Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը հաստատել է «Արժութային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունները
01 Օգոստոսի 2023 15:07
Ադրբեջանի Կենտրոնական բանկը կսահմանի արտարժույթի փոխանակման գործառնությունների վերին սահմանը, որոնք իրականացվում են այդ գործունեության համար լիցենզիա ստացած անձանց կողմից։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս հարցն արտացոլվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված՝ «Արժութային կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններում։
Փաստաթղթի համաձայն՝ տարադրամի փոխանակման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է դիմել ֆինանսական շուկաների վերահսկող մարմնին՝ լիցենզիա ստանալու համար։ Այս մարմինը լինելու է Կենտրոնական բանկը։ Բացի այդ, Կենտրոնական բանկը կսահմանի տարադրամի փոխանակման գործառնությունների համար գրավի չափը։
Caliber.Az
Դիտումներ: 162