twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

31 Հունիսի 2025 17:34

Դասականներին պետք է ոչ միայն կարդալ, այլև կարդալ և նույնիսկ վերընթերցել: Չէ որ իրական կյանքում հաճախ կարելի է հանդիպել այն բանին, ինչ նրանք նկարագրել են իրենց ստեղծագործություններում: Տես, օրինակ՝ Իլֆի և Պետրովի «12 աթոռ» վեպում գունեղ պատմվում է այն մասին, թե ինչպես ինժեներ Շչուկինի կինը՝ Էլոչկան, որի բառապաշարը չափազանց սահմանափակ է, բայց ներառում էր «գնանք տաքսոյով» արտահայտությունը, մրցույթ է կազմակերպել ամերիկացի միլիարդատեր Կոռնելիուս Վանդերբիլտի դստեր հետ, որի մասին ամերիկուհին ոչինչ չգիտեր և ոչ էլ տեսել էր:
 
Իսկ ահա մարդակեր Էլոչկայի և նրա ընկեր Ֆիմայի ջանքերին ձայնակցող իրական կյանքից մի օրինակ: Ուրեմն, խորհրդարանական «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, միյայն իրեն հայտնի ճանապարհներով ներթափանցելով հայտնի Մարգո Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի «Աբովյան time»  (միայն անունն արդեն ինչ-որ բան արժե) հաղորդման մեջ, սկսել է քննարկել գլոբալ բաների մասին։  
 
Հայաստանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործերով այս մեղադրյալը իրեն թույլ է տվել եթերում անել համաշխարհային կենտրոնների անունից հաստատված հայտարարություններ, մասնավորապես, այն մասին որ նրանք (աշխարհի կենտրոնները) «մտահոգված են թուրք-ադրբեջանական ագրեսիայով»։
 
Ոչ, մենք իհարկե, հասկանում ենք՝ այսպես ասած, պաշտոնեական դիրքի չարաշահումներով, պետական միջոցների յուրացմամբ և հափշտակությամբ բավականին քրքրված դեմքը իրեն վերադարձնելու Մինասյանի ցանկությունը, բայց դա՝ ազգայնական, ռևանշիստական և հակաադրբեջանական տրամադրությունների տարածման և բորբոքման միջոցով անելը՝ շատ և շատ կասկածելի ուղի է։

Առաջինը, կարող են շատ վրդովվել այդ նույն «աշխարհի կենտրոնները», որոնք եազում էլ չեն մտածել այն մասին, որպեսզի Մինասյանի առջև հաշիվ տան իրենց ծրագրերի վերաբերյալ։
 
Երկրորդը, նման միջոցով կարելի է ոչ թե համբավը վերականգնել, այլ հեշտությամբ ձեռք բերել ուժեղ հալյուցինոգեն ազդեցությամբ արգելված դեղամիջոցներով հրապուրվող անձի կարգավիճակ։ Քանի որ ոչ մի «ագրեսիա» Հայաստանի դեմ չի եղել՝ Ադրբեջանը պարզապես վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։ Եվ համաշխարհային հանրությունը ճանաչել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո կազմավորված իրողությունները։ Այսօր ոչ մի առաջատար երկիր կասկածի տակ չի դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Առավել ևս, բոլոր առանցքային միջազգային դերակատարները՝ ԱՄՆ-ից մինչև ԵՄ-ի երկրներ՝ կոչ են անում հնարավորինս շուտ կնքել խաղաղ պայմանագիր Բաքվի և Երևանի միջև։ Սա՝ փաստ է, իսկ փաստը, ինչպես բոլորը գիտեն, համառ բան է։
 
Բացի այդ, խորհրդարանական խմբակցության քարտուղարը պետք է հիշի, որ հենց Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ և գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահել ադրբեջանական տարածքները՝ անտեսելով հայկական զորքերը օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։
 
