Ղարաբաղ
A+
A-
Ազատագրված տարածքներում կառուցվելու է երկու ջրամբար
03 Հունիսի 2022 17:13
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում նախատեսվում է երկու ջրամբարների կառուցում և եղածների վերականգնում։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է՝ Ադրբեջանի մելիորացիայի և ջրային տնտեսության ԲԲԸ-ի փոխնախագահ Զաքիր Գուլիևը։
«Այս տարածքներում մենք իրականում ջրամբարներ ունենք, դրանցից իրականացվել է Թերթերի շրջանի Սուգովուշանի, Աղդամի շրջանի Խաչընչայի և Ֆիզուլիի շրջանի Քյոնդելյանչայի ջրամբարների տեխնիկատնտեսական հիմնավորման և վերականգնման նախագիծը։ Ամենայն հավանականությամբ՝ կարճ ժամանակում դրանց հիմնանորոգման և վերականգնման մրցույթներ կանցկացվեն: Բացի այդ, Բարգուշադչայ և Հաքարի գետերի վրա նախատեսվում է կառուցել նոր ջրամբարներ՝ 60 և 90 մլն խմ ծավալով»,- ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 126