Սպորտ
A+
A-
Ադրբեջանն առաջին անգամ կհյուրընկալի երիտասարդական ԵՎՐՈ-ն
05 Հունվարի 2023 13:30
Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (Մ-22):
Ինչպես հաղորդում է Azerisport.com-ը, համապատասխան որոշումը հայտնել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան։ Քվեարկության արդյունքներով՝ Ադրբեջանի թեկնածությունն առաջ է անցել Բուլղարիայից և Ռումինիայից՝ ստանալով երիտասարդական ԵՎՐՈ-ն հյուրընկալելու իրավունք։ Առաջնությունը կանցկացվի Բաքվում այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ ԵՎՐՈ-ի ճշգրիտ ժամկետները կհայտարարվեն մոտ օրերս։
Կոնֆեդերացիան որոշել է նաև Ռումինիային հանձնարարել պատանեկան ԵՎՐՈ-ի անցկացումը հուլիսին, իսկ Սլովենիային՝ օգոստոսին դպրոցականների շրջանում մրցումը։
Caliber.Az
Դիտումներ: 113