Առանց արյան և նախապայմանների
    Ադրբեջանի դրոշը Գազախի ազատագրված գյուղերի վրա

    Վերլուծություն  25 Մայիսի 2024 - 13:12

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Այսօրվա օրը իրավամբ կարելի է անվանել ևս մեկ առանձնահատուկ օր հետկոնֆլիկտային Ադրբեջանի պատմության մեջ։ Ինչպես ավելի վաղ արդեն հաղորդվել է՝ 2024 թվականի ապրիլի 19-ին, Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարության համապատասխան՝ Գազախի շրջանի Բաղանիս Այրըմ, Աշաղը Ասքիփարա, Խեյրըմլի և Գըզըլհաջըլին գյուղերի օկուպացիայից ազատագրումն ապահովելու նպատակով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովը ստորագրել է՝ պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը։ Կատարված սահմանազատման աշխատանքների շնորհիվ որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որն ապահովել է Ադրբեջանի Գազախի շրջանի նշված չորս գյուղերի տարածքների (6,5 կմ2) վերադարձը Ադրբեջանին։

    Եվ ահա, 2024 թվականի մայիսի 24-ին, 90-ական թվականների սկզբից հայկական օկուպացիայի տակ գտնվող այս չորս գյուղերի տարածքները վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը օբյեկտիվորեն հանդիսանում է ադրբեջանական դիվանագիտության հերթական ձեռքբերումը, որը ցույց տվեց իսկական վարպետության դաս՝ պաշտպանելով պետության ազգային շահերը։

    Այս առումով կարևոր է նշել, որ Ադրբեջանը Գազախի շրջանի բոլոր չորս գյուղերը իր վերահսկողության տակ վերադարձրեց առանց մեկ կրակոցի և արյունահեղության՝ նախագահ Իլհամ Ալիևի ընդամենը մեկ խոսքով։ Նրանից հետո, երբ 2020 թվականին նախագահ Ալիևը բարձրացրեց՝ օկուպացված սահմանամերձ գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու հարցը, այս ուղղությամբ անցկացվել է քրտնաջան աշխատանք, որի արդյունքն են դարձել՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին չորս գյուղերը վերադարձնելու վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

    Դրա հետ մեկտեղ, դեռ այս տարվա սկզբին, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ օկուպացիայի տակ մնացած ադրբեջանական գյուղերի վերադարձի հետ կապված հարցը մշտապես գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների օրակարգում։ «Չորս ոչ անկլավային գյուղերը պետք է անվերապահորեն վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է անկլավային գյուղերին, ապա անհրաժեշտ է ստեղծել առանձին փորձագիտական խումբ և քննարկել։ Մենք համարում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն։ Այդ անկլավներ տանող ճանապարհներին պետք է պայմաններ ստեղծվեն այնտեղ ապրած մարդկանց վերադարձի համար»,- միանշանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

    Հարկ է նշել, որ սահմանազատման գործընթացի սկիզբը, ինչին պնդում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի կողմից Գազախի շրջանի չորս գյուղերի հանձնումը հանդիսանում է գլխավոր պայմաններից մեկը՝ Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ձեռքբերման ճանապարհին։ Ադրբեջանը փուլ առ փուլ շարժվել է դեպի այդ իրադարձությունը՝ նախ հաղթելով 2020-թ. 44-օրյա պատերազմում, այնուհետև փայլուն իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում լիովին վերականգնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

    Այսօրվա իրադարձությունը դարձել է՝ մեր երկրի կողմից ձեռք բերված հաջորդ նպատակների տրամաբանական արդյունքը։ Առաջինը, Ադրբեջանը միանձնյա փոխել է ուժերի նախկին հարաբերակցությունը Հարավային Կովկասում, դրանով իսկ տարածաշրջանում ստեղծելով նոր աշխարհաքաղաքական իրականություն, վերջ դնելով հայկական ագրեսիային։

    Երկրորդը, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված փոխված կոնֆիգուրացիան Հայաստանին ստիպում է ընդունել նոր իրողությունները։

    Սա հաստատել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նրա կողմից հնչեցվել են այս տարվա ապրիլին՝ ի պատասխան հայկական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելու վերաբերյալ հարցերին։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը հատուկ շեշտադրում է արել նրա վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ են կարողացել սահմանի մի մասի խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

    «Ես չէի ցանկանա, որ մենք գերագնահատենք այն, ինչ տեղի է ունեցել, բայց ես նաև չէի ցանկանա, որպեսզի մենք էլ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հարցը լուծեցին բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Փաշինյանը։

    Հայաստանի վարչապետի հայտարարություններից հետևում էր, որ Երևանում լրջորեն մտածում են Բաքվի նկատմամբ իր քաղաքականությունը վերանայելու մասին և մտադիր են հետևել խաղաղ օրակարգին, որը համառորեն պահանջել է Ադրբեջանը։ Պարզ ասած, Բաքուն իր հետևողական գործողություններով և քայլերով սթափեցրել է Երևանին, որի արդյունքում մենք բոլորս դարձել ենք՝ «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ» սադրիչ արտահայտության, ժամանակին Ջըդըր դյուզի վրա հարբած շմոլքում պարած հեղինակի արմատապես փոխված հռետորաբանության ականատեսներ։ Ըստ երևույթին, Հայաստանի ղեկավարությունը վերջապես հասկացել է, որ ավելի լավ է ուրիշի ունեցվածքը տալ «բարեկամաբար», քանի դեռ դա առայժմ հնարավոր է։ Այդ նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած սթափ դատողությունները այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում պայքարել Ղարաբաղի համար։

    Հատկանշական է նաև այն, որ հարցազրույցում Հայաստանի վարչապետը կարծիք է հայտնել Գազախի շրջանում սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին. «Կարծում եմ, որ մենք արդեն ցուցադրել ենք մեր անկեղծությունը սահմանազատման գործընթացում այսօր ընդունված որոշումներով։ Մենք ցուցադրել ենք մեր անկեղծությունը, քանզի արել ենք նաև հետևյալը. արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական գյուղերում, մասնավորապես խոսքը 4 գյուղերի մասին է՝ Բաղանիս Այրըմ, Աշաըի Ասքիփարա, Խեյրըմլի և Գըզըլհաջըլը, որպեսզի այս գյուղերում, որտեղ այժմ մարդիկ չեն ապրում, հնարավոր դառնա մարդկանց կյանքը»,- ասել է Հայաստանի վարչապետը։

    Իսկապես, Հայաստանի վարչապետը իրավացի է նրանում, որ այս գյուղերում անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի այնտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, միայն լռել է այն մասին, որ այս բոլոր վայրերը կյանքի համար անպիտանի են դարձել օկուպացիայի տարիներին Հայաստանի կողմից բարբարոսական գործողությունների հետևանքով։ Հայաստանի կողմից Գազախի շրջանի գյուղերի զավթման պատմությունը գալիս է հեռավոր 90-ականներին։ Հիշեցնենք, որ Աշաղը Ասքիփարա գյուղը Հայաստանի կողմից զավթվել էր 1992 թվականի հունիսի 14-ին, Գըզըլհաջըլըն՝ 1992 թվականի մայիսի 11-ին, Խեյրիմլին՝ 1992 թվականի մարտի 8-ին և Բաղանիս Այրիմը՝ 1990 թվականի մարտի 24-ին։ Հիշեցնենք, որ Բագանիս Այրըմ գյուղի օկուպացիան ուղեկցվել է հայ զինյալների կողմից անհավատալի դաժանությամբ։ Հիշեցնենք, որ 1990 թվականի մարտի 23-ի լույս 24-ի գիշերը հայերը զրահամեքենաներով և տանկերով ներխուժեցին Բաղանիս Այրըմ գյուղը։ Այդ ողբերգության ժամանակ 10 մարդիկ ենթարկվել են խոշտանգման և սպանվել են (մահացածների թվում են երկու երիտասարդ կանայք՝ 30 և 23 տարեկան, ինչպես նաև երկու ամսական երեխա), 12 տուն թալանվել և այրվել է, 438 բնակիչ վտարվել են գյուղից։ Բաղանիս Այրըմի ցեղասպանությանը վերաբերող դրվագով 18 մարդկանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 103 (Ցեղասպանություն) և 107 (Բնակչության արտաքսում և հարկադիր տեղահանում) հոդվածներով։

    Օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում Հայաստանը նպատակաուղղված ավերել է ադրբեջանական գյուղերը՝ ոչնչացնելով մշակութային և պատմական ժառանգությունը՝ իր հետևից թողնելով միայն ավերակներ։

    Վերջում հարկ է նշել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հստակ ուղերձը Հայաստանի ղեկավարությանը՝ Լաչինում COP29-ի շնորհանդեսին իր ելույթի ժամանակ։

    «Հարավային Կովկասի տարածաշրջանում կազմավորվել են նոր իրողություններ։ Ադրբեջանը ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հարկադիր վերաբնակների և փախստականների իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը։

    Իրոք, հիմա, երբ Ադրբեջանը նպատակաուղղված վերակենդանացնում է Ղարաբաղը, հատկապես այս խնդիրը հետաձգում չի հանդուրժում։ Մեր հայրենակիցների զանգվածային վերադարձը իրենց պապենական տարածքներ՝ այսօր երկրի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Եվ այս գործընթացին ուշադիր հետևում են ինչպես մեր բարեկամները՝ հարգանքով և հավանությամբ, այնպես էլ մեր թշնամիները՝ նախանձով և զայրույթով։ Իհարկե, չէ որ նրանք երկար տարիներ փորձում էին փայտ խրել մեր անիվների մեջ, բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտական ջանքերի արդյունքում՝ Ադրբեջանը վերադարձրեց Գազախի շրջանի չորս գյուղերը։ Վերդարձրեց առանց արյան և մեկ կրակոցի։ Եվ սա նախագահ Ի.Ալիևի, ադրբեջանական ժողովրդի և մեր երկրի ևս մեկ հաղթանակն է։

    Caliber.Az

    Դիտումներ: 106

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Խաղաղություն առանց «դանակների» գրպանում Caliber.Az YouTube ալիքի tեսանյութ

24 Հունիսի 2024 - 22:10

Միջնադարյան Ադրբեջանը Մատենադարանի արխիվում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Հունիսի 2024 - 20:26

Ռազմատուգանքներ, փոխհատուցում և վնասի հատուցում Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

25 Հունիսի 2024 - 15:07

Հեռանալ չի կարելի, մնալ Երևանը դես ու դեն է ընկնում հանգրվանի փնտրումների մեջ

25 Հունիսի 2024 - 09:43

Ճշմարտության պահն ու Հայաստանի անկեղծության փորձությունը Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

22 Հունիսի 2024 - 12:40

Մրցույթը շարունակվում է, պրծում չկա թեկնածուներից Այդ զվարճալի հարևանները և նրանց հովանավորները

22 Հունիսի 2024 - 13:43
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ միջև կայացել են 11-րդ հյուպատոսական խորհրդակցությունները

    26 Հունիսի 2024 - 10:39

    «Բաքվի և Երևանի միջև խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության»

    Դմիտրի Մալիշևը՝ Caliber.Az-կայքում

    26 Հունիսի 2024 - 09:30

    Իլհամ Ալիևը կիսվել է Ազգային հերոս Նաթիգ Գասըմովին նվիրված հրապարակմամբ

    26 Հունիսի 2024 - 09:19

    Ադրբեջանի նախագահը Զինված Ուժերի օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ

    26 Հունիսի 2024 - 09:16

    Զաքիր Հասանով. Հակաահաբեկչական գործողության ընթացքում հակառակորդը կարճ ժամանակում ջախջախվել է

    26 Հունիսի 2024 - 09:12

    Պարզվել է Ղարաբաղյան Աաաջին պատերազմում անհետ կորած ևս 20 անձի ինքնությունը

    26 Հունիսի 2024 - 08:53

    Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սլովենիային

    26 Հունիսի 2024 - 08:40

    Նաթիգ Գասըմովը արժանացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման

    26 Հունիսի 2024 - 08:37

    Բայրամովը Խովաևին պատմել է Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտների մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 08:30

    Ադրբեջանում նշվում է Զինված Ուժերի օրը

    26 Հունիսի 2024 - 07:56

    Azercosmos-ը և չեխական ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

    25 Հունիսի 2024 - 21:52

    Միջնադարյան Ադրբեջանը Մատենադարանի արխիվում

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Հունիսի 2024 - 20:26

    ՈԿԿ-ների ներկայացուցիչներն այցելել են Զանգիլանի մզկիթ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 17:58

    ՌԴ փոխվարչապետը՝ ՀՀ իշխանություններին. մենք նվերներ չենք բաժանում

    25 Հունիսի 2024 - 17:32

    ՈԿԿ-ների համագործակցության ֆորումի մասնակիցները կոչ են հղել Իլհամ Ալիևին

    25 Հունիսի 2024 - 16:58

    ISESCO-ի գլխավոր քարտուղար. Շուշայի երիտասարդական ֆորումը քայլ է դեպի ժողովուրդների միջև խաղաղություն

    25 Հունիսի 2024 - 15:37

    Ռազմատուգանքներ, փոխհատուցում և վնասի հատուցում

    Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

    25 Հունիսի 2024 - 15:07

    Խորհրդարանը հաստատել է Սոցիալական պաշտպանության պետական ​​հիմնադրամի բյուջեի փոփոխությունները

    25 Հունիսի 2024 - 14:55

    Շուշայում մեկնարկել է երիտասարդությանը նվիրված միջազգային ֆորումը

    25 Հունիսի 2024 - 14:48

    Ադրբեջանական ՈԿԿ-ները քննարկել են Հայաստանում գիշատիչ հանքարդյունաբերությունը

    25 Հունիսի 2024 - 13:58

    Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների շարքում է

    25 Հունիսի 2024 - 13:35

    Իլհամ Ալիևը շնորհավորել է իր սլովենացի գործընկերոջը

    25 Հունիսի 2024 - 13:12

    ԵՄ-ն և Հայաստանը. չարժե գայթակղվել

    Նաչկեբիան և Գրադովը՝ Caliber.Az-կայքում

    25 Հունիսի 2024 - 12:47

    ԱԵ-ի ղեկավարը Թուրքմենստանում քննարկել է Միջին միջանցքի դիվերսիֆիկացումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 12:25

    ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են կալանավորված ղարաբաղցի անջատականներին

    25 Հունիսի 2024 - 12:04

    Վաշինգտոնը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև շփումներին

    25 Հունիսի 2024 - 11:46

    ՀԱՊԿ. Դաղստանում ահաբեկչական ակտերը կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում

    25 Հունիսի 2024 - 11:07

    Կանակ իրավապաշտպան. Ադրբեջանը աջակցել է մեր արդար պայքարին

    25 Հունիսի 2024 - 10:47

    Ադրբեջանի դեսպանն առաջարկել է Բաքու-Կահիրե չվերթեր բացել

    25 Հունիսի 2024 - 10:19

    Հեռանալ չի կարելի, մնալ

    Երևանը դես ու դեն է ընկնում հանգրվանի փնտրումների մեջ

    25 Հունիսի 2024 - 09:43

    Հաջորդ տարի նախատեսվում է վերսկսել ուսումնական գործընթացը Շուշայում, Խանքենդիում և Խոջալիում

    25 Հունիսի 2024 - 09:39

    Ահա թե ինչպես է Ադրբեջանը մեծ թունելներ կառուցում Ղարաբաղում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Հունիսի 2024 - 09:28

    Ուորլիկ. Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելը նոր սադրիչ տարր է

    25 Հունիսի 2024 - 08:36

    Խաղաղություն առանց «դանակների» գրպանում

    Caliber.Az YouTube ալիքի tեսանյութ

    24 Հունիսի 2024 - 22:10

    Խանքենդիում ստորագրվել է ECOLEAD նախագծի վերաբերյալ հուշագիր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Հունիսի 2024 - 18:15

    ANAMA-ն՝ Ղարաբաղում ականազերծման մասին

    24 Հունիսի 2024 - 17:56

    Ադրբեջանում տեղի կունենա խորհրդարանական նիստ COP29-ի շրջանակներում

    24 Հունիսի 2024 - 17:51

    Կլաարը՝ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների առաջընթացի մասին

    24 Հունիսի 2024 - 17:22

    Քաղաքագետ Խաչիկյան. Ադրբեջանը պրագմատիկ քաղաքականություն է վարում, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է

    24 Հունիսի 2024 - 17:14

    Ալիևը կարգադրել է պարգևատրել պետծառայողներին

    24 Հունիսի 2024 - 17:01

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