Սոցիում
A+
A-
Գուրբան Եթիրմիշլի. Ադրբեջանում առաջիկա օրերին աղետալի երկրաշարժի հավանականություն չկա
10 Մարտի 2023 15:35
«Ադրբեջանը գտնվում է Ալպիա-Հիմալայան սեյսմիկ գոտում։ Չկա այնպիսի օր, որ Ադրբեջանում 25-30, երբեմն նույնիսկ 50-60 երկրաշարժ տեղի չունենա»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասել է՝ ԱԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ մեկ ժամվա ընթացքում 20 փոքր ցնցումներ են տեղի ունեցել մի տարածքում. «Բայց ոչ ոք դա չի զգացել։ Սեյսմոգեն տարածաշրջանի համար նման երկրաշարժերի առկայությունը անխուսափելի է։ Ադրբեջանում առաջիկա օրերին աղետալի, ավերիչ երկրաշարժի հավանականություն չկա. Կարող է տեղի ունենալ՝ 5 բալ կամ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, բայց անհանգստանալու բան չկա»։
Caliber.Az
Դիտումներ: 71