twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

01 Դեկտեմբերի 2025 14:49

«EU Today»-ի եվրոպական հրատարակությունը հրապարակել է քաղաքական մեկնաբան և խմբագիր Գարի Քարթրայթի հարցազրույցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Caliber.Az-ի ընթերցողներին առաջարկում ենք այդ հոդվածի թարգմանությունը։
 
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օգտվել է Բրյուսելում երկրի դեսպանատանը կայացած ճեպազրույցից, որպեսզի ներկայացնել Բաքվի դիրքորոշումը՝ Եվրամիության հետ փոխկապակցվածության, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում ավելի սերտ համագործակցության հարցի շուրջ: «EU Today»-ի և լրագրողների փոքր խմբի հետ բացառիկ հարցազրույցում նա Ադրբեջանի ընթացիկ օրակարգը բնութագրել է՝ որպես Հարավային Կովկասում «Պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցում։
 
Նրա ելույթը կենտրոնացված էր Զանգեզուրի միջանցքի վրա, որը նա ուղակիորեն կապել է՝ ինչպես Ադրբեջանի հետհակամարտային ​​ռազմավարության, այնպես էլ փոխկապակցվածության ոլորտում ԵՄ-ի ավելի լայն նպատակների հետ: Այն նկարագրելով որպես Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև Միջին միջանցքի մաս՝ նա ասել է, որ այդ երթուղին «փոխակերպող ազդեցություն կունենա Եվրասիայի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա» և որ Ադրբեջանը «այս գործընթացում իրեն տեսնում է առանցքային դերակատար»:
 
Ադրբեջանցի պաշտոնյատար անձանց խոսքով՝ Ադրբեջանի տարածքում միջանցքի գործարկումից հետո, դրա տարեկան թողունակությունը կկազմի տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռ, իսկ ադրբեջանական հատվածի վրա աշխատանքները պետք է ավարտվեն  2026 թվականին: Հաջիևն ասել է, որ Բաքուն «կցանկանար Եվրամիությունը տեսնել այս նոր տրանսպորտային կառուցվածքի մաս», այդ թվում նաև «ЕС Global Gateway» նախաձեռնության շրջանակներում։
 
Հաջիևը միջանցքը ներկայացրել է որպես այն բանի գործնական բաղադրիչ, որը նա անվանել է «Ադրբեջանի խաղաղության հասնելու ռազմավարություն»: «Պատերազմը Ադրբեջանի համար ավարտվել է, հակամարտությունը ավարտվել է, - ասել է նա: - Մեզ անհրաժեշտ է տեղերում ամրապնդել խաղաղությունը  և այն դարձնել երկարատև»: Խաղաղությունը, նրա կարծիքով, «չպետք է լինի պարզապես պատերազմի բացակայություն», այլ պետք է բերի «բարգավաճում և զարգացում» և ամրապնդի փոխկախվածությունը հարևանների միջև: Այս համատեքստում նա առաջարկել է, որ Հայաստանը կարող է «փակուղային մուտքից» անցնել տարանցիկ երկրի կարգավիճակի՝ արևելքի և արևմուտքի, ինչպես նաև հյուսիսի և հարավի միջև կապերի ընդլայնմանը զուգընթաց։
 
Հաջիևը նաև մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումից հետո։ Նա ընդունել է «որոշակի թյուրըմբռնում» և «էմոցիաներ» միջադեպից անմիջապես հետո, բայց ասել է, որ Ադրբեջանի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Բաքուն Մոսկվայից պահանջել է չորս բան. պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում: «Հենց որ այս հարցերը լուծվեն», - հայտարարել է նա, - մենք կփակենք այս թյուրըմբռնման էջը և կշարունակենք նորմալ բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների միջև»:
 
Ինչ վերաբերվում է Ուկրաինայում պատերազմին՝ Հաջիևը նորից հաստատել է, որ Բաքուն չի միջամտի դրան։ «Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ չի մասնակցում և չի մասնակցի այս հակամարտության որևէ ռազմական բաղադրիչի», - ասել է նա։ Փոխարենը, նախագահի օգնականը ընդգծել է՝ մարդասիրական օգնության և էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը։ 2022 թվականից ի վեր Բաքուն Կիևին տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի օգնություն, ներառյալ մարդասիրական մատակարարումներ, վերակառուցման աջակցություն և պատերազմից տուժած երեխաների համար ծրագրեր։ «Մենք շարունակում ենք ուկրաինացի երեխաների վերականգնան ծրագիրը», - նշել է նա՝ մատնանշելով Ադրբեջանում սոցիալական և հոգեբանական աջակցության համար կանոնավոր կերպով հյուրընկալվող խմբերը։ Հաջիևը նաև հիշեցրել է այն մատակարարումների մասին, որոնք նա անվանել է «խորհրդանշական գազ» Ուկրաինային, չնայած էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներին։
 
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա նախագահի օգնականը մերժել է այն ենթադրությունները, որ Ադրբեջանը օգտագործվում է՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի միջոցները շրջանցելու համար։ Հաջիևը ասել է, որ Բաքուն «շատ ուշադիր հետևում է պատժամիջոցների հետ կապված իրավիճակին» և պնդում է, որ առևտրի մասին տվյալները ցույց չեն տալիս Մոսկվայի հետ շրջանառության կտրուկ աճ 2022 թվականից հետո: Ընդհակառակը, նա մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի աճը և այն բնութագրել որպես վերաարտահանում, այլ ոչ թե նոր արդյունաբերական արտադրանք՝ նշելով, որ Հայաստանը «չունի Mercedes, Apple կամ Samsung արտադրելու հնարավորություն»:
 
Եվս մեկ կարևոր թեմա էր Եվրոպայի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: 2024 թվականին ԵՄ-ն Հարավային գազային միջանցքի միջոցով ներմուծել է մոտ 11,7 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, ինչը գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, իսկ 2022 թվականի համաձայնագիրը նախատեսում է այս ծավալը հասցնել առնվազն 16 միլիարդ խորանարդ մետրի մինչև 2027 թվականը: Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ SOCAR-ը ներկա ժամանակ գազ է մատակարարում 12 երկրներ, այդ թվում նաև ԵՄ-ի ութ անդամ պետություններ: Հաջիևը հայտարարել է, որ Տրանսադրիատիկ խողովակաշարի և դրա հետ կապված ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը հնարավոր կլինի՝ Եվրոպայի կողմից «իսկական հետաքրքրության» և երկարաժամկետ պայմանագրային պարտավորությունների առկայության դեպքում:
 
Նայելով պագային՝ նա առանձնակի ուշադրոթյուն է հատկացրել վերականգնվող էներգիայի աղբյուրներին: Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը երկրի վերականգնվող էներգիայի տեխնիկական ներուժը գնահատում է մոտավորապես 135 գիգավատ ցամաքում և 157 գիգավատ ծովի վրա: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի՝ արևային, քամու և հիդրոէներգիայի հզորությունը մինչև 2030 թվականը մոտավորապես 6 գիգավատի հասնելու նպատակի մասին, դրանով հանդերձ արդեն ստորագրվել են մոտավորապես 10 գիգավատ նախատեսված նախագծեր ընդգրկող պայմանագրեր և հուշագրեր: «Մինչև 2030 թվականը Ադրբեջանը կկարողանա վերականգնվող աղբյուրներից արտադրել 6 գիգավատ էլեկտրաէներգիա», - ասել է Հաջիևը՝ նշելով, որ դա կազատի ավելի շատ գազ Եվրոպա արտահանման համար:
 
Նա այս կանխատեսվող հզորությունը կապել է Եվրոպայի թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում նպատակների հետ: «Եվրոպային հարկավոր են նոր գործընկերներ, արտաքին ռեսուրսավորում», - ասել է նա՝ Ադրբեջանը ներկայացնելով որպես ապագա տարածաշրջանային կենտրոն «թվային Մետաքսի ճանապարհի» շրջանակներում, որի միջոցով կփոխանցվեն տվյալները Կենտրոնական Ասիայից: Մի քանի տարի շարունակ Բաքուն խթանում է օպտիկամանրաթելային ցանցի ոլորտում նախաձեռնությունները և տվյալների փոխանցման միջանցքի նախաձեռնությունները իր տրանսպորտային և էներգետիկ նախագծերի հետ մեկտեղ: Համեմատաբար էժան էլեկտրաէներգիայի և երկրի հյուսիսային շրջաններում բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ, Ադրբեջանը՝ Հաջիևի խոսքով, ունի «բոլոր առավելություններ ու պայմաններ, որպեսզի գլոբալ թվայնացման հայեցակարգում դառնա նոր տվյալների մշակման կենտրոն»։
 
Խոսելով Իրանի մասին՝ Հաջիևն ասել է, որ Բաքվի տեսանկյունից, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման դիվանագիտական ​​հետևանքներն այժմ կարգավորված են։ Նա նշել է, որ հարձակված անձը պատասխանատվության է ենթարկվել Իրանի օրենսդրությանը համապատասխան, և Ադրբեջանը «ամբողջովին շրջել է այդ էջը»։ Նրա խոսքով, հիմա հարաբերությունները «նորմալ և կայուն են»։ Իրանը ներառված է Բաքվի ավելի լայն ծրագրերում՝ Արազ գետի վրայով անցնող Աղբենդ-Քելալե ճանապարհային կամրջի միջոցով կապը զարգացնելու համար, որի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի վերջը, իսկ սահմանային և մաքսային ենթակառուցվածքները՝ մինչև 2026 թվականի սկիզբը։ «Մենք Իրանին դիտարկում ենք որպես հարևան և գործընկեր և անհամբեր ակնկալում ենք տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասել է նա։
 
Հաջիևը նաև հիշատակել է ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանի գործերում՝ ընդգծելով այն միջնորդական դերը, որը Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը խաղացել է Բաքվի և Երևանի միջև։
 
Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ էներգետիկ անվտանգության և փոխկապակցվածության ոլորտներում՝ կրկնելով եվրոպական ֆինանսական հաստատություններին ուղղված նախագահ Ալիևի հրապարակային կոչերը՝ ավելի մեծ ճկունություն ցուցաբերել գազի ենթակառուցվածքների հարցում, եթե ԵՄ-ն ցանկանում է պահպանել և ընդլայնել ներմուծումը։ Եզրափակելով նա ասել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար «մեծ աշխատանք է անցկացնում տեղերում» և «նույնպես գործընկերների աջակցության կարիք ունի», հավելելով, որ Բրյուսելում արձագանքը եղել է «շատ դրական»։
 
«Եթե դուք պայքարում եք խաղաղության համար, ապա պետք է ցուցաբերվի նորմալ աջակցություն», - ասել է Հաջիևը»-, ասվում է հադվածում։

Caliber.Az
Դիտումներ: 11

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Բաքվի դատարանում մեղադրյալ Բեգլարյանի փաստաբանը հայտարարել է, իր պաշտպանյալն անմեղ է ԼՈՒՍԱՆԿԱՐ

150
28 Նոյեմբերի 2025 09:34
2

Tejas-ի կործանումը` հնդկական ՌԱՀ-ի ձախողման ցուցանիշ է Ալեսինը և Խլոպոտովը՝ Caliber.Az կայքում

148
28 Նոյեմբերի 2025 15:57
3

Կասպարովը երկակի սանդըղակով Նախկին չեմպիոնի երկերեսանիությունը որպես ռազմավարություն

136
28 Նոյեմբերի 2025 18:37
4

Առանձին համազորային բանակում ուսումնական հավաքներ են անցկացրել զինապարտների հետ

117
28 Նոյեմբերի 2025 18:11
5

Ադրբեջանի նախագահի օգնականը Բրյուսելում քննարկել է Զանգեզուրի միջանցքի զարգացման հարցը

109
28 Նոյեմբերի 2025 09:38
6

Ինչպես է Էջմիածինը յուրացրել Ալբանական եկեղեցին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

100
28 Նոյեմբերի 2025 18:02
7

Գաբալայում տեղի է ունեցել Մուստաֆաևի և Գրիգորյանի միջև բանակցությունների հերթական փուլը ԼՈՒՍԱՆԿԱՐ

96
29 Նոյեմբերի 2025 09:35
8

Իսլամական աշխարհի լիգայի գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան

75
28 Նոյեմբերի 2025 18:36
9

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սան Մարինոյի իր գործընկերոջ հետ

70
28 Նոյեմբերի 2025 09:18
10

ԱՄԷ ռազմական պատվիրակությանը պատմել են 44-օրյա պատերազմի մասին

70
28 Նոյեմբերի 2025 09:57
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading