Աշխատանքային խմբի անդամներն այցելել են Ջաբրայիլ, Զանգիլան և Դաշալթը գյուղ
Հունիսի 16-17-ը Համակարգող շտաբի միջգերատեսչական կենտրոնի գիտության, կրթության և մշակույթի հարցերով աշխատանքային խմբի անդամներից և փորձագետներից կազմված պատվիրակությունը այցելել է Ջաբրայիլի, Զանգիլանի շրջաններ և Շուշայի մերձակայքում գտնվող Դաշալթը գյուղ։ Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում կայացել է աշխատանքային խմբի հերթական նիստը։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այցի շրջանակներում աշխատանքային խմբի անդամները ուսումնասիրել են Խուդաֆերինի կամուրջները, Սուլթան Ալլահվերդիի բաղնիքը Ջաբրայիլի շրջանում և Դաշքեսան գյուղի մզկիթը։ Շուշա քաղաքում քննարկումների ընթացքում հնչել են գիտնական-մասնագետների կարծիքները հուշարձանների պահպանության, պաշտպանության, վերականգնման և զարգացման վերաբերյալ, համապատասխան ցուցումներ են տրվել համապատասխան կառույցներին։
Դաշալթը գյուղի տարածքի ստուգման ընթացքում Զբոսաշրջության պետական գործակալության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին տեղեկացրել են, որ ապագայում գյուղը նախատեսվում է օգտագործել որպես զբոսաշրջային ուղղություն։
Զանգիլանի շրջանում աշխատանքային խումբն ուսումնասիրել է Մամեդբեյի գյուղում գտնվող 14-րդ դարի ութանկյուն դամբարանը, 19-րդ դարի մզկիթը Մալաթքեշին գյուղում և Ադրբեջանի միջնադարյան ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը՝ «Շահրի Շարիֆանը»։







