեր տարածաշրջանի ժողովուրդների շահերին։ Այլ կերպ ասած, քանի դեռ Երևանը շարունակում է գնալ այս կամ այն արտատարածաշրջանային երկրի (եթե ոչ պետությունների խմբի) նավարկուղիով, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները, առանց որևէ «բայց»-ի, շարունակում են ազգային անկախության և ինքնիշխանության ամրապնդման գիծը։ Հիանալի գիտակցելով, որ միայն զարգացման նման վեկտորը կարող է ամրապնդել իրենց դիրքերը աշխարհում,  ցուցադրելով Բաքվի և Թբիլիսիի դերն ու ազդեցությունը մեր աչքի առաջ ձևավորվող նոր աշխարհակարգի շրջանակներում, երբ կարևոր է թույլ չտալ՝  Հարավային Կովկասը մի շարք պետությունների անալոգիայով տեղի ունեցող անընդմեջ տուրբոլենտության գոտու վերածելուն ուղղված ռանձին արտաքին ուժերի և միջազգային կազմակերպությունների պլանների իրականացումը։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտած տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա հայացքները:
Դիտումներ: 475

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

284
13 Մարտի 2025 16:25
2

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

221
12 Մարտի 2025 17:47
3

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

210
12 Մարտի 2025 13:22
4

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

195
12 Մարտի 2025 19:00
5

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

179
12 Մարտի 2025 18:38
6

Վելդկամպի պատասխանը եւ հայկական լրատվամիջոցների ձախողումը Երբեմն ավելի լավ է լռել

161
13 Մարտի 2025 17:47
7

Էլգյուն Սաֆարովը Ժնևում խոսել է գերիների և անհայտ կորածների խնդիրների մասին

159
13 Մարտի 2025 11:00
8

«Ամբողջ քաղաքներ ու գյուղեր ջնջվեցին երկրի երեսից» Ալիևը՝ հայկական օկուպացիայի պատճառած վնասի մասին

148
13 Մարտի 2025 14:40
9

Ալիև. Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքն ուղղված է մեր դեմ

147
13 Մարտի 2025 14:06
10

Հաջիևը՝ նոր աշխարհակարգի և Ադրբեջանի դեմ Հայաստանի պահաջների մասին

135
13 Մարտի 2025 14:46
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading