Տարեգրություն
A+
A-
Ի.Ալիև. Հունգարիան հանդիսանում է Ադրբեջանի մերձավոր բարեկամն ու գործընկերը
05 Մայիսի 2022 15:52
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, նամակի տեքստում ասվում է.
«Չնայած մեր ժամանակակից դիվանագիտական հարաբերությունների պատմությունն ընդգրկում է 30 տարի, սակայն մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Հունգարիան Ադրբեջանի համար հանդիսանում է մտերիմ բարեկամ և գործընկեր: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ անցած տասնամյակների ընթացքում մեր միջպետական հարաբերությունները դինամիկ և համակողմանի զարգացել են, հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, էլ ավելի են ընդլայնվել հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում։
Caliber.Az
Դիտումներ: 102