twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նավթալանն ու Ղարաբաղի առողջարանները. Ադրբեջանում բուժական զբոսաշրջության առաջնահերթությունները Խազար Ախունդովի ակնարկը

30 0Հոկտեմբերի 2024 17:37

Վերջին տարիներին Ադրբեջանում իրականացվում են բուժական և առաողջարանային զբոսաշրջության ներուժի բացահայտման մի շարք միջոցառումներ։ Այսպես, Զբոսաշրջության պետական գործակալության (ԶՊԳ) մասնագետները մշակում են երկրի առողջապահական զբոսաշրջության ռազմավարություն, նախապատրաստվում է Նաֆթալան քաղաքի, որպես առողջարանային գոտու գործունեության մասին դրույթներ, Ղարաբաղի տարածաշրջանում բալնելոգիական առողջավայրերի վերականգման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Վերոնշյալ քայլերի վերջնական նպատակը՝ մուտքային (incoming)  զբոսաշրջության հոսքի մեծացնելու նպատակով նոր մասնագիտացված դեստինացիաների ձևավորումն է, բրենդների առաջմղումը և հայրենական առողջարանների միջազգային մակարդակով ներկայացնելը։ Բուժական ոլորտի ապագան նախօրեին քննարկվել է Շուշայում՝ ԶՊԳ-ի կողմից կազմակերպված «Ադրբեջանի առողջական զբոսաշրջությունը. ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ։
 
Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում Ադրբեջանում մեծ աշխատանք է կատարվել դեռ խորհրդային տարիներին ստեղծված բուժիչ և առողջապահական առողջարանները վերականգնելու ուղղությամբ. պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության սխեմայի վրա հենվելը հնարավորություն է տվել արագ վերականգնել ռեսուրսահումքային բազան և կառուցել ժամանակակից բալնեոլոգիական օբյեկտներ։ Հիմնական ջանքերն ուղղված են դեռ խորհրդային տարիներին հայտնի Նաֆթալան, Գալաալթի, Իստիսու և Դուզդաղ (Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն)  հանգստավայրերի վերակառուցմանը։ Այստեղ կառուցվել են հարմարավետ հյուրանոցներ, ստեղծվել են  ամենաառաջադեմ սարքավորումներով հագեցած ժամանակակից բուժարաններ, որի շնորհիվ հնարավոր եղավ բազմատակիկ ավելացնել մոտ և հեռավոր արտերկրից զբոսաշրջիկների թիվը։ Այսպես, 2016-2019 թվականներին այստեղ ամեն տարի բուժվել և հանգստացել է մի քանի տասնյակ հազար մարդ աշխարհի 70 երկրներից։ Այնուամենայնիվ, հայրենական ջերմային և առողջապահական առողջարանների ամենամեծ պահանջարկը եղել է Ռուսաստանի և հետխորհրդային այլ երկրների հյուրերի շրջանում, և զարմանալի չէ, որ այդ ուղղությունները ամեն տարի ներառվում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ), ռուսական «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության և այլնի  վարկանիշային աղյուսակներում: Միաժամանակ Աբշերոնում, Շաբրանում, Գաբալայում, Լենքորանում, Շեքիում և երկրի մի շարք այլ շրջաններում շարունակում են գործել ներքին զբոսաշրջիկներին գրավող առողջապահական և հանգստի տարբեր կենտրոններ։ Ներկայումս չօգտագործված պոտենցիալից կարելի է նշել մոտ 350 ակտիվ ցեխային հրաբուխները, որոնց բուժիչ ցեխը կարող է օգտագործվել բուժական նպատակներով։
 
Նշենք, որ հետհամաճարակային շրջանում ռեկրեացիոն ոլորտի վերածննդի սկիզբը համընկել է Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերականգնման և շինարարության լայնածավալ աշխատանքների հետ, որտեղ ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանների, սոցիալական և արդյունաբերական օբյեկտների շինարարության զուգընթաց սկսվեցին զբոսաշրջային ներուժի, այդ թվում նաև դրա բալնեոլոգիական հատվածի զարգացման ուղղությամբ աշխատանքները։
 
«ԶՊԳ-ի մասնագետները գնահատել են մեր երկրում բժշկական զբոսաշրջության հետ կապված հնարավորությունները և պատրաստել են «Ադրբեջանի առողջական զբոսաշրջությունը. ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարներ» զեկույցը։ Ոլորտը զարգացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տարբեր պետական և մասնավոր հաստատությունների, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- Շուշայում կայացած համաժողովի ժամանակ հայտնել է Պետգործակալության նախագահ Ֆուադ Նագիևը։
 
Հիշեցնենք, որ նշված քայլերի շրջանակներում այս տարի ԶՊԳ-ի մասնագետները սկսել են Ադրբեջանում առողջապահական զբոսաշրջության ռազմավարության մշակումը։ Մասնավորապես, փաստաթուղթը կմշակվի առողջապահական զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ռազմավարական մոտեցումների վերլուծության հիման վրա՝ բալնեոլոգիական հատվածում առաջատար միջազգային փորձի ներդրմամբ՝ հենվելով այնպիսի երկրների փորձի վրա, ինչպիսիք են Թուրքիան, Մալայզիան, Չեխիան, Թաիլանդը և այլն, ի վերջո, ռազմավարությունը կներառի այն ոլորտները, որոնք առավել հարմար են մեր երկրի հնարավորություններին: Նախատեսվում է նաև երեք տարի առաջ մշակված առողջապահական զբոսաշրջության վերլուծական փաստաթուղթը կատարելագործելու նպատակով հետազոտություններ կատարել օկուպացիայից ազատագրված տարածքներում, մասնավորապես՝ Քելբեջարի, Լաչինի և Շուշայի շրջաններում առողջապահական տուրիզմի բնական ռեսուրսների վերաբերյալ։ Առողջապահական տուրիզմի ռազմավարությունը մշակելիս հաշվի կառնվեն ծառայությունների արտահանման հիմնական ուղղությունները՝ incoming վեկտորը, գնահատվել է այս կամ այն ուղղությունների մրցունակությունը,  մտցվել են համապատասխան առաջարկներ։
 
Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են, նշել է ԶՊԳ-ի նախագահ Ֆ. Նագիևը։ «Թուրք մասնագետները ներգրավված են ռեսուրսների բազայի հետազոտման և զբոսաշրջության հնարավորությունների ուսումնասիրման մեջ՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, որտեղ կան առողջապահական զբոսաշրջության հարուստ ներուժ ունեցող բազմաթիվ շրրջաններ»:
 
Պետգործակալության ղեկավարի խոսքով, այս ուղղությամբ առանձնապես աչքի է ընկնում Քելբեջարի շրջանը իր բալնեոլոգիական հնարավորություններով. Քելբեջարում զբոսաշրջության զարգացման համար պատրաստված հայեցակարգային փաստաթղթում առաջարկված հինգ զբոսաշրջային և ռեկրեացիոն գոտիներից երկուսն ունեն առողջապահական զբոսաշրջության պրոֆիլ, ևս երկուսը հիմնված են հանքային ջերմային աղբյուրների ներուժի վրա: Առանցքային վայրերից ԶՊԳ-ի ղեկավարը նշել է նաև Լաչինի շրջանը, որը նույնպես հարուստ է հանքային և ջերմային ջրերով, իր հերթին Շուշա քաղաքի ռեկրեացիոն հնարավորությունների հիման վրա նախատեսվում է զարգացնել օդային և առողջապահական ուղղությամբ լեռնային առողջարաններ։ Մեր երկրում առկա գրեթե 930 հանքային աղբյուրներից ազատագրված տարածքներին բաժին է ընկնում տարբեր գազային և քիմիական բաղադրությունների բուժիչ ջրերի 120 հետազոտված աղբյուրներ։
 
Նշենք, որ Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում արդեն սկսվել են բալնեոլոգիական առողջարանների կառուցման աշխատանքները. մասնավորապես, աշխատանքներ են տարվում ՝Քելբեջարում ջերմային և հանքային բուժիչ աղբյուրներով, այդ թվում նաև Յուխարը և Աշաղը Իստիսու աղբյուրներով հարուստ ռեկրեացիոն և բալնեոլոգիական գոտու կառուցման ուղղությամբ։ Այստեղ կառուցվում է 145 սենյակով հյուրանոց և 10 քոթեջներ ներառող բժշկական և առողջապահական համալիր։ Մասնագետների կարծիքով, Քելբեջարի շրջանի բուժիչ ջրերը, ինչպես նաև բարենպաստ կլիման, լեռնային գեղատեսիլ լանդշաֆտը, անտառներն ու գետերը շատ շուտով կնպաստեն այս լեռնային շրջանը միջազգային մակարդակի հանգստավայրի և զբոսաշրջային գոտու վերածելուն։
 
Ոչ պակաս կարևոր է, որ առողջապահական զբոսաշրջության ռազմավարության մեջ հիմնական շեշտը ծրագրվում է դնել Նաֆթալանի բալնեոլոգիական առղջարանի ներուժի հետագա զարգացման վրա։ Պետության ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 28-ի «Բժշկական զբոսաշրջության զարգացման գործում Նավթալանի նավթի դերի բարձրացման հետ կապված լրացուցիչ միջոցառումների մասին», կարգադրության համաձայն նախատեսված է՝  Նավթալանի նավթի, որպես արտահանվող զբոսաշրջային արտադրանքի հետագա զարգացումը, նոր շուկաներ դրա դուրս բերման ընդլայնումը, ինչպես նաև նոր բժշկական հետազոտությունների անցկացումը և այդ ապրանքների բժշկական նպատակներով ավելի լայն օգտագործումը: Նախատեսվում են նաև միջոցառումներ՝ Նավթալանի նավթի վերամշակումից մինչև սպառման արժեքային շղթայի զարգացման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ «Նաֆթալանի նավթը առաջին տեղն է զբաղեցնում երկրի բնական բուժիչ պաշարների շարքում ու արդյունավետ է տարբեր հիվանդությունների բուժման համար, և երկրի բժշկական և առողջապահական հաստատությունների մոտ կեսը գտնվում է այդ քաղաքում»,- Շուշայում կայացած համաժողովի ժամանակ նշել է Ադրբեջանի առողջապահության փոխնախարար Նադիր Զեյնալովը։ . -Նախապատրաստվում է Նավթալան քաղաքի, որպես առողջարանային գոտու գործունեության դրույթներ, ինչպես նաև այսօր անհրաժեշտ է Նավթալանը ամբողջ աշխարհում գովազդել որպես ադրբեջանական ապրանքանիշ։ Դրա համար միայն գովազդը բավարար չէ, անհրաժեշտ են ապացույցներ և գիտական հոդվածներ միջազգային գիտական հրապարակումներում, բուժման նոր մեթոդների մասսայականացում»։
 
Պանելային նիստերի ընթացքում ֆորումի մասնակիցները նշել են, որ երկրի բալնեոլոգիական ներուժի արդյունավետ առևտրայնացման համար անհրաժեշտ է հաղթահարել որոշ ոլորտային խնդիրներ (տրանսպորտային ծառայությունների բարձր գներ, զբոսաշրջության սեզոնայնության գործոն), այդ թվում նաև անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը, բարձրացնել դրանց արդյունավետությունը և ընդհանուր առմամբ ոլորտի մրցունակությունը: «Այս ոլորտում իսկական, այսինքն՝ իրական և հուսալի ծառայությունների մատուցումը կբարձրացնի հիվանդների գոհունակությունն ու վստահությունը. ծառայությունները պետք է աչքի ընկնեն ոչ միայն բժշկական պրոցեդուրաների բարձր որակով, այլ նաև բուժման մեթոդներով, ինչպես նաև անհրաժեշտ է կանոնավոր ստուգումներ անցկացնել, որոնք թույլ կտան վերահսկել բժշկական զբոսաշրջության ծառայությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին»,- պանելային քննարկումների ժամանակ հայտնել է Կառլովի Վարիի ԲԲԸ և բալնեոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ալինա Հուսեյնլին:
 
Ընդհանուր առմամբ, Շուշայում կայացած համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին պրոֆիլային պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և առողջապահության  ու  բժշկական զբոսաշրջության ոլորտի շուրջ 200 մասնագետներ մեր երկրից, ինչպես նաև Թուրքիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Չեխիայից և Մալայզիայից, կայացել են պանելային քննարկումներ, բացի այդ բացվել է առողջապահական զբոսաշրջության ինդուստրիայի ցուցահանդեսը:

Caliber.Az
Դիտումներ: 243

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեսսի. Շնորհակալություն Բաքվին նման ջերմ ընդունելության համար ՏԵՍԱՆՅՈՒԹ

125
11 Դեկտեմբերի 2024 17:50
2

Ասադի տապալումը և Հայաստանի ցավը Ու Երևանի արևմտյան կողմնորոշման մասին խոսակցությունների գինը

118
11 Դեկտեմբերի 2024 14:19
3

Հայաստանը և Եղիշե Չարենցի իրավացիության հաստատումը Սադրանքներ և երեսպաշտություն

99
11 Դեկտեմբերի 2024 12:56
4

Զառանցանք Բրեդի կողմից Շերմանի և ԱՄՆ-ի մյուս հայ լոբբիստների մասին

84
12 Դեկտեմբերի 2024 22:49
5

Բաղձալի մեկ ու կես դյույմը Փաշինյանը խնդրում է բարեկամություն Թրամփի հետ

82
13 Դեկտեմբերի 2024 13:45
6

Արտաքին և ներքին գործեր Արարատ Միրզոյաի տարօրինակ պատասխանները

81
12 Դեկտեմբերի 2024 12:46
7

Տհասության հռչակագիր Փաշինյանը նորից «պաշտպանել է» սահմանադրությունը

78
12 Դեկտեմբերի 2024 17:40
8

Ադրբեջանում կարող է նվազեցվել զորակոչի առավելագույն տարիքը

76
13 Դեկտեմբերի 2024 13:03
9

Հաջիև. Ֆրանսիան Հայաստանի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է

76
12 Դեկտեմբերի 2024 17:01
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի կողմնակալ հայտարարությունը

60
12 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading