Ալիևն ու Փաշինյանը Կազանում քննարկել են խաղաղ գործընթացը
Հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել` Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Ըստ AZERTAC-ի՝ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջխաղացումը, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտաքին գործերի նախարարներին հանձնարարականներ են տրվել՝ շարունակել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ այն հնարավորինս արագ վերջնական տեսքի բերելու և կնքելու նպատակով։
15:25
Կազանում անցկացվող BRICS XVI գագաթնաժողովի շրջանակում Outreach/BRICS+ ձևաչափով մեկնարկել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։