Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում միջին ամսական աշխատավարձն աճել է 11 տոկոսով
14 Մարտի 2022 22:15
2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ վարձու աշխատողների թիվն Ադրբեջանում կազմել է 1 մլն 679,1 հազար մարդ, որից 901 հազարը զբաղված է պետական հատվածում, 778,1 հազարը՝ ոչ պետական։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին։
2021 թվականին երկրում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2021 թվականի համեմատ աճել է 10,9 տոկոսով և կազմել 765,9 մանաթ։
Caliber.Az
Դիտումներ: 609