Այնուհետև, Արծվիկ Մինասյանը վերոհիշյալ հաղորդման մեջ ափսոսանք է հայտնել «միջազգային կարգին սպառնացող վտանգների» վերաբերյալ։ Ո՞վ, եթե ոչ ինքը, պետք է իմանա, որ հենց այդ «միջազգային կարգը», որի մասին նա հիմա այդքան վառվում է՝, կաթվածահար էր եղել այդ թվում նաև իր երկրի ագրեսիվ քաղաքականությամբ։ Եվ միայն Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ Հարավային Կովկասի տարածաշրջանը ստացել է խաղաղություն հաստատելու շանս։ Բայց հայկական կողմը անընդհատ տորպեդահարում է խաղաղ գործընթացը՝ ամեն կերպ խուսափելով Ադրբեջանի հիմնավորված պահանջները կատարելուց։
 
Գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի սահմանադրությունը, որի նախաբանում կա հղում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Անկախության հռչակագրին։ Եվ քանի դեռ այն գոյություն ունի Հայաստանի հիմնական օրենքում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության բոլոր հայտարարությունները մնում են միայն պարզապես խոսքեր։ 
 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի սահմանադրությունում իրականությանը և միջազգային իրավունքին  համապատասխան փոփոխություններ մտցնելու Բաքվի պահանջը բացարձակապես օրինական է: Ընդգծենք նաև, որ այսօր միջազգային հանրությունը՝ Եվրամիությունից մինչև Վաշինգտոն, հստակորեն հայտարարում է. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այժմ հնարավոր է, քան երբևէ: Եվ Երևանի հետ խաղաղ բանակցությունները նախաձեռնած պաշտոնական Բաքուն նույնպես պատրաստ է խաղաղության, բայց բացարձակապես արդարացված պահանջների կատարման պայմանով։
 
Սակայն Մինասյանի նման մարդիկ չեն կարողանում ընդունել իրականությունը և շարունակում են ապրել անցյալով՝ խորհուրդ տալով երազել «ռևանշի» մասին: Բարեբախտաբար, նրանց թիվը գնալով նվազում է: Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 47%-ը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրին: Այնպես որ, Մինասյանը զարմանալիորեն հեռու է ոչ միայն համաշխարհային աշխարհաքաղաքական օրակարգը իմանալուց, այլ նաև իր համաքաղաքացիների մտատրամադրվածությունը հասկանալուց։
 
Եվ նա չպետք է աղտոտի եթերը այնպիսի առարկաների և իրերի մասին հայտարարություններով, որոնք նա՝ իր «մեծ Հայաստան» առասպելի վրա կենտրոնացած մտքով երբեք չի կարողանա հասկանալ կամ ընդգրկել: Ինչպես ասում են՝ դա իր տեղը չէ։ 

Caliber.Az
Դիտումներ: 161

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը ստիպված կլինի հարմարվել այն բանին, որ Ադրբեջանը՝ իրոք անկախ պետություն է։ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում

181
29 Հունիսի 2025 19:54
2

Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել

170
31 Հունիսի 2025 09:19
3

«Մեծ վերադարձ». Խըդըրլը ժամանած ընտանիքներին հանձնվել են նոր տների բանալիները Թարմացված է

164
31 Հունիսի 2025 17:13
4

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

161
31 Հունիսի 2025 17:34
5

Եվրոպական-ադրբեջանական կենտրոնը արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմնակալ բանաձևի նախագծին

158
31 Հունիսի 2025 10:02
6

Էլնուր Շահհուսեյնովը Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումների մեկնարկի մասին

157
31 Հունիսի 2025 09:16
7

Գաֆարովան Ժնևում հանդիպումներ է ունեցել Վերոնա Մերֆիի և Իգոր Գրոսուի հետ

156
31 Հունիսի 2025 10:01
8

Երկրաշարժ Քելբաջարում

154
31 Հունիսի 2025 11:22
9

Տագնապ սահմանին. Ադրբեջանի ՊՍԾ-ն ձերբակալել է սահմանախախտների

152
31 Հունիսի 2025 11:44
10

Գաֆարովա. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս կայուն զարգացման օրակարգին

150
31 Հունիսի 2025 11:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading