Ադրբեջանն ու Իտալիան ռեկորդներ են սահմանում՝ 15 մլրդ դոլարի շրջանառությամբ Ալիևի ու Կրոզետտոյի հանդիպման մանրամասները
Ադրբեջանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 15 մլրդ դոլարը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությանը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Իտալիան ունի բարձր զարգացած ռազմատեխնիկական արդյունաբերություն, և հունիսի 26-ին Ադրբեջանին ներկայացված C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարումը գնահատել է՝ որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ:
Իտալիայի պաշտպանության նախարարն իր հերթին պետության ղեկավարին շնորհավորանքներ է փոխանցել՝ հունիսի 26-ին նշվող Ադրբեջանի Զինված ուժերի օրվա առթիվ։
Նշելով մեծ պատվիրակության կազմում Ադրբեջան այցելելու կարևորությունը՝ Գիդո Կրոզետտոն գոհունակություն է հայտնել՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության մեկնարկի կապակցությամբ։