Սպորտ
A+
A-
Ադրբեջանը խաղալու է Հայաստանի հետ
15 Փետրվարի 2023 15:37
Որոշվել են՝ ԵՎՐՈ-ի C դիվիզիոններում Ադրբեջանի բասկետբոլի աղջիկների և տղաների մրցակիցները։
Caliber.Az-ը հայտնում է, որ մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը B խմբում կխաղա Անդորրայի, Մոլդովայի և Ալբանիայի հավաքականների հետ։ Այս հանդիպումները կանցկացվեն հուլիսի 18-23-ը Անդորրայում։
Տղաները (Մ-16) նույնպես հայտնվել են B խմբում, որտեղ կհանդիպեն Ալբանիայի, Կիպրոսի, Հայաստանի և Սան Մարինոյի ընտրանիների հետ։ Այս խմբի հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյում։
Մ-18 հավաքականը C խմբում է, որտեղ կխաղա Մալթայի, Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ։ Այդ հանդիպումները Բաքվում կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 6-ը։
Caliber.Az
Դիտումներ: 117