twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղություն ընդեմ «միացումի» Հոգեհանգիստ հայ ռևանշիստների ձևով

02 Դեկտեմբերի 2025 10:36

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հեռանկարը, որի հիմքը դրվել է՝ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ՝ հանգստությունից զրկել է «միացում» տխրահռչակ գաղափարախոսության ջատագովներին, որի նպատակն է հանդիսանում Հայաստանի սահմանների ընդլայնումը հարևան  պետություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքները բռնակցման հաշվին։
 
Ինչպես հայտնի է, այս ուտոպիական գաղափարի առաջնագծում են ընդդիմությունը և մի շարք հոգևորականներ։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է նաև այն փաստը, որ այդ գործընթացում միանգամայն զգալի ավանդ են ներդնում որոշ հայ կեղծ քաղաքագետներ և այսպես կոչված հասարակական գործիչներ ու փորձագետներ։ Ժողովրդին փոխհաղորդելով հակակառավարական օրակարգ՝ նրանք փաստորեն Ադրբեջանի հետ հերթական պատերազմի կոչ են անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ 
 
Այս ռևանշիստական օրակարգը վերջերս էլ ավելի է ակտիվացել հայ և ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Բաքու և Երևան այցելությունների ֆոնին։ Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբը այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք, իսկ հոկտեմբերին Երևանում էր գտնվում ադրբեջանական պատվիրակությունը։
 
Այս նախաձեռնության հաջող իրականացումը սուր դիմադրություն է առաջացրել լրատվամիջոցների միջոցով հասարակական կարծիքի վրա ազդելու փորձ կատարողների շրջանում: Այսպես, Երևանի քաղաքագիտական միջավայրում փորձում են հայ հասարակությանը պարտադրել այն պատկերացումը, որ իբր «հայկական պատվիրակության Բաքու այցը հանդիսանում է ադրբեջանական տեղեկատվական ռազմավարության մի մասը, որը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար»: Մասնավորապես, դա են մատնանշում՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի բացահայտ սադրիչ հայտարարություններ, որոնք նա արել է հայկական լրատվամիջոցներից մեկում։
 
Նրա խոսքով, «Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական նպատակներից և շարունակում է տարածաշրջանում հայկական գործոնի լիակատար չեզոքացմանն ուղղված իր քաղաքականությունը»։
 
«2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին փորձում են հայ հասարակությանը համոզել նրանում, որ հաստատվել է երկարատև խաղաղություն, չնայած դա չի համապատասխանում իրականությանը։ Բաքուն և Անկարան պատրաստ են խաղաղ պայմանագիրը ստորագրել միայն այն դեպքում, եթե դա ծառայի իրենց շահերին՝ հակառակ դեպքում ճնշումներն ու թշնամական գործողությունները կշարունակվեն», - հայտարարել է Խալաթյանը՝ որի խոսքով, «խաղաղ պայմանագիրը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կլինի բավականաչափ ուժեղ, կամ երբ Ադրբեջանի և Թուրքիայի վրա առարկայական միջազգային ճնշում գործադրվի»։
 
Նման անհեթեթ պնդումները առճակատման շարունակման բացահայտ կոչ են։ Ինչպես տեսնում ենք, «միացումի» ջատագովները, առաջվա պես գտնվելով իրենց պատրանքների գերության մեջ և լիովին կտրված լինելով իրականությունից՝ ոչ մի կերպ չեն կարողանում գիտակցել այն փաստը, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը աջակցում է գործող իշխանությունների քաղաքականությանը, քանի որ հոգնել է ներքաղաքական իրարանցումից և ուզում է խաղաղություն իր հարևանների հետ։ Որպես փաստարկ կարելի է բերել այն փաստը, որ ի դեմս ղարաբաղյան կլանի ընդդիմությանը և եկեղեցուն՝ չհաջողվեց մեծ թվով մարդկանց դուրս բերել հակակառավարական հանրահավաքներին և փողոցային ցույցերին, չնայած իրենց զգալի ջանքերին։
 
Իր հերթին, Փարիզում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտնել է լիակատար վստահություն, որ «Հայաստանի քաղաքացիները աջակցում են խաղաղ օրակարգին»։ «Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կաջակցեն մեր ձեռքբերումներին: Իհարկե, կան տարբեր մտահոգություններ, դուք չէ որ գիտեք թե աշխարհում ինչպիսի խնդիրներ կան կապված ապատեղեկատվության և այլնի հետ: Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք նույնպես դա զգում ենք և աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ, ես չեմ կասկածում, որ Հայաստանի քաղաքացիները աջակցում են խաղաղ օրակարգին, խաղաղության գործընթացին, խաղաղության հաստատմանը, և նրանք անպայման կաջակցեն դրան»:
 
Զուգահեռաբար Հայաստանի ղեկավարը վճռականորեն տրամադրված է մաքրել երկրի քաղաքական միջավայրը ռևանշի քարոզիչներից, ինչպիսիք են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
 
Այսպիսով, խորհրդարանում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անվանել է լավ հնարավորություն՝ Ազգային ժողովը «արտաքին ազդեցության գործակալներից և նրանց առաջնորդներից» ազատելու համար:
 
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի իշխանությունները գրագետ աշխատանք են կատարել եկեղեցու հետ համաձայնության հասնելու համար: Եվ որպես արդյունք, մի խումբ հոգևորականներ արդեն իսկ աջակցություն են հայտնել Փաշինյանին, ինչը, անկասկած, պետք է գնահատել որպես Հայաստանի վարչապետի գաղափարախոսական հաղթանակ։
 
Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը, կարելի է ենթադրել, որ լրատվամիջցներում Հայաստանի քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված պաշտոնական Երևանի քաղաքականությունը վարկաբեկող և ռևանշի վրա հաշվարկված նետումները հաջողության չեն հասնի։

Caliber.Az
Դիտումներ: 209

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

215
10 Հունվարի 2026 10:38
2

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

160
10 Հունվարի 2026 09:58
3

Երևանը Բաքվին առաջարկում է առևտրային գործարք. հրապարակվել է ապրանքների ցանկը

98
10 Հունվարի 2026 10:13
4

Վլադանկա Անդրեևան հրաժեշտ է տալիս Ադրբեջանին

97
10 Հունվարի 2026 12:53
5

Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար

94
10 Հունվարի 2026 12:52
6

Ուջարում բացվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցված նոր դպրոց

92
10 Հունվարի 2026 12:27
7

Ալեքսանդր Վիննիկով. Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է

92
10 Հունվարի 2026 11:45
8

Արզու և Ալյոնա Ալիևաները այցելել են ապաստարան և սոցիալական վերականգնողական կենտրոն

91
10 Հունվարի 2026 12:55
9

Ադրբեջանա-ամերիկյան ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է

90
10 Հունվարի 2026 13:47
10

Թեհրանը նախատեսում է մինչև ապրիլ հողատարածք գնել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման համար

89
10 Հունվարի 2026 11:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading