Սոցիում
A+
A-
Գլխավոր քարտուղար. COP29-ում կներկայացվի ՕՊԵԿ-ի տաղավարը
17 0Հոկտեմբերի 2024 14:22
ՕՊԵԿ-ը Բաքվում կներկայացնի իր տաղավարը COP29-ում։
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը Վիեննայում անցկացվող կլիմայի փոփոխության հարցերով 26-րդ համակարգող խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Հայթամ ալ-Գայսն ընդգծել է կլիմայի ֆինանսավորման ոլորտում նոր հավաքական նպատակի կարևորությունը:
«ՕՊԵԿ-ի քարտուղարությունը կշարունակի հետևել կլիմայական քննարկումներին և գործընթացներին՝ սերտ կապ պահպանելով պատվիրակությունների հետ: Բացի այդ, COP29-ին կներկայացվի ՕՊԵԿ-ի տաղավարը, որտեղ կազմակերպությունը կկիսվի արտանետումների կրճատման, էներգետիկ անվտանգության ապահովման հարցում իր տեսլականով»,- նշել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 13